Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-01-2017 05:48
Սիլվեստր Ստալոնեի դուստրը` 18-ամյա Սիսթին, մասնակցել է Love ամասագրի սեքսուալ ֆոտոշարքին։
13-01-2017 05:41
Դատարանը 15 օրով կալանավորել է Gelandewagen–ով սկանդալային մրցարշավների մասնակից Մարա Բաղդասարյանին․ վերջինս Մոսկվայում մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները չվճարելու մեջ։
12-01-2017 01:36
Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ սուրճը պետք է խմել միջին ջերմաստիճանում, քանի որ շատ տաք սուրճը կերակրափողի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է:
12-01-2017 01:30
David Lloyd Clubs ֆիթնես-ակումբների ցանցը սրճարան է բացել Լոնդոնում, որտեղ կարելի է ուտեստի դիմաց վճարել ֆիզիկական վարժություններ կատարելով։
12-01-2017 01:16
Վիտամին С–ի մեծ չափաբաժինը սպանում է քաղցկեղածին բջիջները եւ խնայում առողջները. գիտնականներ։
12-01-2017 01:14
Անհայտ անձինք փչացրել են ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի աստղը հոլիվուդյան Փառքի ծառուղում:
12-01-2017 01:13
Տարիքի հետ տղամարդու սեռական օրգանը փոքրանում է, պնդում է ԱՄՆ Ջերսիի տղամարդկանց առողջության ինստիտուտի բժշկական գիտությունների դոկտոր Բրայան Սթեքսները։
11-01-2017 01:14
Բրիտանիայում 20-ամյա տղամարդը հայտնել է իր հղիության մասին. Հայդեն Քրոոսը, որը ծնվել է որպես կին, բայց վերջին երեք տարիներին ապրում է որպես տղամարդ, հայտնել է, որ չորս ամսական հղի է ։
11-01-2017 00:44
Գիտնականները պարզել են, որ մարդկանց առողջական վիճակը սկսում է վատանալ 26 տարեկանից․ անժամանակ ծերացման հիմնական պատճառն անառողջ ապրելակերպն է և միջավայրի աղտոտվածությունը:
11-01-2017 00:34
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը։
11-01-2017 00:20
Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով կասկածյալների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մոտ 300.000 եվրո կանխիկ գումար։
11-01-2017 00:19
Դերասանուհի Անջելինա Ջոլին նոր հարված է հասցրել դերասան Բրեդ Փիթին՝ նրան չթույլատրելով ծննդյան կապակցությամբ շնորհավորել իրենց որդեգիր դուստր Զահարին։
10-01-2017 01:43
Փետրվարի 10-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կմեկնարկի շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է «նոկաուտ» համակարգով. մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
10-01-2017 01:30
ԶԼՄ-ները բազմիցս «բաժանել են» Ջորջ և Ամալ Քլունիներին, սակայն, բարեբախտաբար, ամեն անգամ այդ տեղեկատվությունը չի հաստատվել. այժմ հայտնի է դարձել, որ Ամալ Քլունին մարտին երկվորյակ կունենա։
10-01-2017 01:24
Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների համար սառնամանիքի ճակատագրական հետեւանքների մասին է նախազգուշացրել գերմանացի պրոֆեսոր, Սրտի գերմանական հիմնադրամի նախագահ Թոմաս Մայներցը:
10-01-2017 00:40
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է կոշիկի նոր մոդելներից մեկը, որը տեղ է գտնելու Yeezy-ի՝ նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կողմից հիմնված մակնիշի նոր հավաքածուում:
10-01-2017 00:36
«Բոլոր աղջիկներին խորհուրդ կտամ միշտ-միշտ շարունակել երազել». Հուրի Գեբեշյան:
09-01-2017 01:47
Հանկարծամահ է եղել թբիլիսահայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ և լրագրող Անահիտ Բոստանջյանը․ գրողը 68-րդ ամյակը պետք է տոներ այս տարվա սեպտեմբերին:
09-01-2017 01:35
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հաշտվել են Բեյոնսեի և Ջեյ Զիի հետ. Սակրամենտոյում համերգի ժամանակ Քանյե Ուեսթի ելույթից 2 ամիս չանցած, որում նա հիշատակել է անազնիվ Բեյոնսեին և նրա ամուսնուն՝ Ջեյ Զիին, վեճի բոլոր մասնակիցները մոռացել են իրենց տարաձայնությունները:
09-01-2017 01:24
Նիթինգեմի համալսարանի գիտնականները վերքերի բուժման սինթետիկ սարդոստայն են մշակել. բնական սարդոստայնի բուժիչ հատկությունների մասին հայտնի է հնագույն ժամանակներից, հիմա գիտնականները որոշել են վերստեղծել եւ ուժեղացնել այդ հատկությունները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1125 անգամ
29.06.2026
Դիտվել է 933 անգամ
02.07.2026
Դիտվել է 279 անգամ
03.07.2026
Դիտվել է 162 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster