08-12-2025 09:12 Ռիո դե Ժանեյրոյում կանգնեցվել է Լեդի Գագայի պատվին հուշարձան: Ինստալյացիան հայտնվել է աշխարհի ամենահայտնի լողափերից մեկում՝ Կոպակաբանայում: Խորհրդանշական հանրահայտ ժեստով հուշարձանը, որը վաղուց երգչուհու և նրա երկրպագուների գեղագիտության մաս է կազմել, հայտնվել է լուսաբացին և արագորեն գրավել զբոսաշրջիկների և տեղացիների ուշադրությունը: Կառույցի հիմքի վրա գրված է․ Brazil, let’s go:
08-12-2025 08:51 41-ամյա Քեթի Փերին, ով վերջերս է բաժանվել Օռլանդո Բլումից, սոցիալական ցանցերում հրապարակել է իր նոր ընկերոջ՝ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր առաջին լուսանկարը՝ հաստատելով իրենց սիրավեպը: Երգչուհին իր ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել Տոկիոյից, որտեղ համերգ է տվել:
08-12-2025 08:07 Ըստ Page Six-ի՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթը և ՖԱԼ խաղացող Թրևիս Քելսն իրենց հարսանեկան արարողության համար ընտրել են 2026 թվականի հունիսի 13-ը՝ ամսաթիվ, որը հատուկ նշանակություն ունի «Shake It Off» հիթի երգչուհու համար և ուղղակիորեն կապված է նրա՝ թվագիտության սիրո հետ։ Սվիֆթը 13–ը համարում է իր հաջողակ թիվը, քանի որ այն բազմիցս հայտնվել է իր կյանքի ու կարիերայի կարևոր պահերին։
08-12-2025 05:29 Լարիսա Դոլինան հայտարարություն է արել Առաջին ալիքի "Пусть говорят" թոք-շոուի ժամանակ՝ մոսկվացի Պոլինա Լուրյեին խարդախության պատճառով վաճառված բնակարանի շուրջ սկանդալի ֆոնին։ Հիշեցնենք, որ հետագայում դատարանը որոշում էր կայացրել, որ գույքը պետք է վերադարձվի երգչուհուն, ինչի արդյունքում գնորդը մնացել է առանց բնակարանի և գումարի։ «Պոլինա Լուրյեն մեղավոր չէ խաբեբաների կողմից խարդախության համար։ Ես կայացրել եմ միակ ճիշտ որոշումը՝ վերադարձնել բնակարանի գումարը։ Ես գումար չունեմ, բայց կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ։ Ես հայտարարում եմ ամբողջ երկրով, որ ամբողջությամբ կվերադարձնեմ գումարը», - հայտարարել է Դոլինան։
05-12-2025 11:19 «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
05-12-2025 11:10 «Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07 UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
05-12-2025 01:23 Քիմ Քարդաշյանը, ում կողոպտել էին 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ, խոստովանել է, որ իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կարծում է, որ միջադեպը բեմադրված է եղել։ Քարդաշյանը խոստովանել է, որ կողոպուտը իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկն էր. «Պատկերացնել է պետք, որ ինձ այդքան մտերիմ մեկը չի հավատում ինձ։ Չնայած նա պետք է իմանա, թե որքան է սա փոխել իմ կյանքը։ Դա ինձ անհավատալիորեն ցավ պատճառեց։ Եվ հետո, վերջապես, դատավարությունից հետո, ես մտածեցի. «Տեսեք, դա ճիշտ էր»»։
05-12-2025 00:27 Պարզվել է, թե ինչպես է 33-ամյա Մայլին արձագանքել իր և 27-ամյա ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի նշանադրությանը։ Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը People-ին ասել է. «Մայլին շատ է ոգևորված նշանադրությամբ», - ասել է աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ Սայրուսը ցանկանում է իրենց հարաբերությունները հասցնել հաջորդ մակարդակի։ Սակայն նա չի ցանկացել հրապարակայնորեն հայտարարել նշանադրության մասին։
04-12-2025 11:00 Զուգընկերոջ հանկարծակի մահը վթարի պատճառով ավելի շատ է մեծացնում ողջ մնացած տղամարդու կամ կնոջ մահվան ռիսկը, քան հիվանդության պատճառով կորուստը: Այս եզրակացությանն են հանգել Օուլուի համալսարանի հետազոտողները: Հեղինակները նաև պարզել են, որ նոր հարաբերությունների մեջ մտնելը նվազեցնում է մահվան ռիսկը՝ համեմատած երկարատև միայնության հետ։
04-12-2025 10:56 H&M-ը հայտարարում է Ստելլա ՄաքՔարթնիի հետ նոր դիզայներական համագործակցության մասին։ Կարմիր գորգի վրա ներկայացվել են առաջիկա հավաքածուի առաջին կերպարները, որոնք մատուցել են Էմիլիա Գրեյը, Անիտան, Էմիլի Ռատակովսկին, Յասմին Վեյնալդումը, Բել Պրիստլին, Ալթոն Մեյսոնը և Կիարա Նիրգինը, որոնք բոլորը կրում էին նոր շարքի հագուստներ։ Հավաքածուն արտացոլում է ՄաքՔարթնիի դիզայներական ԴՆԹ-ն՝ 2000-ականների սկզբի արխիվային զգացողությամբ, որը ներառում է ֆիրմային փայլեր և ժանյակ։
04-12-2025 10:07 Օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է օգտակար լինել սրտի համար, սակայն ալկոհոլի կանոնավոր օգտագործման վնասը շատ ավելի մեծ է, հայտարարել են բրիտանացի սրտաբանները։ Կարմիր գինին պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են բորբոքման դեմ, և միացություններ, որոնք ունեն անոթները լայնացնող ազդեցություն։ Տեսականորեն այս նյութերը օգնում են արյան անոթներին մնալ բաց և ճկուն։ Այնուամենայնիվ, գինին չպետք է համարվի առողջության համար օգտակար կամ օգտագործվի որպես դեղորայքի փոխարինող։
04-12-2025 09:25 46-ամյա Աննան, որը պնդում է, որ 71-ամյա Ալեքսեյ Գլիզինի արտաամուսնական դուստրն է, իր և երգչի միջև կապն ապացուցել է գենետիկ թեստի միջոցով: Արդյունքները հրապարակվել են НТВ-ի «ԴՆԹ» հաղորդման ժամանակ:
01-12-2025 09:54 Բոստոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սննդակարգի կալորիականության տևական, զգուշավոր նվազեցումը կարող է բջջային մակարդակում դանդաղեցնել ուղեղի ծերացումը։ Խոսքը ոչ թե խիստ սննդակարգերի, այլ կալորիաների մոտ 30 տոկոսով կրճատման մասին է․ ռեժիմ, որը կարելի է տարիներով պահպանել առանց առողջությանը վնաս հասցնելու։
01-12-2025 09:52 Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber մրցաշարի վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։ Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող:
28-11-2025 10:40 «Միսս Անգլիա» թագադրված առաջին բացահայտ նույնասեռական կինը ասել է, որ «երկար չի մտածել» գեղեցկության մրցույթում իր սեռական կողմնորոշման մասին խոսելու մասին, գրում է The Times-ը։ Լեսթերշիրից երաժշտական թատրոնի 20-ամյա ուսանողուհի Գրեյս Ռիչարդսոնը հաջորդ տարի կներկայացնի Անգլիան «Միսս Աշխարհ» մրցույթի եզրափակիչ փուլում։
28-11-2025 09:42 Գիտնականները ներկայացրել են այն սարքի նախատիպը, որը հույս է ներշնչում հոտառությունը կորցրած մարդկանց: Այս սարքը բառացիորեն չի վերադարձնում հոտերը, այլ թույլ է տալիս դրանք նորից «զգալ»՝ այլ ուղիով. հոտերը որսվում են արհեստական «էլեկտրոնային քթի» կողմից, վերածվում թվային կոդի եւ փոխանցվում քթի միջնապատում գտնվող նյարդով՝ հատուկ խթանման միջոցով: Այնուհետեւ ուղեղը «սովորում» է կապել այդ խթանումը որոշակի հոտի հետ։
28-11-2025 08:44 Ավստրալիայի կառավարությունը պահանջել է, որ դեկտեմբերի 10-ից սկսած սոցիալական ցանցերի հարթակները ձեռնարկեն «հիմնավոր քայլեր»՝ 16 տարեկանից փոքր ավստրալացի դեռահասներին իրենց հարթակներ մուտք գործելու հնարավորությունն արգելափակելու համար: Գործող հաշիվները պետք է ապաակտիվացվեն կամ ջնջվեն։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
27-11-2025 11:44 Հռոմի Լևոն 14-րդ պապը հրամանագիր է հրապարակել, որով կաթոլիկներին արգելվում է միաժամանակ ամուսնանալ կամ մտերիմ հարաբերություններ ունենալ մի քանի զուգընկերների հետ, հայտնել է Reuters-ը: Բազմակնության և բազմամուսնության թույլատրման հարցը քննարկվել է Վատիկանում 2023 և 2024 թվականներին կայացած երկու միջազգային գագաթնաժողովներում: Քննարկումները պայմանավորված էին Աֆրիկայում բազմամուսնության տարածվածությամբ և արևմտյան երկրներում բազմամուսնության աճող ժողովրդականությամբ։
27-11-2025 11:39 BBC News-ի հաղորդմամբ՝ Իտալիայի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենք, որով երկրի քրեական օրենսգրքում առանձին հոդված է ներմուծվում կանանց նկատմամբ բռնության մասին՝ կանանց սպանությունը, որը տեղի է ունենում իրենց սեռի նկատմամբ ատելության հողի վրա։ Իտալիայում կանանց նկատմամբ բռնությունը այժմ պատժվում է ցմահ բանտարկությամբ, և կնոջ նկատմամբ ատելության հողի վրա կատարված յուրաքանչյուր սպանություն առանձին կգրանցվի որպես կանանց նկատմամբ բռնություն։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: