13-11-2025 09:39 Մարդիկ, ովքեր կարող են վերահսկել իրենց հույզերը և վճռականորեն գործել, զգալիորեն ավելի հավանական է, որ հասնեն դժվար նպատակների, քան նրանք, ովքեր հակված են տատանվելու և հետաձգելու: Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի Տրիերի համալսարանի հոգեբանները: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Մոտիվացիա և հույզեր» (ME) ամսագրում:
12-11-2025 15:14 Եթե փնտրում եք աշխարհի ամենագեղեցիկ կնոջը, ապա Թաիլանդը հենց այն վայրն է, որտեղ պետք է գնաք։ Անցած շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից գեղեցկուհիներ էին հավաքվում այնտեղ՝ պարզելու, թե ով է լավագույններից լավագույնը։ Պատասխանը շուտով հայտնի կդառնա. նոյեմբերի 21-ին Նոնթաբուրիում տեղի կունենա «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը։
12-11-2025 14:28 ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արժանացել է «Տարվա հայրենասեր» մրցանակին, որը շնորհվում է «հերոսներին և հայրենասերներին, ովքեր անսասան նվիրվածություն են ցուցաբերել երկիրը մեծ դարձնող արժեքներին»,–հողորդում է Սպիտակ տան կայքը։
12-11-2025 14:12 Քրիս Ջենների 70-ամյակի երեկույթից Թիմոթի Շալամենի բացակայությունը բորբոքել է լուրերը, որ դերասանը բաժանվել է Քայլի Ջեններից։ Ըստ Daily Mail-ի՝ զույգի միջև իսկապես ճգնաժամ է հասունանում։ Աղբյուրներից մեկը պարբերականին ասել է. «Թիմոթին կրկին բաժանվել է Քայլիից։ Դա նախկինում էլ է պատահել. Քայլին սովորաբար փորձում էր համոզել նրան վերադառնալ։ Նա իսկապես սիրահարված է Թիմոթիին, ուստի դեռ վաղ է բացառել հաշտեցումը»։
12-11-2025 12:54 Քրիս Ջենների 70-ամյակը պարզապես տոնակատարություն չէր, այն իսկապես Ջեյմս Բոնդի ոճով թանկարժեք ներկայացում էր։ Մասնագետները գնահատում են, որ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Բևեռլի Հիլզի առանձնատանը խնջույքը արժեցել է 3.9-ից մինչև 6.5 միլիոն դոլար՝ կախված շոուի մասշտաբից, զարդարանքներից և զվարճանքից։ Խնջույքին հրավիրված էին միայն ամենահայտնի հյուրերը՝ Բիյոնսեն և Ջեյ Զին, Ջասթին և Հեյլի Բիբերները, Մրայա Քերին, Ադելը, Օփրա Ուինֆրին, Փարիզ Հիլթոնը, Սնուփ Դոգը, Սառա Փոլսոնը, Նաոմի Ուոթսը, Գեյլ Քինգը, Թեյանա Թեյլորը և Նիսի Նեշը։
12-11-2025 04:31 Քոլին Ֆերտի նախկին կինը՝ 56-ամյա Լիվիա Ջուջոլին, բացահայտել է, որ գաղտնի ամուսնացել է իր ընկերոջ՝ 58-ամյա Քալում Գրիվի հետ։ Նա իր զուգընկերոջն ամուսինն է անվանել Instagram–ում նոր գրառման մեջ։
11-11-2025 13:48 Երգիչ Պրոխոր Շալյապինը լրագրող Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում բացահայտել է իր և դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ այրու՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների մասին: Շալյապինի խոսքով՝ սիրավեպը գովազդային հնարք էր: Նա և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միմյանց հանդիպել են հանդերձարանում՝ հեռուստաշոուի նկարահանման հրապարակում, և ընկերացել: Հետո իրենք են հեռուստաալիքի խմբագիրներին առաջարկել հաղորդում նկարահանել իրենց ենթադրյալ հարաբերությունների մասին:
11-11-2025 12:11 Փայլաթիթեղի մեջ սննդի պատրաստումը հարմար միջոց է, սակայն որոշ սննդամթերքներ ռեակցիայի մեջ են մտնում ալյումինի հետ, ինչը կարող է հանգեցնել մթերքները փչացման։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս կաղամբն ու կարտոֆիլը եփել փայլաթիթեղի մեջ: Պետք է խուսափել նաև լոլիկը փայլաթիթեղի մեջ եփելուց, քանի որ դրա հյութի բարձր թթվայնությունը լուծարում է ալյումինը և ոչնչացնում փայլաթիթեղը: Ալյումինի վրա նույն ազդեցությունն ունենում են ցիտրուսային մրգերը: Իսկ որպեսզի միսը և ձուկ չայրվեն՝ սնունդը նախ պետք է փաթաթել յուղաթղթով, ապա նոր՝ փայլաթիթեղով։
11-11-2025 12:11 Փայլաթիթեղի մեջ սննդի պատրաստումը հարմար միջոց է, սակայն որոշ սննդամթերքներ ռեակցիայի մեջ են մտնում ալյումինի հետ, ինչը կարող է հանգեցնել մթերքները փչացման։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս կաղամբն ու կարտոֆիլը եփել փայլաթիթեղի մեջ: Պետք է խուսափել նաև լոլիկը փայլաթիթեղի մեջ եփելուց, քանի որ դրա հյութի բարձր թթվայնությունը լուծարում է ալյումինը և ոչնչացնում փայլաթիթեղը: Ալյումինի վրա նույն ազդեցությունն ունենում են ցիտրուսային մրգերը: Իսկ որպեսզի միսը և ձուկ չայրվեն՝ սնունդը նախ պետք է փաթաթել յուղաթղթով, ապա նոր՝ փայլաթիթեղով։
11-11-2025 12:04 Հայտնի երգչուհի Հյունան (Hyuna) վախեցրել է երկրպագուներին՝ ուշաթափվելով Մակաոյում Waterbomb 2025 երաժշտական փառատոնի ժամանակ իր ելույթի ընթացքում։ 33-ամյա արտիստը կատարում էր իր «Bubble Pop» հիթը, երբ հանկարծակի ուշաթափվել է բեմի վրա։ Դեպքը տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հյոնան հայտնել է, որ ընդամենը մեկ ամսում նիհարել է 10 կիլոգրամ՝ քաշի ավելացման և հնարավոր հղիության մասին լուրերից հետո։
11-11-2025 12:01 51-ամյա Ջեննա Ջեյմսոնը, որը մի ժամանակ աշխարհի ամենահայտնի պոռնոդերասանուհիներից մեկն էր, հայտարարել է, որ ամբողջությամբ փոխել է իր կյանքը և գտել է հավատքը։ «Տասնամյակներ շարունակ ինձ ճանաչել են իմ մարմնով և մեղքով, հիմա ես մկրտվեցի, և հիմա օգնում եմ ուրիշներին գտնել Հիսուսին», - հայտարարել է Ջեննան Instagram-ի տեսանյութում։
10-11-2025 10:47 Մայամիի մի զույգ վերջերս արժանացել է աշխարհի ամենաերկարակյաց ամուսնական զույգի կոչմանը: 107-ամյա Էլեոնորան և 108-ամյա Լայլ Գիտենսը, նշելով իրենց ամուսնության 83-ամյակը, խոստովանել են, որ իրենց երկար և երջանիկ ամուսնության գաղտնիքը պարզ է. նրանք պարզապես սիրում են միմյանց, ըստ The Guardian-ի:
10-11-2025 10:46 26-ամյա ղազախ թենիսիստուհի Ելենա Ռիբակինան, որը մինչև 2018 թվականը ներկայացնում էր Ռուսաստանը, հաղթեց Ռիադում կայացած WTA եզրափակիչում։ Նա երկու սեթում (6-3, 7-6) հաղթեց աշխարհի առաջին ռակետ՝ բելառուս Արինա Սաբալենկային և մտավ պատմության մեջ։ Նախ, նա դարձավ Ասիայից առաջին թենիսիստուհին, որը հաղթեց WTA եզրափակիչում։ Երկրորդ, իր հաղթանակի համար Ռիբակինան վաստակեց 1500 վարկանիշային միավոր և կանանց սպորտի համար ռեկորդային՝ 5,235 միլիոն դոլար մրցանակ։ Նա բարձրացավ կանանց համաշխարհային թարմացված վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնական։
10-11-2025 10:45 Բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանթը խոստովանել է, որ Սթիվեն Սփիլբերգի առաջիկա նախագծում իր դերը «հիասքանչ» է լինելու։ Variety-նպարզել է, որ ֆիլմի սցենարիստ Դեյվիդ Քեփը կերպարը գրել է հատուկ դերասանուհու համար։ Բլանթը խոստովանել է, որ վաղուց հանդիսանում է Սփիլբերգի աշխատանքի մեծ երկրպագուն։ Նա մեծացել է ռեժիսորի «Շինդլերի ցուցակը», «Ծնոտները» և «Ինդիանա Ջոնսը» պաշտամունքային ֆիլմերի ազդեցության տակ:
10-11-2025 10:43 Քրիս Ջենները նշել է իր 70-ամյակը շքեղ Ջեյմս Բոնդի թեմատիկ երեկույթով։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Բևեռլի Հիլզի առանձնատանը։ Հյուրերի թվում էին Օփրա Ուինֆրին, Մրայա Քերին, Թայլեր Փերին, Վին Դիզելը, Մարկ Ցուկերբերգը, ինչպես նաև հայտնի զույգեր արքայազն Հարրին և Մեգան Մարքլը, ինչպես նաև Ադելը և Ռիչ Փոլը։
10-11-2025 10:04 Wildberries-ի հիմնադիր 50-ամյա Տատյանա Կիմը մասնակցել է «Սերունդ» բիզնես ֆորումին և պատմել, թե ինչպես կարելի է ճանաչել դոլարային միլիոնատիրոջը։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ իսկապես հարուստ մարդիկ, կարծրատիպերին հակառակ, չեն փորձում ուշադրություն գրավել թանկարժեք հագուստով, այլ նախընտրում են օգտագործել հարմար գաջեթներ։
08-11-2025 12:04 Գաստրոէնտերոլոգները զգուշացրել են, որ կիվիի օգտագործումը վտանգավոր է որոշ մարդկանց համար նշելով, թե ով պետք է խուսափի այս մրգից։ Կիվին բարձր թթվային մթերք է, որը կարող է առաջացնել այրոց և ստամոքսի լորձաթաղանթի գրգռում: Այս խնդիրը հատկապես սուր է գաստրիտով և ստամոքսի խոցով տառապող մարդկանց մոտ, բացատրել է գաստրոէնտերոլոգը: Ավելին, կիվին կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել էկզոտիկ մրգերի նկատմամբ գերզգայունություն ունեցող մարդկանց մոտ:
08-11-2025 12:02 Netflix-ը ձեռք է բերել «Մոխրի հովիտ» վեպն էկրանավորելու իրավունքները, որը սցենարիստ Սթիվեն Գագանի կողմից «Մեծն Գեթսբի»-ի ժամանակակից ադապտացիան է։ Ֆիլմի գործողությունները տեղի կունենան ժամանակակից Սան Ֆրանցիսկոյում։ Գագանը, ինչպես սպասվում է, հանդես կգա ոչ միայն որպես սցենարիստ, այլ նաև կնկարահանի ֆիլմը։ Այս մասին հաղորդում է Deadline-ը:
08-11-2025 11:52 Սմարթֆոնների օգտագործումը, ինչպես նաև քնելուց առաջ այլ պայծառ լույսի աղբյուրների ազդեցությունը, կարող է մեծացնել կյանքին սպառնացող սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Ամերիկյան սրտի ասոցիացիայի (AHA) հետազոտությանը։ Նշվում է, որ ուղեղը պայծառ լույսն ընկալում է որպես սթրես և ակտիվացնում է ազդանշաններ, որոնք կարող են իմունային պատասխան և արյան անոթների բորբոքում առաջացնել։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել աթերոսկլերոզի և մեծացնել մահացու հիվանդությունների, մասնավորապես՝ սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի վտանգը։
08-11-2025 11:43 Նոյեմբերի 6-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Արշո Հարությունյանի «Թանկարժեք տղաները» ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է «Sharm Holding»-ի և «Mitoyan Production»-ի համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում հանդես են եկել Մկրտիչ Արզումանյանը, Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Ղազարյանը և այլք։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: