Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-10-2016 08:45
Գիտնականները պարզել են, որ շոկոլադից կախվածություն գոյություն ունի․ ըստ նրանց՝ այն նման է թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածությանը:
06-10-2016 08:42
Ամերիկացի եւ իտալացի գիտնականները պարզել են, որ ոստրեները կարող են քաղցկեղ առաջացնել. կենսաբանների խոսքով՝ գլոբալ ջերմացումը նպաստում է ջրում վտանգավոր մանրէների բազմացմանը, որոնք մահացու են մարդու համար:
06-10-2016 06:48
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել․ դա ապագայում թույլ կտա ստեղծել դեղ, որի միջոցով հնարավոր կլինի ճնշել ինքնասպանության հակվածությունը:
06-10-2016 04:52
Ամերիկացի հոգեբանները փոխադարձ կապ են գտել կաթնասունների հորանջելու տևողության և գլխուղեղի չափերի միջև. կաթնասուններից ավելի երկար են հորանջում կապիկները, քանի որ նրանց գլխուղեղի կեղևում հաշվվում է 12 միլիոն նեյրոն, ամենաարագը հորանջում են մկները՝ 1.5 վայրկյան:
06-10-2016 03:56
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կորտ դուրս կգա 2017-ին, այլ ոչ թե` 2018-ին. նա բողոք է ներկայացրել Թենիսի համաշխարհային ֆեդերացիայի կողմից երկամյա որակազրկման դեմ, և մարզական արբիտրաժային դատարանը կրճատեց այն՝ մինչև 15 ամիս:
05-10-2016 08:16
Ամեն տարի հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրում նշվում է Ուսուցչի օրը, որը սահմանվել է 1994-ին` որպես Ուսուցչի համաշխարհային օր:
05-10-2016 08:07
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ հաճախ սեքսով զբաղվող տղամարդիկ հոգեւոր առումով ավելի զարգացած են և հակված են Աստծուն հավատալուն:
05-10-2016 07:11
Երբ կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց, վերջիններս ագրեսիա են դրսեւորում, հանցագործություններ կատարում և մտնում սեռական անկանոն կապերի մեջ․ այսպիսի եզրակացության են հանգել Սոլթ Լեյք Սիթիի Յուտայի համալսարանի գիտնականները:
05-10-2016 06:23
Ճապոնացիների կարծիքով` բանանը հակաքաղցկեղային և հակաօքսիդանտ հատկություններ ունի. այդ հատկությունները լավագույնս դրսևորվում են այն ժամանակ, երբ բանանը պատված է սև կետերով։
05-10-2016 06:17
Սովորական կարտոֆիլը օրգանիզմի համար վիտամինների և միկրոտարրերի ամենամեծ պահեստն է. այդ մասին են վկայում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների հետազոտությունների տվյալները:
04-10-2016 07:59
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, ինչ շատերս էինք կռահում. ինքդ քեզ մշտապես նկարելը, որ ստացել է սելֆի անվանումը, հոգեբանական խանգարում է։
04-10-2016 07:58
Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներն առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնում ընտրել են կնոջ` Քերսթի Կալյուլայդին:
04-10-2016 07:54
Ամերիկյան Վիրջինիայի համալսարանից դոկտոր Յան Սթիվենսոնը, որն իր կյանքի զգալի մասը նվիրել է վերամարմնավորման ուսումնասիրությանը, պնդում է, որ մահից հետո կյանք գոյություն ունի:
04-10-2016 07:49
Մասնագետները հանգել են եզրակացության, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող եւ հաճախակի սթրեսային իրավիճակներում գտնվող անձանց համար հակադեպրեսանտներով թերապիան անարդյունավետ է:
04-10-2016 07:01
Ճնշման նորմալացման գործում արդյունավետ կարող է լինել արևածաղկի սերմերից պատրաստված եփուկը. այս սերմերը հարուստ են թթվով, որն ընդունակ է լայնացնել անոթները, լավացնել արյան շրջանառությունը։
03-10-2016 09:13
Գիտնականները հայտարարել են, որ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է 30-60 րոպե ավելի քնեն, քան տղամարդիկ. ըստ նրանց՝ օրվա ընթացքում կանայք ջանում են միաժամանակ մի քանի խնդիր լուծել, որի հետեւանքով նրանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատում:
03-10-2016 08:18
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում թեյի օգտագործումն օգնում է մղձավանջներից ձերբազատվելուն. դա պատճառաբանվում է թեյում քիմիական ակտիվ նյութերի առկայությամբ, որոնք վերացնում են սթրեսը եւ թուլացնում գլխուղեղի բացասական էլեկտրական ակտիվությունը:
03-10-2016 07:21
Ոստիկանական համազգեստով, դիմակավորված երկու տղամարդ հրազենով սպառնացել են Քիմ Քարդաշյանին փարիզյան հյուրանոցում. Քարդաշյանը խորապես ցնցված է, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել։
03-10-2016 06:29
Գիտնականների կարծիքով` մարդու պորտի հատվածն ամենակեղտոտն է․ դրանում կարող են հավաքվել մահացած մաշկի հատվածներ, օճառի մասեր և այլն, ինչը բակտերիաների զարգացման համար իդեալական միջավայր է։
03-10-2016 06:22
Դանիացի և բրիտանացի մասնագետները հետազոտության արդյունքում պարզել են, որ առնվազն 55 գրամ պանրի կամ յոգուրտի պարբերաբար օգտագործման դեպքում երկրորդ կարգի շաքարախտով հիվանդանալու ռիսկը նվազում է 12%-ով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1067 անգամ
29.06.2026
Դիտվել է 910 անգամ
02.07.2026
Դիտվել է 256 անգամ
03.07.2026
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster