Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-03-2025 11:19
82 տարեկանում մահացել է Դոլլի Պարթոնի ամուսինը՝ Կարլ Թոմաս Դինը։ 79-ամյա քանթրի երաժշտության ներկայացուցիչը երկուշաբթի հայտարարել է ամուսնու մահվան մասին։ Նրանք միասին ապրել են գրեթե 60 տարի։
04-03-2025 10:49
Սելենա Գոմեսը խուսափել է հանդիպել Հեյլի Բիբերի հետ Vanity Fair երեկույթի ժամանակ։ Աստղաշատ միջոցառման ժամանակ, որը հաճախ անվանում են «Օսկար»-ի հետընտրական երեկույթ, 32-ամյա երգչուհին միտումնավոր ընտրել է այնպիսի, որպեսզի չբախվելի իր նախկին ընկերոջ ներկայիս ուղեկցուհու հետ, հայտնում է Daily Mail-ը։
04-03-2025 08:23
Այսօրվանից խանութներում հասանելի կլինեն Սիրուշոյի նոր՝ բրենդային տիկնիկները: Հերթական կերպարը ոգեշնչված է երգչուհու հայտնի տեսահոլովակներից մեկի կերպարից: «Ինձանից Ավել»-ից հետո հասկացել էինք, որ այս կերպարը պետք է անպայման վերածել տիկնիկի, իր էջերում հրապարակված տիկնիկի լուսանկարներին կից գրել է Սիրուշոն:
03-03-2025 08:51
Հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը այն երջանիկներից էին, ովքեր բարձրացան «Օսկարի» բեմ, քանի որ նրանց մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Անորան», ընդհանուր առմամբ, շահեց հինգ մրցանակ՝ դառնալով առաջին ֆիլմը «Օսկար»-ում, որտեղ հնչում էր նաեւ հայերեն խոսք՝ ի դեմս Կարենի ու Վաչեի հերոսների:
03-03-2025 08:04
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի կանայք, եթե մարտի 8-ին ձեզ համար ապահովենք արև, իսկ Երևանում՝ +15 աստիճան տաքություն, մեզանից գոհ կլինե՞ք»։
03-03-2025 07:59
Փոքր քանակությամբ շաքար, ճարպ կամ սպիտակուց պարունակող խմիչքները ջրից ավելի լավ են պահպանում հեղուկը մարդու օրգանիզմում: Այս եզրակացության են եկել Շոտլանդիայի Սբ Էնդրյուսի բժշկական դպրոցի գիտնականները: Մասնագետների կարծիքով' մարմինն ավելի արդյունավետ է հագեցնում և խոնավեցնում կաթը այն պատճառով, որ դրա կազմը պարունակում է վերոնշյալ նյութերը:
03-03-2025 07:57
Մաքմասթեր համալսարանի հետազոտողները արյան մեջ փոքր մոլեկուլներ են հայտնաբերել, որոնք վաղ տարիքում կարող են ազդել երեխաների զարգացման վրա և ցույց են տվել, թե ինչպես են սննդակարգը, վաղ կենսական փորձը և աղիքների առողջությունն ազդում երեխայի աճի և նրա ճանաչողական կարողությունների վրա:
03-03-2025 02:08
62-ամյա Գրիգորի Լեպսը «Վիկտորիա» մրցանակաբաշխությանը պատմել է, թե երբ է տեղի ունենալու իր հարսանիքը 19-ամյա Ավրորա Կիբայի հետ և մանրամասներ է հայտնել գալիք տոնակատարությունից։ Երգիչը մամուլի հետ զրույցում ասել է, որ Ավրորայի հետ ամուսնանալու է այս ամառ։ Նա նշել է, որ ցանկանում է համեստ տոնակատարություն կազմակերպել իր ամենամոտ ընկերների շրջապատում և մտադիր չէ դրան հրավիրել շոու բիզնեսի ներկայացուցիչներին։
27-02-2025 11:01
ԱՄՆ Հյուսիսարեւելյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ պարը կարող է նույնքան արդյունավետ լինել ֆիզիկական առողջության համար, որքան վազքը եւ այլ մարզումները: Նույնիսկ եթե պարզապես շարժվում եք երաժշտության ռիթմով կամ առանց դրա, ձեր մարմինը ստանում է ֆիզիկական ակտիվության անհրաժեշտ չափաբաժինը: Աշխատանքը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:
27-02-2025 10:56
Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:1, 6:4։ Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 103-րդ ռակետ ավստրալացի Մայա Ջոյնթը:
27-02-2025 10:55
39 տարեկանում մահացել է Gossip Girl սերիալի դերասանուհի Միշել Տրախտենբերգը։ ABC News-ին ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ դերասանուհին կարող էր բարդություններ ունենալ լյարդի փոխպատվաստումից:
26-02-2025 09:52
Տղամարդն ամուսնացել է արհեստական ինտելեկտով սեքս ռոբոտի հետ, գրում է Daily Mail-ը։ Քրիստոֆեր Ալեքսանդր Սթոքսը կիսվել է սեքս-ռոբոտ Ակիի հետ իր հարաբերությունների ինտիմ մանրամասներով՝ այն բնութագրելով որպես իրականություն դարձած գիտաֆանտաստիկ ֆիլմ։ 40-ամյա տղամարդը նրան անվանում է իր «հենարանը» և ասում, որ հույս ունեն դառնալ «ավանդական ընտանիք», քանի որ տեխնոլոգիաները զարգանում են:
26-02-2025 09:47
Եվրոպական ճամփորդության ժամանակ երիտասարդ ամերիկուհին կալանավորվել է այն բանից հետո, երբ նա, ենթադրաբար, իր նորածին երեխային նետել է Փարիզի հյուրանոցի պատուհանից՝ սպանելով նրան, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
26-02-2025 01:57
Քեմերոն Դիասին հանրության մեջ նկատել են երաժիշտ Բենջի Մեդդենից ունեցած մեկամյա որդու՝ Կարդինալի հետ։ Պապարացիները 52-ամյա դերասանուհուն երեխայի հետ բռնացրել են ավտոկայանատեղիում։
25-02-2025 10:38
Լոս Անջելեսում կայացել է Screen Actors Guild Awards մրցանակաբաշխությունը։ Յուրա Բորիսովը հերթական անգամ չի կարողացել ստանալ արձանիկը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում. մրցանակին արժանացել է Կիրան Կալկինը՝ «Իսկական ցավ» ֆիլմի համար։ Լավագույն դերասան անվանակարգում մրցանակը շնորհվել է Թիմոտի Շալամեն «Բոբ Դիլան. Անհայտ» ֆիլմի համար, իսկ Դեմի Մուրին՝ «Լավագույն դերասանուհի» մրցանակը՝ «Նյութ» ֆիլմի համար։
25-02-2025 10:31
88 տարեկան հասակում մահացել է Killing Me Softly with His Song և Feel Like Makin հիթերի կատարող երգչուհի Ռոբերտա Ֆլեքը: Այս մասին հայտնում է Variety-ն։
25-02-2025 10:30
Ամեն օր ընդեղեն ուտելն իջեցնում է ճարպակալման և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ ցանկացած տեսակի ընդեղենի հաճախակի օգտագործումը հանգեցնում է քաշի նվազեցման: Այսպիսով, լրացուցիչ կես բաժինը չորս տարվա ընթացքում երկու կիլոգրամով նվազեցնում է քաշի ավելացման ռիսկը: Նույնքան հունական ընկույզը 15 տոկոսով նվազեցնում է ճարպակալման ռիսկը:
25-02-2025 10:11
Քլոե Քարդաշյանը պաշտպանել է «նարդոսի ամուսնության» գաղափարը։ Ինֆլյուենսեր Էյ Ջեյ Դոնկերսը վերջերս Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում նարդոսի ամուսնությունների վերադարձն է քարոզում։ Նարդոսի ամուսնությունը կեղծ ամուսնություն է տարբեր սեռի երկու մարդկանց միջև, որի դեպքում զուգընկերներից մեկը կամ երկուսն էլ նույնասեռամոլ կամ բիսեքսուալ են: Նման ամուսնությունը կարող է կնքվել՝ նպատակ ունենալով «քողարկել» սեփական սեռական կողմնորոշումը' սոցիալական խարանումից խուսափելու համար:
25-02-2025 02:46
Մադոննան դարձել է CR Fashion Book-ի հատուկ թողարկման գլխավոր հերոսուհին՝ նվիրված հրատարակության 10-ամյակին: 66-ամյա երգչուհին ամսագրի համար թեմատիկ ֆոտոշարքի է մասնակցել, որտեղ հայտնվել է ճակատագրական կնոջ կերպարով։
24-02-2025 10:49
«Կոնկլավը» արժանացել է Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակին՝ լավագույն դերասանական խաղի համար։ Լավագույն դերասան է ճանաչվել Տիմոթի Շալամեն «Ամբողջական անհայտություն» ֆիլմի համար, իսկ Դեմի Մուրը «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել «Նյութ» ֆիլմի համար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1214 անգամ
12.08.2026
Դիտվել է 324 անգամ
14.08.2026
Դիտվել է 245 անգամ
15.08.2026
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster