Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-12-2016 08:42
Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալիեն հաղթել է «Միսս աշխարհ-2016» գեղեցկության մրցույթում, որն անցկացվել է կիրակի. 2-րդ տեղում Դոմինիկյան հանրապետության ներկայացուցիչ Յարիտզա Միգելինա Ռեյես Ռամիրեսն է, 3-րդում`Ինդոնեզիայի քաղաքացի Նատաշա Մանուելան։
19-12-2016 08:30
Գիտնականները կապ են հայտնաբերել ճամփորդությունների եւ ուղեղի աշխատանքի միջեւ. իրադրության փոփոխությունը դրական է ազդում ուղեղի ակտիվության եւ հաճույքի կենտրոնի վրա:
19-12-2016 06:33
Ձեթի համար սփրեյներ կան, որոնք թույլ են տալիս ձեթը թավայի կամ մթերքների մակերեւույթին քսել շատ բարակ շերտով. վաճառքում է հայտնվել գաջեթ, որը թույլ է տալիս նույնը անել նաեւ կարագի դեպքում։
19-12-2016 05:45
Քաղցկեղ առաջացնող 5 իր, որոնք անհրաժեշտ է դեն նետել. չայրվող ծածկույթ, արհեստական քաղցրացնող նյութեր, պլաստիկ շշեր և տարաներ, օդը թարմացնող միջոցներ, մաքրող միջոցներ։
19-12-2016 05:40
Հունգարական ծագմամբ ամերիկացի կինոդերասանուհի Ժա Ժա Գաբորը մահացել է կիրակի, կյանքի 100-րդ տարում։
17-12-2016 10:47
Երեխայի ծնվելու ժամը մեծապես ազդում է նրա բնավորության վրա. ըստ որոշ կարծիքների՝ այն որոշում է մեր կարողություններն ու անձնային հատկանիշները։
17-12-2016 10:43
Ինտրովերտ մարդկանց համար Ճապոնիայում ու Հոնկոնգում բացվել է Ichiran Ramen խորտկարանների ցանց, որտեղ մարդկանց հետ շփումը նվազագույնի է հասցված։
17-12-2016 10:40
Ուելսում բնակվող հրուշակագործ Էմմա Ջեյն Մորիսը ընդամենը երկու տարում հանրահայտ է դարձել շների հանդեպ իր սիրո շնորհիվ. նա ստեղծում է ռեալիստական տորթեր տարբեր տեսակի շների ձեւով՝ բուլդոգների, հասկիների, չիխուախուայի եւ այլն։
16-12-2016 08:59
Google ընկերությունը կազմել է 2016 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դիզայներների վարկանիշը.  1-ին տեղում մոդելագործ Ռեյչել Ռոյն է, 2-րդ տեղում են դերասանուհիներ և դիզայներներ Մերի Քեյթը և Էշլի Օլսենը, իսկ 3-րդում՝ ամերիկուհի Անջելա Սիմոնսը: 
16-12-2016 08:47
Մոնրեալի համալսարանի գիտնականները հայտնել են, որ կանանց տրամադրության վրա ազդում է սերոտոնինի մակարդակը, որի անբավարար քանակի դեպքում կինն ավելի իմպուլսիվ է դառնում, կարող է ոչ համարժեք որոշումներ կայացնել։
16-12-2016 08:44
Տղամարդկանց քույրերը ավելի լավ են հասկանում, թե ինչ օծանելիք է պետք ընտրել տղամարդու համար, քան նրանց կանայք։
16-12-2016 05:55
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, սոցցանցը սկսելու է ստուգել լուրերի հավաստիությունը. նա մանրամասնել է, որ տեղեկատվության ստուգմամբ զբաղվելու են անկախ կազմակերպությունները։
16-12-2016 05:53
Ամերիկացի դերասանը Ջոնի Դեպը հրաժարվել է Էմբեր Հերդին վճարել 6.8 միլիոն դոլար, որը դատարանի որոշմամբ նա պետք է վճարեր ամուսնալուծության գործով։
15-12-2016 08:54
16-ամյա երգչուհի Ջեկի Էվանչոն Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ կկատարի ԱՄՆ ազգային հիմնը:
15-12-2016 08:53
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը BBC Radio 4-ի Women`s Hour («Կանանց ժամ») հաղորդման վարկածով դարձել է վերջին յոթ տասնամյակների ամենաազդեցիկ կինը:
15-12-2016 08:39
Amazon-ն առաջին անգամ գնորդին պատվերն առաքել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ. առաքումն իրականացվել է դեկտեմբերի 7-ին Մեծ Բրիտանիայում։
15-12-2016 08:38
Google համակարգը ասել է` ինչ են որոնել մարդիկ 2016թ․. oգտատերերն ամենաշատը տեղեկատվություն են որոնել Powerball վիճակախաղի, երաժիշտ Փրինսի (որը մահացել է այս տարի), Մեթյու փոթորիկի, Pokemon Go և Slither.io. խաղերի մասին։
15-12-2016 08:35
«Աշխարհի ամենատգեղ աղջիկը»` Ամերիկուհի Լիզզի Վելասքեսը, հանդես է եկել ընդդեմ վիրավորական մեմերի. «Կարևոր չէ, թե ինչպիսի տեսք ունենք մենք և ինչ չափսերի ենք, վերջին հաշվով մենք բոլորս մարդիկ ենք»,-գրել է նա։
14-12-2016 08:50
Աշխատավայրում անառողջ մթնոլորտը հանգեցնում է նրան, որ կանայք երկու անգամ ավելի շատ են հիվանդանում։
14-12-2016 08:44
Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները հայտնել են, որ «արտույտների» խմբին պատկանողները` ովքեր շուտ են պառկում քնելու և շուտ արթնանում, ուշ ժամերին դժվարանոմ են կենտրոնանալ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1109 անգամ
29.06.2026
Դիտվել է 928 անգամ
02.07.2026
Դիտվել է 270 անգամ
03.07.2026
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster