Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2019 07:04
ԱՄՆ-ի բնակչուհի 18-ամյա Անտոնիետ Լավին ուսումնառության հրավեր է ստացել միանգամից 115 քոլեջից, որոնք նրան առաջարկել են 3,7 մլն ընդհանուր գումարի տարատեսակ ուսումնական դրամաշնորհներ:
29-04-2019 05:07
Մինչև 5 տարեկան երեխաները չպետք է օրական 1 ժամից ավելի անցկացնեն էկրանի առջև. ԱՀԿ:
29-04-2019 02:10
Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան կզղում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություններից հետո օրենք է ստորագրել, որով արգելում է կրել երեսը ծածկող զգեստներ: 
27-04-2019 09:52
ՄԱԿ-ի կազմած երջանկության վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը. ընդհանուր առմամբ երջանիկ եւ ոչ երջանիկ երկրների ցանկում ընդգրկվել են 156 պետություններ:
27-04-2019 09:47
Աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը նվաճել է Ստամբուլում անցկացվող թենիսի TEB BNP Paribas İstanbul Cup WTA մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
27-04-2019 03:38
Բրիթնի Սփիրսը ավարտել է բուժումը և դուրս գրվել հոգեբուժական կլինիկայից։
27-04-2019 02:28
Ռուսաստանի «Ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հաղթող է ճանաչվել Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան:
27-04-2019 01:32
Համացանցում բուռն քննարկվում է արքայազն Ուիլյամի սիրավեպը Քեյթ Միդլթոնի ընկերուհու Ռոուզ Հանբերի հետ։
26-04-2019 07:40
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը պլանավորում է ամուսնանալ Սանկտ Պետերբուրգից ժամանած 20-ամյա պարուհի Պոլինա Գլենի հետ. աղջիկն արդեն երկու տարի է՝ ապրում է Լոս Անջելեսում:
26-04-2019 07:35
Ամուսնալուծությունից հետո սաստիկ նիհարած Անջելինա Ջոլին կտակում հիշատակել է երեխաներից միայն մեկին` որդի Մեդդոքսին։, որը որդեգրված երեխա է։
26-04-2019 07:30
Նստակյաց կյանքը եւ մանուկ հասակում տեսախաղերով տարվելը յուրաքանչյուրը տարեկան 5 մլն մարդու մահվան են հանգեցնում։
26-04-2019 02:42
Ամերիկացի երգչուհի Մադոննան թողարկել է Medellin երգի երաժշտական հոլովակը, որը նա կատարում է կոլումբիացի ռեփեր Մալումայի հետ համատեղ. սա նրա առաջին երաժշտական տեսահոլովակն է դարձել վերջին չորս տարվա ընթացքում։
26-04-2019 01:54
Մեծ Բրիտանիայում կինը անսպասելիորեն ծննդաբերել է, թեպետ հղիության թեստը բացասական է եղել:
25-04-2019 08:10
Զիմբաբվեում, պաստորը կնոջը համբուրել է ծխականների աչքի առաջ, որպեսզի նրան ազատի չար ոգիներից: 
25-04-2019 08:07
Գերմանիայում պացիենտը գիտակցության է եկել 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո. 1991 թվականին ԱՄԷ-ի բնակչուհի Մունիրա Աբդուլլան չորս տարեկան իր որդու հետ ավտովթարի էր ենթարկվել, մայրը  իրենով ծածկել է տղային, ինքը, սակայն, գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել:
25-04-2019 08:06
Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում:
25-04-2019 08:02
Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է իր Instagram-ում. նա հրապարակել է Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը և գրել «Մենք խոստացել ենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանության մասին»։
25-04-2019 07:59
Մարդու մոտ բարձր տագնապայնությունը կարող է զարգանալ ուղեղի մեխանիզմներից մեկի, որը պատասխանատու է սխալների գիտակցման համար, աշխատանքի խախտումների արդյունքում:
23-04-2019 08:11
Ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Լոպեսը և Օուեն Ուիլսոնը կխաղան «Ամուսնացիր ինձ հետ» ռոմանտիկ կոմեդիայում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
23-04-2019 08:09
Շումակովի անվան փոխպատվաստաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բժիշկներն աշխարհում առաջին անգամ միաժամանակ լյարդ եւ թոքեր են փոխպատվաստել մուկովիցիդոզով հիվանդ իննամյա տղային:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 828 անգամ
15.08.2026
Դիտվել է 408 անգամ
14.08.2026
Դիտվել է 404 անգամ
18.08.2026
Դիտվել է 225 անգամ
20.08.2026
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster