Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-08-2019 08:42
Ամերիկուհի Ամի Դենսբին Tesla Model 3 ավտոմեքենայի չիպն իմպլանտավորել է նախաբազուկի մեջ: Դենսբին ինժեներ ծրագրավորող է, այժմ նա կարող է ավտոմեքենան գործի գցել ունիկալ միջոցով:
16-08-2019 05:57
Մեկ ամիս անց Հայաստանում կանցկացվի մրգօղու փառատոն. այն տեղի կունենա Տավուշի մարզի Կողբ գյուղում սեպտեմբերի 28-ին:
16-08-2019 04:52
Դալասում Տեխասի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի սահմանափակումը կարող է կասեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը:
14-08-2019 09:13
Գիտնականները պարզել են, որ նրանց շրջանում, ովքեր ամուսնալուծվել են 35-41 տարեկանում, առողջական խնդիրներն ավելի շատ էին, քան այն անձանց շրջանում, որոնք ընտանեկան կյանքին հրաժեշտ են տվել 44-50 տարեկանում:
14-08-2019 09:06
Snap ընկերությունը նոր խելացի ակնոց է ներկայացրել, որը թույլ է տալիս 3D ձեւաչափով ձայնագրել եւ հրապարակել տեսանյութեր:
14-08-2019 09:02
Փորձագետները մարդկանց խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ. հենց շփումն է նվազեցնում սթրեսի մակարդակը, մեծացնում երջանկության եւ բարեկեցության մակարդակն ավելի լավ, քան մարզումները:
14-08-2019 05:10
Օրվա քնի տևողությունը չպետք է լինի պակաս, քան 8 ժամը' գլխով դեպի հյուսիս պառկած ու լռության մեջ. Սիրտն ամենօրյա հոգատարություն է պահանջում:
13-08-2019 11:25
Մոսկվայում մահացել է DJ և Playboy-ի 29-ամյա հայտնի մոդել Ժաննա Ռասկազովան․ վարկածներից մեկի համաձայն, Ռասկազովայի մահվան պատճառը թմրանյութի չարաշահումն է:
13-08-2019 11:22
ԱՄՆ Դելավեր նահանգի դաշնային դատարանի ատենակալների ժյուրին ֆրանսիական L`Oreal կոսմետիկ ընկերությանը պարտավորեցրել է ամերիկյան սթարթափին ավելի քան 91 մլն դոլար վճարել՝ կոմերցիոն գաղտնիքը գողանալու և պայմանագիրն ու պատենտները խախտելու համար:
13-08-2019 11:01
Քեթի Փերիին մեղադրել են սեքսուալ բնույթի անպարկեշտ գործողությունների մեջ․ մոդել Ջոշ Քլոսը, ով նկարահանվել է երգչուհու Teenage Dream տեսահոլովակում, նրան մեղադրել է իր նկատմամբ անընդունելի վարքագծի համար։
13-08-2019 10:52
,,Միսսիս Ռուսաստան-2019,, հաղթող է ճանաչվել 33-ամյա Եկատերինա Նիշանովան Գելենջիկից։
13-08-2019 10:39
Օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է․ Երկրի բնակչության 3-ից մինչեւ 10 տոկոսը ձախլիկ է:
12-08-2019 08:37
Բելա և Ջիջի Հադիդներին թալանել են Միկոնոսում հանգստի ընթացքում․ չարագործները գողացել են ոսկյա զարդեր, թանկարժեք հագուստ, պայուսակներ և անգամ աղջիկների արևապաշտպան ակնոցները։ 
12-08-2019 08:32
26-անյա Մայլի Սայրուսը և 29-ամյա Լիմա Հեմսվորթը բաժանվել են հարսանիքից 8 ամիս անց։
12-08-2019 08:23
Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման արյան ինովացիոն անալիզը կօգնի խուսափել հազար ոչ անհրաժեշտ վիրահատություններից, ինչպես նաեւ հիվանդությունը կառավարել տարբեր փուլերում. այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել հետազոտողների միջազգային խումբը:
12-08-2019 08:13
Կենդանակերպի երեք նշան, որոնք իդեալական կին կլինեն իրենց ամուսնու համար. Խեցգետին թագուհի, Խոյ կայսրուհի, kառավարիչ Առյուծ։
12-08-2019 02:51
30-ամյա Պաուլինա Անդրեևնան շուտով կտադնա Ֆյոդոր Բոնդարչուկի օրինական կինը․ սիրահարները կամուսնանան առաջիկա աշնանը։
10-08-2019 12:32
Բարսելոնայի քաղաքապետարանը որոշել է թույլատրել կանանց թոփլես լողալ քաղաքի լողավազաններում։
10-08-2019 12:29
Ճանաչված դերասանուհի և մոդել Միլա Յովովիչն իր երկրպագուների հետ կիսվել է հրաշալի նորությամբ․ շուտով կինոյի աստղը մայր կդառնա երրորդ անգամ։
10-08-2019 12:26
Emmy Awards հեռուստատեսային մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի սեպտեմբերին՝ առանց հաղորդավարի: Այդ մասին Լոս Անջելեսում հայտարարել է Fox Entertainment հեռուստաալիքի ղեկավար Չառլի Քոլիերը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 817 անգամ
15.08.2026
Դիտվել է 405 անգամ
14.08.2026
Դիտվել է 400 անգամ
18.08.2026
Դիտվել է 219 անգամ
20.08.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster