Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-03-2017 04:20
Փոլ Մաքքարթնիի դուստրը աղբից պատրաստված մարզակոշիկներ է ներկայացրել, որոնք ստեղծվել են adidas­-ի հետ համագործակցությամբ:
21-03-2017 04:17
Ֆրանսիայի Բովե քաղաքի ոստիկանը 45 րոպե հեռախոսով զրուցել է չորս տարեկան աղջկա հետ, ով զանգահարել է արտակարգ ծառայությունների բաժին․ պարզվել է, որ փոքրիկը տանը մնացել է մենակ, ժանդարմն այնքան է դուր եկել երեխային, որ նա նրան հրավիրել է իր ծննդյան օրվան։
20-03-2017 09:24
Մասնագետները կանանց զգուշացնում են` օրական երկու բաժակից ավել սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել 17 տոկոսով կրծքի նվազեցմանը:
20-03-2017 09:19
Քվինսլեդնի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են` ինչու են մարդիկ տխրում սեռական ակտից հետո. պատճառը հետկոիտալ դիսֆորիան է։ 
20-03-2017 07:27
Բրիտանական Brand Finance գործակալությունը հրապարակել է հագուստի ամենաազդեցիկ համաշխարհային բրենդների ամենամյա ցուցակը. առաջին հորիզոնականում մարզական հագուստի Nike բրենդն, 2-րդում՝ շվեդական H&M-ն է, 3-րդում՝ իսպանական Zara ապրանքանիշը։
20-03-2017 06:30
Կանադացի ուսուցչուհի Մեգի Մաքդոնելը, ով դասավանդում է Քվեբեկի հեռավոր գյուղերից մեկում, շահել է «Ուսուցչի համաշխարհային մրցանակը»` 1 մլն դոլարի չափով։
20-03-2017 03:32
«Շատ եմ ուզում երեխաներ ունենալ, բայց չափից շատ եմ կենտրոնացած աշխատանքի վրա». Մարիա Շարապովա
18-03-2017 10:10
19­-ամյա ամերիկուհի Մարգո Հեյեսը դարձել է ժայռամագլցման պատմության մեջ առաջին կինը, որը հաղթահարել է 9a+ բարդագույն կատեգորիայի երթուղին. La Rambla երթուղին գտնվում է Կատալոնիայի Սիուրանա գյուղակի մերձակայքում:
18-03-2017 09:34
Գլոբալ տաքացման հետեւանքով մարդիկ կարող են գաճաճ դառնալ. նման եզրակացություն են արել բրիտանաց գիտնականները, ըստ որոնց՝ Երկրի պատմության ընթացքում ջերմաստիճանի բարձրացումը ազդել է կաթնասունների չափերի վրա, դրանք կրկնակի փոքրացել են։
18-03-2017 09:25
Իռլանդիայի ազգային համալսարանին առնընթեր Դիետոլոգիայի սննդամթերքի դպրոցի մասնագետները կարողացել են 3D պրինտերով հալված պանիր տպագրել. թողարկված արտադրանքն օրիգինալից ավելի փափուկ եւ քիչ կպչուն է եղել:
18-03-2017 05:40
Անտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Ազգային անտարկտիդային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:
18-03-2017 03:59
Միշել Օբաման մասնակցել է մանկական Master Chef Junior խոհարարական հեռուստաշոուին՝ նա դարձել է հաղորդման հատուկ հյուրը․ հաղորդումը ձայնագրվել է դեռևս Բարաք Օբամայի նախագահության ժամանակ:
17-03-2017 09:10
Բրիտանացի երգչուհի Ադելն ստիպված է եղել Twitter-­ում գաղտնի հաշվից օգտվել այն բանից հետո, երբ մենեջերները նրան արգելել են չափից ավելի հաճախ գրել իր պաշտոնական օգտահաշվում:
17-03-2017 09:04
Ամերիկյան Enchanted Bikinis բրենդը լողազգեստների նոր հավաքածու է թողարկել` նվիրված Disney-ի մուլտֆիլմերի արքայադուստրերին. հավաքածուն ունի Սպիտակաձյունիկի, Բելլի և այլ արքայադուստրերի անուններով ոճային լողազգեստներ:
17-03-2017 08:54
Չինաստանում երիտասարդ կինը վատ տրամադրությամբ փողոցում ավելի քան 2000 դոլար է նետել, նա փողերը շաղ է տվել մայթերին․ անցորդները պարզապես հետեւել են նրա գործողություններին՝ չփորձելով հավաքել թղթադրամները:
17-03-2017 07:06
Ջենիֆեր Էնիսթոնը կկատարի գեղեցկության նախկին թագուհու և Տեխասում այդ մրցույթի կազմակերպչի դերը` Ռոզի անունով:
17-03-2017 06:08
Tom Ford ամերիկյան մակնիշը ներկայացրել է դիմահարդարման միջոցների նոր հավաքածու, որը կրում է Runway Color անվանումը․ շրթունքների եւ այտերի համար Shade and Illuminate պալետկաներն արդեն հայտնվել են վաճառքում:
16-03-2017 08:14
ՆԱՍԱ-ի գիտնականները հայտնել են, որ տիեզերքում սեքսով զբաղվելը դժվար է. նրանք ճշգրտել են, որ առայժմ տիեզերքում ոչ ոք սեքսով չի զբաղվել, բայց կան ենթադրություններ սեքսի ժամանակ հնարավոր դժվարությունների մասին։
16-03-2017 07:27
Երեխաներ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում. այս եզրակացության են եկել շվեդ հետազոտողները երկրի մեկուկես միլիոն բնակիչների շրջանում կատարած դիտարկումների արդյունքում:
16-03-2017 07:24
Գիտնականները պարզել են, որ երեխաները որոնք օրական երեք ժամից ավել անցկացնում են էկրանների առջև, հակված են շաքարախտի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1157 անգամ
29.06.2026
Դիտվել է 945 անգամ
02.07.2026
Դիտվել է 303 անգամ
03.07.2026
Դիտվել է 188 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster