20-03-2025 11:00 Հեյլի Բիբերը մտածում է դատական հայց ներկայացնել իրեն քննադատողների դեմ, ովքեր համացանցում իր մասին կեղծ տեղեկություններ են տարածում։ Ըստ TMZ-ի՝ որոշումը կայացվել է բացասական գովազդի նոր ալիքից հետո: Առցանց կրկին քննարկվում է նրա ենթադրյալ շարունակական վեճը Սելենա Գոմեսի հետ, իսկ վերջերս YouTube-ում հայտնվել է մի քանի մասից կազմված հետաքննություն, ըստ որի Հեյլին մանկուց հետապնդել է Ջասթինին և օգտագործել իր կապերը նրա հետ ամուսնանալու համար:
20-03-2025 10:46 50-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն գերազանցում է սեփական ռեկորդները՝ դերասանը գրեթե մեկուկես տարի հանդիպում է մոդել Վիտորիա Սերետիի հետ։ Նրա համար սա պարկեշտ ժամանակաշրջան է, քանի որ վերջին մի քանի տարիներին նա ձեռնոցների պես փոխում է իր զուգընկերուհիներին։ Ավելին, հենց աղջիկների 25 տարեկանը լրանում էր, դերասանը լքում էր նրանց։ Բայց Վիտորիան բացառություն էր։ Այս տարի նա արդեն 27 տարեկան կլինի։ Հայտնի է, որ դերասանը չի շտապում ամուսնանալ:
20-03-2025 10:35 Հետազոտությունները ցույց են տվել, որ «կեսգիշերայինները», որոնք ուշ են քնում, այսպես կոչված «երեկոյան քրոնոտիպերը» կամ «բուերը», ավելի հավանական է, որ տառապեն դեպրեսիայի ախտանիշներից, քան «արտույտները»՝ վաղ արթնացողները կամ «առավոտյան քրոնոտիպերը»:
20-03-2025 10:29 Քանյե Ուեսթը լրիվ խելքը թռցրել է. մի շարք թվիթներում նա թիրախավորել է Ջեյ Զիին և Բեյոնսեին և պնդել, որ կարծում է, որ իր երեխաները ներգրավված են սեռական թրաֆիքինգի մեջ՝ մի շարք ստոր մեղադրանքներ ներկայացնելով իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ընտանիքի դեմ:
20-03-2025 02:58 Հյու Միտչելը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթերը և գաղտնիքների պալատը» ֆիլմում Քոլին Քրիվիի դերով, հեռացել է դերասանությունից և գնացել է իր հերոսի հետքերով՝ զբաղվելով լուսանկարչությամբ: Այսօր 35-ամյա Միտչելը հաջողությամբ աշխատում է այս ուղղությամբ՝ մասնագիտանալով լանդշաֆտային լուսանկարչության մեջ։
19-03-2025 14:34 Քաշի ոչ միտումնավոր կորուստը կարող է վկայել վահանաձեւ գեղձի բարձր ակտիվության եւ 1-ին տեսակի դիաբետի մասին: Այս մասին հայտնել են բրիտանացի էնդոկրինոլոգները։
19-03-2025 13:10 Թեև Նիկ Քենոնը հայտնի է դարձել իր դերասանական և երաժշտական կարիերայի միջոցով, վերջին տարիներին նա վերնագրերում հայտնվել է ավելի շատ իր 12 երեխաների պատճառով, որոնք նա ունի վեց տարբեր կանանցից, այդ թվում՝ նախկին կնոջ՝ Մրայա Քերիի երկվորյակները: Բայց այն բանից հետո, երբ տարիներ շարունակ ասել է, որ պատրաստ չէ դադարեցնել երեխաներ ունենալը, Քենոնը կարծես թե վերջապես մտածում է ընտանիք կազմելու մասին:
19-03-2025 03:18 Ծնողները եւ խնամակալները պետք է խուսափեն երեխաներին քնեցնելու համար շշով կերակրելուց, նշել են մասնագետներն այն բանից հետո, երբ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պրակտիկան կապված է ատամների կարիեսի եւ ավելորդ քաշի առաջացման հետ վաղ տարիքում:
19-03-2025 02:25 Գվինեթ Փելթրոուն նկարահանվել է Vanity Fair ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար։ 52-ամյա հոլիվուդյան դերասանուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի կիսաթափանցիկ զգեստով։ Հրապարակման համար նախատեսված ֆոտոշարքի ժամանակ Գվինեթը փորձել է Prada-ի կաշվե բոդի, գուլպաներով Chloe զգեստ, Valentino թափանցիկ տոպ և Balenciaga մորթյա վերարկու։
18-03-2025 12:24 Դառը ուտելիքը կարող է կանխել արյան ճնշման բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը, ինչպես նաեւ շատ այլ հիվանդություններ։ Միեւնույն ժամանակ, դառը նյութերը պաշտպանում են ազատ ռադիկալների առաջացրած վնասումներից եւ անգամ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը։ Միեւնույն ժամանակ, դառը մթերքները ճնշում են բորբոքումները եւ ունեն հակաուռուցքային, հակաբակտերիալ եւ հակաօքսիդանտ ազդեցություն, հայտնել են գիտնականները։
18-03-2025 05:48 Ավստրալիայի դատարանը գեղեցկության թագուհուն մեղավոր է ճանաչել ինը տարի շարունակ ամուսնու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է Nine News-ը։ Դատարանի առաջ է կանգնել 49-ամյա Քեթրին Իզոբել Հեյը, որը ողջ երկրում հայտնի դարձավ 1999 թվականին, երբ հաղթեց «Միսս Թասմանիա», ապա «Միսս Ավստրալիա» մրցույթներում։ Նա նաև 2002-ից 2009 թվականներին եղել է Թասմանիայի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր նահանգի խորհրդարանում:
18-03-2025 02:27 Քայլի Ջենները ցուցադրել է իր հիասքանչ կազմվածքը կիպ լատեքսային մինի զգեստով՝ Instagram-ում ներկայացնելով իր «Khy-ի ամենասեքսուալ հավաքածուն»: Քայլին նշել է, որ սա իր «ամենասեքսուալ հավաքածուն է մինչ այժմ», և կարժենա 148-ից 278 դոլար:
18-03-2025 01:43 Երգչուհի Ռիհաննան, ում վերջերս կասկածում էին երրորդ անգամ հղիության մեջ, նոր լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում։ Նոր լուսանկարներում երգչուհին ներկայանում է նույն հանդերձանքով, ինչ վերջին միջոցառմանը։ Այնուամենայնիվ, լուսանկարում նա հարթ փորով է։ Սակայն երկրպագուները նկատել են նաև, որ Ռիհաննան այլ լուսանկարներ է ավելացրել այն դիրքերում, որտեղ նրա փորը չի երևում։
18-03-2025 00:45 Կարլի Քլոսը հայտարարել է, որ հղի է երրորդ երեխայով։ 32-ամյա մոդելը լուրով կիսվել է իր սոցցանցում՝ հրապարակելով ֆոտոշարք։
17-03-2025 11:30 32-ամյա Դավիթ Մանուկյանն ու Մարի Կրեյբրրին կիսվել են իրենց հարսանիքի առաջին լուսանկարով։ Դավան (բլոգերի ստեղծագործական կեղծանունը) տեսանյութ է հրապարակել տոնակատարությունից և մի քանի ջերմ խոսք նվիրել կնոջը։
17-03-2025 11:27 Ջոնաթան Անդերսոնը լքում է Loewe նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 11 տարի։ Այս մասին 40-ամյա դիզայները հայտնել է սոցցանցերում։ Նա Instagram-ում հրաժեշտի գրառում է հրապարակել և հետահայաց պահեր` տանը աշխատելու շրջանից։ Ջոնաթան Անդերսոնը, ով նաև ղեկավարում է իր սեփական ապրանքանիշը՝ JW Anderson, կարող է դառնալ Dior-ի կրեատիվ տնօրեն:
17-03-2025 11:22 Կալիֆոռնիայի դատարանն ամերիկյան Starbucks սուրճի ցանցին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար փոխհատուցում վճարել վարորդ-առաքչին, որը լուրջ այրվածքներ է ստացել տաք ըմպելիքի սխալ փակված կափարիչի պատճառով, հայտնել է CNN-ը։
17-03-2025 11:13 Երկրպագուները զայրացած են արձագանքել Քանյե Ուեսթի նոր երգին, որում մասնակցություն ունեն նաեւ նրա դուստրը՝ Նորթ Ուեսթը, եւ սեքսուալ հանցանքի մեջ մեղադրվող Շոն «Դիդի» Կոմբսը: Քիմ Քարդաշյանը վրդովված է թրեքից եւ այն փաստից, որ իր դստերը ներքաշել են Դիդդիի պատմության մեջ։
17-03-2025 06:18 Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 3 աստիճան առաջադիմել է Կանանց թենիսի ասոցիացիայի դասակարգման աղյուսակում եւ կարիերայում առաջին անգամ 36-րդն է։ Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկային հաղթած ռուսաստանցի Միրա Անդրեեւան առաջին անգամ 6-րդ տեղում է։
15-03-2025 09:40 Ցանկանու՞մ եք ժամանակ անցկացնել Ջորջ և Ամալ Քլունիների հետ իտալական Կոմո լճում և ինքներդ ձեզ երես տալ, և այս ամենը լավ նպատակով՝ վճարելով ընդամենը 250,000 դոլար: Օգոստոսին զույգը բացառիկ հնգօրյա դրամահավաք կանցկացնի Քլունիի արդարադատության հիմնադրամի համար՝ հյուրընկալելով 16 հյուրերի, ովքեր հետքրքրված են բարեգործությամբ, բայց նաև ցանկանում են վայելել «Կոմո լճի ամենաանհավանական կողմերը», հաղորդում է Robb Report-ը:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: