Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո

23.10.2025

Երբեմն բաժանումը ողբերգություն չէ, այլ թեթևացում։ Բոլոր դեպքերում դա փորձառություն է։ Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։

Տառապելու, լավ ժամանակները հիշելու և նախկինին վերադարձնելու փորձերի փոխարեն, փորձեք ինքնավերլուծություն կատարել և անկեղծորեն պատասխանել հոգեբաների կողմից առաջարկվող այս հարցերին:

Դրանք կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ և ձեր զգացմունքները, և ամենակարևորը՝ խուսափել ապագայում սխալներ թույլ տալուց:

1. Ես ցավ եմ զգում կոտրված սրտի՞, թե վիրավորված ինքնասիրության պատճառով։

Երբեմն բաժանման ցավը բոլորովին սիրո մասին չէ։ Այն մերժման, ինքնագնահատականին հասցված հարվածի, զայրացած ներքին ձայնի մասին է. «Ինչպե՞ս կարող էր նա ինձ թողնել»։

Եվ հաճախ դուք ուզում եք տղամարդուն վերադարձնել ոչ թե որովհետև սիրում եք նրան, այլ որպեսզի ինքներդ ձեզ (և նրան) ապացուցեք, որ դեռ արժանի եք հարաբերությունների: Բայց ավելի լավ է կանգ առնել և անկեղծորեն հարցնել ինքներդ ձեզ. «Արդյոք ինձ պե՞տք է մեկը, ով ստիպված է եղել լքել ինձ, որպեսզի ես վերջապես կարողանամ գնահատել ինձ»:

Բաժանումները պատահական չեն։ Նույնիսկ եթե դրանք անսպասելի են թվում, գրեթե միշտ դրանցում տրամաբանություն կա։

Դուք կարող է պարզապես անտեսել եք նախազգուշացնող նշանները, հարթել իրավիճակը և աչք փակել։ Հետո գալիս է անջրպետը, մի փոքր միայնակ ժամանակ, և պատկերն ամբողջանում է. ոչ թե դուք էիք անկատար, այլ չափազանց երկար ժամանակ էիք ծախսել՝ փորձելով տեղավորվել ուրիշների սպասումների կաղապարի մեջ։

2. Արդյո՞ք ես իսկապես սիրում էի նրան, թե՞ պարզապես ուզում էի ինչ–որ մեկի հետ լինել։

Ձեր զգացմունքները հասկանալը կարող է ավելի դժվար լինել, քան թվում է։ Հարաբերությունների ցանկությունը կարող է այնքան ուժեղ լինել, որ դուք շփոթեք սերը կապվածության հետ, հրապուրանքը՝ կայունության կարիքի հետ, իսկ հոգատարությունը՝ փոխկախվածության հետ։ Սա հատկապես ճիշտ է, եթե գործ ունենք ձեր առաջին կամ հատկապես կարևոր հարաբերության հետ։ Նման դեպքերում հեշտ է խճճվել զուգընկերոջը պահելու պայքարի մեջ, նույնիսկ, եթե ամեն ինչ վաղուց արդեն քանդվել է։

Երբեմն հարաբերությունները ձգձգվում են ոչ թե այն պատճառով, որ դուք երջանիկ եք, այլ որովհետև վախենում եք միայնությունից։ Կամ որովհետև մտքում ձեր զույգը կատարյալ է թվում։ Եվ այդ դեպքում դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք. «Ես պայքարում էի սիրո՞, թե՞ իմ ստեղծած պատրանքի համար»։

Երբ կոնֆլիկտները կրկնվում են, շահերը բախվում են, և արժեքները դառնում են վիճելի, «բայց ես սիրում եմ նրան» կարգի ոչ մի արտահայտություն չի կարող փրկել հարաբերությունները։ Նման հարաբերությունները առաջընթացի մասին չեն, այլ գոյատևման։ Եվ իմաստ չունի վերադառնալ այնտեղ, որտեղ սերն ավելի շատ անվերջ դրամայի է նման։

3. Կարո՞ղ էի այս մարդուն վստահել իմ երեխային։

300x400

Այս հարցը տալու համար պարտադիր չէ, որ այդ պահին երեխաներ ունենաք։ Այն լակմուսի թուղթ է. սա այն զուգընկերն է, որի հետ դուք կիսել եք ոչ միայն հարմարավետ երեկոներ, այլև պատասխանատվություն, հոգատարություն և որոշումներ։ Պատրա՞ստ եք վստահել նրան իսկապես կարևոր մի բան։ Եթե դուք ժամադրությունների ժամանակ մշտապես վճարել եք ձեր երկու համար, իսկ նա միշտ «մոռացել է իր քարտը», ապա, հնարավոր է, խնդիրը ոչ թե անուշադրության մեջ է, այլ կյանքի նկատմամբ մոտեցման։

Փողի հետ կապված անպատասխանատվությունը նախազգուշացնող նշան է։ Հատկապես, եթե մարդը ապրում է ներկայով, չի կարողանում պլանավորել և իմաստ չի տեսնում խնայելու մեջ։ Որովհետև նույնիսկ խաղաղ և կայուն աշխարհում նա չի կարողանա վերահսկել իրեն. ի՞նչ կլինի, երբ հորիզոնում հայտնվեն երեխաներ, հիփոթեք և անքուն գիշերներ։ Ֆինանսական հասունությունը միայն բանկային հաշիվների մասին չէ։ Այն մեծահասակ լինելու կարողության մասին է՝ բառի ամբողջական իմաստով։

4. Արդյո՞ք այս հարաբերություններում ես իսկապես ինքս էի, թե՞ անընդհատ խաղում էի ուրիշի դերը։

Սերը պետք է լինի ազատ, այլ ոչ թե պարտադրված։ Երբ ամեն ինչ լավ է ընթանում, հարաբերությունները հեշտությամբ սահում են. զրույցները հոսում են, ձևավորվում են սովորություններ, կյանքը միասին է կառուցվում։ Բայց եթե ամեն առավոտ արթնանում եք՝ մտածելով. «Ի՞նչն է այսօր սխալ ընթանալու», ժամանակն է վերանայել այն, ինչին սկզբում կառչել էիք։

Երբեմն մենք չենք նկատում, թե ինչպես ենք կորցնում մեզ՝ փորձելով արդարացնել ուրիշների սպասումները։
Մենք ճնշում ենք մեր ցանկությունները, խլացնում զգացմունքները, խուսափում հակամարտություններից՝ հանգսության պատրանքը պահպանելու համար։ Բայց իսկական մտերմությունը սկսվում է այն ժամանակ, երբ դուք կարող եք խոցելի լինել և չվախենալ, որ ձեզ սխալ կհասկանան։ Եթե նկատել եք, որ հարաբերություններում դառնում եք ձեր այնպիսի տարբերակը, որը ձեզ դուր չի գալիս, ապա դա սեր չէր, այլ ինքնաոչնչացմանը սահմանակից փոխզիջում։

Զուգընկերը, որի հետ դուք չեք կարող ազատ «շնչել», դժվար թե ապագայում դառնա մեկը, ում հետ կարելի կլինի ինչ-որ բան կառուցել։

5. Նա՞ ձեր երազանքի զուգընկերն էր, թե՞ փոխզիջում։

300x400

Այստեղ կարևոր է դաժանորեն անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ. արդյո՞ք ձեր նախկինն իսկապես համապատասխանում էր այն չափանիշներին, որոնք դուք կարևոր եք համարում զուգընկերոջ մեջ։ Թե՞ դուք այդքան շատ բան անտեսում էիք պարզապես միայնակ չմնալու համար։ Հույս ունենալ, որ ինչ-որ մեկը ժամանակի ընթացքում կփոխվի, նման է կոշիկներ գնելուն, որոնց չափսը չի համապատասխանում ձեզ, մտածելով, որ դրանք կձգվեն։ Կարող են և ձգվել, բայց յուրաքանչյուր քայլը ցավոտ կլինի։

Եթե դուք հարաբերությունների մեջ եք մտել «սա էլ վատ չէ» մտածելակերպով, մի զարմացեք, եթե հանկարծակի նյարդայնանաք կամ դժգոհ լինեք։ Չափանիշները քմահաճույքներ կամ փայլուն ամսագրից վերցված ցուցակներ չեն։ Դրանք ձեր հիմնասյուներն են։ Եվ եթե ձեր զուգընկերը չի կիսել ձեր արժեքները, չի աջակցել ձեզ կարևոր պահերին, չի ոգեշնչել ձեզ, այլ, ընդհակառակը, ձեզ ներքև է քաշել, ապա բաժանումը կորուստ չէ, այլ թեթևացում։

Ինչու պետք չէ կառչել հարաբերություններից

Բաժանումից հետո հարաբերությունները «շտկելու» ցանկությունը նորմալ է, հատկապես, եթե հարաբերությունները երկար են եղել, և հիշողությունները՝ ջերմ։ Բայց եթե վեճերը քրոնիկ են դարձել, աջակցությունն անհետացել է, և դուք ավելի ու ավելի միայնակ եք զգում, նախկին զուգընկերոջը վերադարձնելու փորձերն անշուշտ անհեռանկար են։ Ավելի լավ է կենտրոնանաք ինքներդ ձեզ և ձեր ինքնակատարելագործման վրա, որպեսզի հաջորդ անգամ նույն սխալները չկրկնեք և ներդաշնակ ու առողջ հարաբերություններ կառուցեք ձեր նոր զուգընկերոջ հետ։

Փորձեք ոչ միայն հիշել, թե որքան լավ էր ձեր նախկինի հետ, այլև հասկանալ, թե ինչու այն ավարտվեց։ Անկեղծորեն ինքներդ ձեզ հարցեր տալը դաժանության դրսևորում չէ, այլ ինքնասիրությանն ուղղված քայլ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1685 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

2026 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

04.01.2026
Ի տարբերություն նախորդ տարիների, որոնք փոխկապակցված էին և միմյանց էին փոխանցում մարտահրավերների և հնարավորությունների էստաֆետը, 2026 թվականը մեծամասնության համար կսկսվի մաքուր էջից։ 

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-03-2026 10:40
Ռուսաստանցի Վալենտինա Ալեքսեևան հաղթել է «Միսս BRICS 2026» առաջին միջազգային գեղեցկության մրցույթում, որի եզրափակիչը տեղի է ունեցել Կազանում: Ալեքսեևան, որն արդեն ճանաչվել է գեղեցկության թագուհի է, պլանավորում է կարիերա սկսել բժշկության ոլորտում: 19-ամյա Ալեքսեևան հաղթեց է BRICS-ի 17 երկրների մրցակիցներին:
09-03-2026 02:51
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Քևին Ֆեդերլայնը, մեկնաբանել է նրա ձերբակալությունն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար՝ առցանց մեղադրանքների ֆոնին, որ նա անձամբ է պատասխանատու երգչուհու վերջին «փլուզման» համար: 47-ամյա Ֆեդերլայնը լրագրողներին ասել է, որ մտահոգված է, որ Սփիրսի հետ կատարվածը միակ միջադեպ չի նրա պարագայում:
09-03-2026 01:46
Դերասանուհի Դերիլ Հաննան քննադատել է Ռայան Մերֆիի բարձր վարկանիշ ունեցող «Ջոն Ֆ. Քենեդի կրտսեր և Քերոլին Բեսեթ» մինի-սերիալը, որտեղ նա ներկայացվում էր որպես չարագործ և գլխավոր հերոսի հակառակորդ, ով օգտագործում է կոկաին և փորձում խափանել հուղարկավորությունը: Հաննան 1990-ականների սկզբին հինգ տարի պարբերաբար հանդիպել է Քենեդիի հետ, ինչը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, դուր չի եկել նրա մորը՝ Ժակլին Քենեդի Օնասիսին: Նրանց բաժանումից մոտ երկու տարի անց Ջոնն ամուսնացել է Բեսեթի հետ:
09-03-2026 00:56
Գվինեթ Փելթրոուի դուստրը, որը շարունակում է նվաճել նորաձևության արդյունաբերությունը՝ կնեպտիզմի մեղադրանքների ֆոնին, լուսանկարվել է Perfect փայլուն ամսագրի համար: Լուսանկարչական նկարահանման ժամանակ 21-ամյա Էփլ Մարտինը լուսանկարվել է սպիտակ Cou Cou Intimates կրծկալով և Loro Piana շորտերով:
06-03-2026 10:33
Ամենօրյա սննդակարգում ներառված սննդամթերքները կարող են վնասակար լինել մեր առողջության համար: Սննդաբանները զգուշացնում են, որ սննդամթերքների մեջ թունաքիմիկատների ամենաբարձր մակարդակը պարունակում է ելակը: Մրգերի մեջ առկա թունաքիմիկատների մնացորդները կարող են խանգարել հորմոնների արտադրությանը և կուտակվել օրգանիզմում՝ մեծացնելով առողջության վրա բացասական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, շշալցված ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոպլաստիկ։ Դեռևս ուսումնասիրվում է այս մասնիկների հնարավոր բացասական ազդեցությունը ստամոքս-աղիքային համակարգի վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.03.2026
Դիտվել է 956 անգամ
04.03.2026
Դիտվել է 286 անգամ
04.03.2026
Դիտվել է 282 անգամ
05.03.2026
Դիտվել է 250 անգամ
06.03.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster