Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2016 08:10
Քալիֆորնիական համալսարան հետազոտողները հայտարարել են, որ գրպանի դրամը վատ է անդրադառնում երեխաների դաստիարակության վրա:
29-06-2016 05:22
Երգչուհի և «ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլիի միակ դուստրը ամուսնալուծվում է չորրորդ անգամ. Լիզա Մարիա Փրեսլին կիթառահար Մայքլ Լոքվուդից, ում հետ ամուսնացած է 10 տարի, ամուսնալուծության հայց է ներկայացրել։  
28-06-2016 08:43
Թեխասի A&M համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են. մարդիկ իրենց և իրենց կեսին մագնիսի հետ են ասոցացնում, որոնք ձգում են միմյանց:
28-06-2016 08:38
Հետազոտության ընթացքում հարցվածների 34%-ը հայտարարել է, որ սոցցանցերն իրենց օգնում են թուլանալ աշխատանքային օրվա ընթացքում, հանել լարվածությունը, մոռանալ ընթացիկ խնդիրների մասին:
28-06-2016 07:51
Համացանցից գնումներ կատարողներից մեկը գնել է գորգ սենյակի համար, սակայն արդյունքում պարզվել է, որ այն գորգ է տիկնիկի տնակի համար:
28-06-2016 06:47
Disney ընկերության մուլտֆիլմերի արքայադուստրերով չափազանց շատ տարվելը կարող է հանգեցնել աղջիկների կողմից սեփական մարմնի սխալ ընկալմանը. նման եզրակացություն են արել հետազոտողները:
28-06-2016 05:48
Մեքսիկայի Տաբասկո նահանգում ծնողները որոշել են իրենց նորածնին անվանել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատվին. հունիսի 24-ին ծնված աղջիկը ստացել է Brexit անունը:
27-06-2016 08:34
«Սեր, սեքս և կերակուր. ահա այն, ինչը Ձեզ իսկապես երջանիկ է դարձնում»,-համոզված է հայտնի ամերիկյան դերասանուհի Մերիլ Սթրիփը
27-06-2016 08:32
Zara նորաձև ապրանքանիշի խանութների ցանցը կտեղադրի ինքնասպասարկման դրամարկղեր, որոնք թույլ կտան գնորդներին գնումներն ինքնուրույն կատարել՝ առանց վաճառողի:
27-06-2016 08:31
Երգչուհի Ադելը «Գլասթոնբերի 2016» փառատոնի ժամանակ ելույթ ունենալիս մեկնաբանել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը․  «Մի քիչ անհասկանալի և անսովոր է այն, ինչ որ կատարվում է մեզ հետ այս պահին, և մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին»,- հայտարարել է երգչուհին։
27-06-2016 08:20
Պարզվել է, թե ինչու է ջուրը կյանքի աղբյուր համարվում․ սպիտակուցները, որոշակի ձեւ ընդունելով, ազդում են բազմաթիվ կենսաբանական ռեակցիաների վրա, իսկ ջրի մոլեկուլները պաշտպանում են սպիտակուցները՝ նպաստելով դրանց տեղաշարժին:
27-06-2016 08:17
Գենետիկները պարզել են, որ ՕԽՏ գենի ակտիվության նվազումը, որը մասնակցում է օքսիտոցինի՝ «սիրո հորմոնի» արտադրմանը , կարող է իրոք ազդել սոցիումի մեջ մարդու վարքագծի վրա:
25-06-2016 09:56
Պորտուգալական misstravel.com կայքը հրապարակել է 2016 թվականի վարկածով ամենասեքսուալ ազգերի տղամարդկանց եւ կանանց վարկանիշային Top 10 ցուցակները. կանանց տասնյակում տեղ են գտել ԱՄՆ-ի, Հայաստանի, Կանադայի, Կուբայի, Կոլումբիայի, Ֆիլիպինների, Բարբադոսի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի գեղեցկուհիներին:
25-06-2016 09:10
Գիտնականները պարզել են, որ ամռանը մարդկանց մոտ աճում է սեռական ցանկությունը. արեւի ճառագայթները, ազդելով մարդու մաշկի վրա, նվազեցնում են արյան մեջ մելատոնինի քանակը, իսկ վերջինս, ինչպես հայտնի է,  իջեցնում է լիբիդոն։
25-06-2016 07:20
Ամերիկյան գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ աէրոբիկան լավացնում է հիշողությունը. ավելացող կատեպսին B-ն նպաստում է հիշողության բարելավմանն ու նյարդային համակարգի ավելի լավ աշխատանքին:
25-06-2016 05:32
Մաքրեք երիկամները. տաք ջրով վաննայի մեջ նստեք և սկսեք ձմերուկ ուտել՝ արդյունքում մեզի հետ կսկսեն դուրս գալ նաև ավազն ու քարերը՝ տաքությունն օգնում է բացել միզուղիները և ցավազրկող ազդեցություն է ունենում քարերը դուրս գալու ժամանակ:
24-06-2016 08:46
Վաշինգտոնի և Կեյսոյի համալսարանների հետազոտողները NMN անունով պատրաստուկը պատրաստվում են փորձարկել մարդկանց վրա. նրանք պլանավորում են այդ դեղը ներարկել տասնյակ առողջ մարդկանց՝ ստուգելու համար, թե կարո՞ղ է այն դանդաղեցնել ծերացման գործըթացն առանց կողմնակի ազդեցությունների:
24-06-2016 08:37
Գիտնականները պարզել են, որ երկարատեւ հանգստից հետո մարդու IQ–ն էապես նվազում է. խորհուրդ է տրվում անգամ արձակուրդի ընթացքում մտավոր ունակությունները զարգացնելուն ժամանակ տրամադրել։
24-06-2016 08:30
Հետազոտություններից պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ընդամենը 21 վայրկյան են համբերում առանց հեռախոսին նայելու, իսկ կանայք՝ 57 վայրկյան․ ընդհանուր առմամբ, մասնակիցները սպասման ժամանակի 50%-ը հատկացրել են իրենց սմաթֆոններին:
24-06-2016 06:44
Իտալուհի դիմահարդար-ոճաբան Լուսիա Պիտալիսը, ով թատրոնի ու կինոյի մեծ սիրահար է, միավորում է իր երկու սիրելի զբաղմունքները և դիմահարդարման միջոցով ինքն իրեն վերածում է հայտնի կինոդերասանների:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1012 անգամ
29.06.2026
Դիտվել է 887 անգամ
27.06.2026
Դիտվել է 369 անգամ
02.07.2026
Դիտվել է 219 անգամ
03.07.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster