Հանդուրժողականությունը մարդկային հարաբերությունների ամենակարևոր առաքինություններից մեկն է: Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:
Նման անհատները հազվադեպ են դատապարտում կամ քննադատում, քանի որ հասկանում են, որ չկա միատեսակ կենսակերպ բոլորի համար։ Աստղագուշակության մեջ որոշակի կենդանակերպի նշաններ առանձնանում են իրենց հանդուրժողականությամբ և ուրիշների նկատմամբ բացությամբ։ Ահա նրանք։
Կշեռք
Կշեռքները հայտնի են իրենց հավասարակշռությամբ և արդարության նկատմամբ նվիրվածությամբ: Նրանք միշտ ձգտում են փոխզիջման և փորձում հասկանալ ցանկացած իրավիճակի երկու կողմերն էլ: Բնական կարեկցանքը նրանց դարձնում է ամենահանդուրժող նշաններից մեկը: Նրանք հազվադեպ են դատում ուրիշներին՝ հավատալով հավասարակշռությանը և ներդաշնակ հարաբերություններին:
Ձկներ
Ձկները չափազանց կարեկից են: Նրանք կարողանում են իրենց դնել ուրիշների տեղը, ինչը թույլ է տալիս հասկանալ այլոց զգացմունքները: Իրենց ինտուիտիվ բնույթի շնորհիվ Ձկները հաճախ տեսնում են ուրիշների գործողությունների հետևում ընկած ավելի խորը ազդակներն ու պատճառները, ինչը թույլ է տալիս նրանց խուսափել մարդկանց չափազանց հապշտապ դատելուց:
Երկվորյակներ
Երկվորյակները հայտնի են իրենց հետաքրքրասիրությամբ և նոր փորձառությունների ու գաղափարների նկատմամբ բացությամբ։ Նրանց դուր է գալիս տարբեր մարդկանց հետ զրուցելը և զանազան տեսանկյուններ ուսումնասիրելը։ Ճկուն բնավորությունը թույլ է նրանց տալիս հանդուրժող լինել մտածողության և ապրելակերպի տարբեր ձևերի նկատմամբ։
Աղեղնավոր
Աղեղնավորները ճանապարհորդներ և հետազոտողներ են թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով: Նրանք բաց են նոր գաղափարների, մշակույթների և մարդկանց համար: Արկածախնդիր ոգին նրանց խրախուսում է ընդունել տարբերությունները և յուրաքանչյուր փորձից նոր բան սովորել: Աղեղնավորները հազվադեպ են դատում՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական ուղին:
Ջրհոս
Ջրհոսները հայտնի են իրենց ինքնատիպությամբ և ոչ ավանդականությամբ։ Նրանք ոչ միայն ընդունում են տարբերությունները, այլև գնահատում դրանք։ Նրանք հաճախ իրենց հավասարությունն ու ազատությունը խթանող գաղափարներով ժամանակից առաջ են անցնում։ Ջրհոսները հավատում են անհատականությանը և հաճախ պայքարում են ուրիշների իրավունքների համար, ինչը նրանց դարձնում է չափազանց հանդուրժող։
02-04-2026 09:11 Մարդիկ, որոնք ավելի միապաղաղ են սնվում և հավատարիմ մնում կայուն կալորիականությանը, ավելի արդյունավետորեն են քաշգցում, քան նրանք, ովքեր մշտապես փոխում են իրենց օրաբաժինը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային թիմը։
02-04-2026 09:04 Դեռահասը խորհուրդ է հարցրել ChatGPT-ից ինքնասպանության մասին, իսկ հաջորդ օրն ինքնասպան է եղել, հայտնում է Daily Mail-ը։ 16-ամյա Լուկա Ուոքերը գնացքի գծերի վրա մահից մի քանի ժամ առաջ արհեստական բանականության չաթ-բոտին հարցրել է ինքնասպանության մասին։ Լուկան, որը վերջերս էր ավարտել հեղինակավոր մասնավոր դպրոցը և նկարագրվում էր որպես «նուրբ և բարի», կարողացել է հեշտությամբ «շրջանցել» ChatGPT-ի անվտանգության արձանագրությունները՝ պնդելով, որ ինքնասպանության մասին հարցնում է «հետազոտական» նպատակներով։
02-04-2026 08:22 Աննդաբանները նշել են անփոխարինելի սննդարար նյութերի մասին, որոնք պարունակվում են ձվերում: Ձվի սպիտակուցը պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար։ Ձվերը պարունակում են նաև բազմաթիվ վիտամիններ. վիտամին A, որը կարևոր է մաշկի և տեսողության համար, վիտամին B, որը կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին E, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասումից, և վիտամին D, որը կարևոր է իմունային համակարգի համար։
01-04-2026 08:53 Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել։ Դատարանը քննել է 2023 թվականին Մադրիդի մոտ գտնվող Ալկոբենդասում ավտոբուսի կանգառում կնոջ ձեռքը համբուրած տղամարդու գործը, գրում է DW-ն։ Տղամարդը նաև ժեստ է արել կնոջը, որ իր հետ գա և փող է առաջարկել։ Մեղադրյալի փաստաբանները փորձել են դա ներկայացնել որպես փողոցային ոտնձգություն, սակայն դատարանը որոշել է, որ ցանկացած սեռական ֆիզիկական շփում համարվում է հարձակում:
01-04-2026 08:00 Ըստ սննդաբանների՝ խնձորի չափից շատ օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային անհարմարության հանգեցնել զգայուն ստամոքսով մարդկանց մոտ: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օրական մեկ խնձորն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և մանրաթելեր:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: