Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-05-2019 08:03
Ջենիֆեր Լոուրենսը իր նշանադրությունը Քուք Մարոնի հետ նշել է Նյու Յորքում։
14-05-2019 07:59
Spice Girls խմբի մասնակից Ջերրի Հոլլիուելը տարիքի պատճառով հրաժարվել է վերամիարվորված խմբի համերգների ժամանակ կրել 20-ամյա վաղեմության բրիտանական դրոշի գույներով կարճ շրջազգեստը:
14-05-2019 07:53
Կենդանակերպի այս նշաններն ունեն ամենաամուր հարաբերությունները․ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ։ 
14-05-2019 07:50
Հանուն առնանդամի մեծացման տղամարդիկ դիմում են խաբեբաների եւ համաձայնում են անարդյունավետ եւ վտանգավոր վիրահատությունների իրականացմանը։ Այս մասին ասվում է Sexual Medicine Reviews ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
14-05-2019 07:47
Ավոկադոն օգտակար է դիաբետ ունեցող մարդկանց համար. ուսումնասիրություն:
14-05-2019 04:01
Բրիտանացի դերասանուհի Դեյզի Մեյ Կուպերը կարմիր գորգին աղբից պատրաստված զգեստով է հայտնվել:
13-05-2019 08:16
32-ամյա փոփ-աստղ Ինդիրա Արադինովիչը, ով համարվում է 38-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի սերբ նմանակը, հանդուգն հայտարարություն է արել. «Ես ավելի գեղեցիկ եմ»․ 
11-05-2019 09:49
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը չորրորդ երեխան են ունեցել․ տղային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
11-05-2019 09:33
Անգլիայից 41-ամյա Լիդիա Գելբելին բժշկական սխալի զոհն է դարձելլ բժիշկները սեպսիսն ասթմայի հետ են շփոթել եւ երկար ժամանակ անտեսել են տագնապահարույց ախտանշանները, ինչի պատճառով անդամահատվել են կնոջ մի դաստակը եւ երկու ոտքերը:
11-05-2019 09:29
Բուսական սնունդի գերակշռությամբ սննդակարգը կապված է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականության նվազման հետ:
11-05-2019 03:01
Բոլորովին վերջերս Թաիլանդի գահ բարձրացած Մախա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը հատուկ հրամանագրով կարգադրել է նոր տիտղոս շնորհել իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանեին. նա արժանացել է «թագավորի ավագ քույր» կոչմանը:
11-05-2019 02:43
Ֆրանսիացի ֆերմերը որպես աշակերտ է ձևակերպել իր 15 ոչխարներին այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները հայտարարել են գյուղի դպրոցում դասարանի փոակման մտադրությոն մասին՝ քիչ ովով աշակերտների պատճառով։
10-05-2019 08:15
Չելյաբինսկցի Օլգա Վառլոն ֆիթնեսի մարզչի հետ մարզումներից հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում պարանոցի ողերի տեղաշարժմամբ։
10-05-2019 08:11
Swiss Federal Institute of Technology Lausanne-ի (Շվեյցարիա) հետազոտողների խումբը ակտիվին B-ի եւ ALK7 ռեցեպտորի միացությունների օգնությամբ քաղցկեղի մետաստազների առաջացումը կանխող նոր միջոց է գտել:
09-05-2019 10:57
Յոհաննեսբուրգում Կյանքի հրեական կենտրոնը պատրաստել է 3100 փքաբլիթներից 152 սմ բարձրությամբ բլուր, որը դարձել է նոր համաշխարհային ռեկորդ:
09-05-2019 10:36
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է նվազեցնել վաղաժամ մահվան հավանականությունը. բրիտանացի գիտնականների հետազոտության համաձայն՝ դրան հասնելու համար բավական են հանգստյան օրերին նույնիսկ ոչ երկարատեւ սպորտային մարզումները:
09-05-2019 10:29
Թաիրա Բենքսը լուսանկարահանվել է Sports Illustrated Swimsuit-ի շապիկի համար՝ այդ ամսագրում իր նորամուտից 20 տարի անց։
09-05-2019 10:25
Հանրահայտ ամերիկյան երգչուհի Մադոննան Նյու Յորիքի Ջոն Քենեդի օդանավակայոնում հայտնվել է մուսուլմանական հագուստով։
07-05-2019 08:09
97 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին:
07-05-2019 08:07
Համաձայն Ջոնս Հոփկինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտության՝ ֆիզիկական բեռնվածությունները 89 տոկոսով նվազեցնում են աղիների քաղցկեղից մահվան  հավանականությունը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 827 անգամ
15.08.2026
Դիտվել է 407 անգամ
14.08.2026
Դիտվել է 404 անգամ
18.08.2026
Դիտվել է 225 անգամ
20.08.2026
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster