Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2019 09:51
Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կինը՝ Ռոսա Էլենա Բոնիլիան, երկրի մայրաքաղաք Տեգուսիգալպեի դատարանի կողմից մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ:
21-08-2019 09:48
Մեծացած երեխաներն իսկապես ծնողներին ավելի երջանիկ են դարձնում, եթե նրանցից առանձին են ապրում: Այսպիսի եզրակացություն են կատարել Հեյդելբերգի համալսարանի (Գերմանիա) մասնագետները:
21-08-2019 07:16
Ադրբեջանցի շախմատիստուհիները վերջնագիր են ներկայացրել' հրաժարվելով մասնակցել Թուրքիայում անցկացվող մրցաշարին, եթե ստուգատեսին մասնակցի նաև հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանը:
20-08-2019 11:27
Քենիացի ավագ խոհարար Մալիխա Մոհամեդը կերակրի անընդհատ պատրաստման բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուղիղ 75 ժամ:
20-08-2019 11:24
Մոցարելա պանիրը լավագույն մթերքն է զարկերակային բարձր ճնշմամբ մարդկանց համար, պնդում են բրիտանացի դիետոլոգները:
20-08-2019 11:21
Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը եւ նրա ամուսինը՝ Ջասթին Էրվինը, հայտարարել են, որ սպասում են առաջնեկի ծնունդին. Գրեմը մերկացել է եւ ցույց տվել՝ ինչպես է մարմինը փոխվել հղիության ընթացքում:
20-08-2019 10:33
Բժիշկները կարծում են, որ վերքերը մշակելու համար նախատեսված սովորական յոդը հնացել է։ խորհուրդների համաձայն՝ ավելի լավ է օգտագործել յոդի ջրային լուծույթը, որը ևս առավելագույնս վնասազերծում է վերքը։
20-08-2019 09:26
Անցած հանգստյան օրերին Հավանայում սկսվել է կառնավալային երթերի ավանդական տարեշրջանը:
19-08-2019 09:37
«X-մարդիկ. Սև փյունիկ»-ը ֆրանշիզայի նվազագույն հաջողություն ունեցած ֆիլմն է կինոթատրոններում հասույթի առումով:
19-08-2019 09:31
Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը եւ ճարպակալումն առնվազն կրկնակի մեծացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը:
19-08-2019 09:29
Ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոնը՝ քույր Անդրեն, դարձել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին. փետրվարին լրացել էր Լյուսիլ Ռանդոնի 115 տարին: Երիտասարդության շրջանում նա եղել է տնային դաստիարակչուհի, աշխատել է հոսպիտալում, իսկ հետո դարձել միանձնուհի:
19-08-2019 09:24
Ամեն տարի օգոստոսի 19-ին նշվում է լուսանկարի համաշխարհային տոնը. այն հիմնադրվել է 2009 թվականին ավստրալացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ:
19-08-2019 06:33
ՌԴ էստրադային երգչուհի Վալերիայի որդին՝ Արտեմի Շուլգինն, ամուսնացել է ընտանիքից թաքուն. երիտասարդի ընտրյալը դարձել է այն աղջիկը, որի հետ նա սովորել է դպրոցում և համալսարանում:
17-08-2019 10:35
ԱՄՆ-ի Օգայո նահանգում բնակվող 6-ամյա Կոեն Բրեմլին հազվագյուտ հիվանդության պատճառով երբեք չի սնվել. նա այս 6 տարիների ընթացքում անհրաժեշտ սննդանյութերն ստանում է ստամոքսում դրված խողովակի միջոցով:
17-08-2019 10:29
Երգչուհի Մայլի Սայրուսը YouTube-ում թողարկել է Slide Away նոր թրեքը, որտեղ երգում է դերասան Լիամ Հեմսվորթից ծանր բաժանության մասին. երկրպագուները վստահ են, որ երգի խոսքերը նվիրված են Սայրուսի եւ Հեմսվորթի ամուսնալուծությանը:
17-08-2019 10:22
Սոցիալական ոլորտի աշխատակիցներն առավել հաճախ են կարոտում իրենց աշխատանքը. արձակուրդի ժամանակ իրենց աշխատանքի մասին մտածում է յուրաքանչյուր երկրորդ ուսուցիչը, բժիշկների 37 տոկոսն ու բուժքույրերի 38 տոկոսը, ղեկավարների մեկ երրորդը, դիզայներների, HR-ների եւ հոգեբանների շուրջ 30 տոկոսը:
17-08-2019 10:19
Ամերիկյան Վաշինգտոն նահանգից ամուսինները 68 տարի շարունակ կրել են միանման հագուստ եւ անվանել դա իրենց ամուսնության երկարակեցության գաղտնիքներից մեկը:
17-08-2019 04:31
ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագ Մեգան Ռապինոն խոսել է տղամարդկանց և կանանց ֆուտբոլում հավասար աշխատավարձի մասին. «Մենք պետք է վարձատրվենք այնպես, ինչպես մեր տղամարդ գործընկերները»:
16-08-2019 08:50
Դերասանուհի Քեյթ Բլանշեթը խորհրդածում է ստեղծագործական կարիերան ավարտելու շուրջ. «Այո՛, ինձ համար եկել է կանգ առնելու ժամանակը,- ասել է նա:
16-08-2019 08:47
Լավ նորություն ֆուտբոլի երկրպագուների համար. անգամ մեկ խաղի դիտումը օգտակար է սրտի համար. հանդիպման դիտման ժամանակ սրտի կրճատումների հաճախականությունը ավելանում է մոտավորապես 64 տոկոսով, որոշ դեպքերում հասնելով րոպեում 130 զարկերի, այն դեպքում երբ նորման 60-100 զարկն է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 817 անգամ
15.08.2026
Դիտվել է 405 անգամ
14.08.2026
Դիտվել է 400 անգամ
18.08.2026
Դիտվել է 219 անգամ
20.08.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster