Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-02-2017 04:14
Բրիտանացի գերմոդել Քեյթ Մոսի քույրը՝ 19-ամյա Լոթթի Մոսը, դարձել է Chanel-ի արևապաշտպան ակնոցների և շրջանակների շարքի դեմքը. աղջիկը մասնակցել է գովազդային արշավին և նկարահանվել հոլովակում:
15-02-2017 09:13
Հարի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնը բրիտանական Elle ամսագրի վարկանիշով արժանացել է «Տարվա կին» հեղինակավոր մրցանակին:
15-02-2017 09:05
Տնտեսական ճգնաժամն ազդում է նաեւ սիրային հարցերի վրա` կանայք սկսում են ընտրել ավելի հուսալի զուգընկերների, եւ ոչ թե նախապատվություն տալ սիրային ռոմանտիկային:
15-02-2017 06:14
Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել կանացի ներքնաշորերի ցուցադրություն. AnaOno ֆիրմայի հավաքածուն ցուցադրող մոդելների մեծ մասը տարել են կրծքի քաղցկեղի վիրահատություն:
15-02-2017 05:17
Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նվերների համար ամերիկացիների ծախսերը գնահատել են 18,2 մլրդ դոլար:
15-02-2017 04:10
Ինդոնեզիայի ոստիկանություն ռեյդեր է իրականացրել շուրջօրյա խանութներում ու առգրավել պահպանակներ. այսպիսով տեղի իշխանությունները մտադիր են եղել կանխել Սուրբ Վալենտինի օրը դեռահասների միջեւ պատահական սեքսը։
14-02-2017 07:59
Պատվաստումների Հայաստանի ազգային օրացույցում նախատեսված է 2017 թվականի սեպտեմբերից ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ. այն առավել հայտնի է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ:
14-02-2017 07:54
Չինական Yang Jia Hot Pot ռեստորանում մեծ զեղչեր են անում կարճ շրջազգեստ հագած աղջիկներին, չափն ուղիղ կախված է շրջազգեստի երկարությունից. եթե ծնկի և շրջազգեստի միջև հեռավորությունը կազմում է 8 սմ, ապա կատարվում է 20% զեղչ, իսկ 33 սմ-ի դեպքում՝ 90%:
14-02-2017 07:49
Մալազիայում Սուրբ Վալենտինի տոնի նախօրյակին մահմեդական երիտասարդական խումբը տարածել է հատուկ հակավալենտինյան «ցուցումներ», որոնք վերաբերում են կանանց. վերջիններիս խորոհուրդ է տրվում չօգտագոծել օծանելիք և շպար ու խուսափել հաղորդագրություններում սմայլիկներից։
14-02-2017 07:43
Վեցժամյա աշխատանքային օրը դրական է ազդում աշխատակիցների առողջության եւ աշխատանքի արդյունավետության վրա․ շվեդ գիտնականներ։
14-02-2017 05:56
Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի 58-ամյա Մադոննան կտակ է գրել. նրան ստիպել են դա անել Մալավիի իշխանությունները, որպեսզի երգչուհին կարողանա երկվորյակ քույրերին որդեգրել:
13-02-2017 09:05
Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» մյուզիքլը անվանվել է տարվա լավագույն ֆիլմ Կինո- և հեռուստատային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) վարկածով:
13-02-2017 09:03
Բրիտանացի երգչուհի Ադելի Hello ստեղծագործությունը դարձել է «Գրեմմիի» վարկածով «տարվա երգ»։
13-02-2017 08:54
Էդինբուրգի բնակիչուհի եյն Փարքը, ով 17 տարեկանում վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ է շահել, կազմակերպիչներին մեղադրել է, որ փողը փչացրել է իր կյանքը․ նա բողոքել է, որ իրեն ձանձրացրել են դիզայներական հագուստն ու թանկարժեք հանգստավայրերում արձակուրդը:
13-02-2017 07:07
Փետրվարի սկզբին անձնական տվյալների պահպանության ոլորտում աշխատող մասնագետ Վիկի Վոյկիսը մեղադրել է Facebook-ին օգտատերերի անձնական տվյալներն օգտագործելու և դրանց միջոցով վերջիններիս մանիպուլյացնելու մեջ:
13-02-2017 07:01
Շոտլանդիայի Իսթ Լոթիան շրջանի բնակչուհուն վերադարձրել են 150 տարի առաջ նրա նախատատի կողմից կարված հարսանեկան զգեստը, որը կորցրել են քիմմաքրման կենտրոնում:
11-02-2017 10:06
Հարաբերություններում խնդիրների բախված երեք զույգերից երկուսը որոշ ժամանակ անց նորից երջանիկ է դառնում, եթե չի շտապում բաժանվել. նման եզրակացության են հանգել ամերիկացի մասնագետները։
11-02-2017 08:56
Կանայք կարիերա են ստեղծում ավելի դանդաղ, քան տղամարդիկ` այդ մասին հայտարարել են Նոր Զելանդիայի գիտնականները․ քանի դեռ կանայք երեխաներ են ծնում և ստիպված նստում են տանը, տղամարդիկ շարունակում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները:
11-02-2017 07:21
Metallica-ն և Լեդի Գագան միասին ելույթ կունենան «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:
11-02-2017 07:00
Google-ը եւ Ivyrevel կանանց հագուստի ինտերնետ-խնութը, որը մտնում է H&M խմբի մեջ, մշակում են զգեստ, որն ստեղծվում է մարդու անձնական տվյալների հիման վրա:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1135 անգամ
29.06.2026
Դիտվել է 934 անգամ
02.07.2026
Դիտվել է 286 անգամ
03.07.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster