Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-04-2016 08:12
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 53 կգ քաշային կանանց պայքարի ընդհանուր հաշվարկում Աննա Գովելյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը. Գովելյանը B ենթախմբում առաջին տեղում էր:
12-04-2016 07:10
Հնդկաստանում Քեմբրիջյան դքսուհի Քեթրինի հետ պատահել է «Մերիլին Մոնրոյի պահը». միջադեպը տեղի է ունեցել Նյու Դելիում, երբ արքայազն Ուիլյամը կնոջ հետ ծաղկեպսակ է դրել «Հնդկաստանի դարպասներ» հուշարձանին:
11-04-2016 08:57
Գիտնականները բացահայտել են, որ նրանց դեպքում, ովքեր մեծ տարիքում են սկսել լեզուներ ուսումնասիրել, բարելավվում է ռեակցիան ոչ ստանդարտ իրավիճակներում. նրանք ավելի արագ են որոշում կայացնում:
11-04-2016 08:50
ԱՄՆ-ում կինը հրապարակայնորեն հրացանով կրակել է իր որդիների եւ դստեր iPhone-ների վրա` հայտարարելով, որ դրանք կործանարար ազդեցություն են ունենում երեխաների վրա:
11-04-2016 08:37
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի բրոնզե երեք մետր բարձրությամբ արձանը քննադատության է ենթարկել դուստրը՝ Քերոլը, որպես բացթողում նշելով կանացի պայուսակի բացակայությունը։
11-04-2016 06:59
Բժիշկները պարզել են, որ ոչ թանկ բնական հակադեպրեսանտը բանանն է. այն պարունակում է B1, B2, B3, B9, A, PP, C և E վիտամիններ, ինչպես նաև մեծ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր` կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, պղինձ, ֆոսֆոր և նատրիում: 
11-04-2016 04:19
Կաղնու փայտից պատրաստված աթոռը, որի վրա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է «Հարի Փոթերի» առաջին երկու հատորները, Heritage Auctions-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 394 հազար դոլարով:
09-04-2016 09:53
Թալիշ. թե ինչպես թոռը փրկեց 104–ամյա տատին` շալակած տանելով 300 մետր:
09-04-2016 09:44
Իրականում երջանկությունը կարելի է գնել փողով` հոգեբանորեն մարդուն համապատասխան իրեր ձեռք բերելու միջոցով, եզրակացրել են բրիտանացի գիտնականները:
09-04-2016 08:50
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բակչին, որը ժայռ էր բարձրացել սիրած աղջկան առաջարկություն անելու համար, ստիպված են եղել փրկել ուղղաթիռով:
09-04-2016 07:57
Մարզասրահում մարզագնդերի վրա 300 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանում:
09-04-2016 07:45
Ամերիկյան երգչուհի Մերայա Քերին իր ոտքերը և ձայնը ապահովագրել է $70 միլիոն դոլարով` յուրաքանչյուրը $35 միլիոնով, հայտնում է TMZ-ն:
08-04-2016 09:09
Հայաստանը «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում ներկայացնող Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել առաջիկա ելույթը Ամստերդամում` այդպիսով շարունակելով արտահայտել իր բողոքն այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում:
08-04-2016 09:07
Հարավկորեական Samsung ընկերությունն արտոնագրել է ներկառուցված տեսախցիկով կոնտակտային լինզաներ:
08-04-2016 09:00
Ապագայում մարդկանց կսկսեն խոզի սրտեր փոխպատվաստել. գիտնականներին հաջողվել է բաբուինին խոզի սիրտ փոխպատվաստել, պրիմատի օրգանիզմը ոչ միայն չի վանել այդ սիրտը, այլեւ վերջինս անխափան աշխատել է երկուս ու կես տարի:
08-04-2016 08:55
Վիեննայի ծերերի հիվանդանոցում անսովոր հիվանդապահ ռոբոտ է հայտնվել. նա հոգ է տանում հիվանդներին:
08-04-2016 06:14
Շոտլանդիայի արեւմուտքի Բյուտ կղզու միջնադարյան դղյակում հայտնաբերվել Է անգլիացի բանաստեղծ եւ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների առաջին ժողովածուի (1623 թ.) օրինակը` հավաքորդների համար ամենացանկալի գրքերից մեկը:
07-04-2016 09:06
Քիմ Քարդաշյանի` Instagram-ի իր էջում հայկական տանկերի հրապարակած լուսանկարը՝ «Աղոթում եմ Հայաստանում եւ աշխարհում գտնվող յուրաքանչյուրի համար» մակագրությամբ, ավելի քան 500 հազար մարդ է հավանել:
07-04-2016 09:05
Swipe Buster ծառայությունը թույլ է տալիս գտնել զուգընկերոջը կամ ցանկացած այլ մարդու Tinder ծանոթությունների կայքում և ամեն ինչ իմանալ նրա էջի մասին, հայտնում է Vanity Fair-ը:
07-04-2016 08:54
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգից Իսիդոր Հելֆ Քեմփբել եւ Ջոյմս Լին ամուսիններին զրկել են ծնողական իրավունքներից այն բանի համար, որ իրենց երեխաներին Ադոլֆ Հիտլեր եւ Արիական Ռասա են կոչել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 954 անգամ
29.06.2026
Դիտվել է 848 անգամ
27.06.2026
Դիտվել է 363 անգամ
02.07.2026
Դիտվել է 199 անգամ
03.07.2026
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster