Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Shine bright like a diamond. աշնան ամենաթրենդային մանիկյուրը՝ 90-ականների ոճով

05.09.2025

Աշնանը մենք արև համեմատաբար քիչ կտեսնենք, ուստի առաջարկում ենք բոլորին շլացնել ձեր գեղեցկությամբ և եղունգների փայլով։ Այս դիզայնn հաստատ որևէ մեկին անտարբեր չի թողնի։

Կարոտը 1990-ականների և 2000-ականների նկատմամբ ավելի նորաձև է, քան երբևէ։ Նորաձևության սիրահարները կրկնում են այդ դարաշրջանի աստղերի պաշտամունքային կերպարները, որոշ բաներ, որոնք վերջին 20 տարիների ընթացքում համարվում էին հակաթրենդ, վերադառնում են, իսկ ընթացքում հերթը հասել է նաև գեղեցկության միտումներին։ Բոլորը սկսել են գնել փայլուն ստվերաներկեր, շագանակագույն երանգների շրթներկեր և փարթամ սանրվածքներ անել։ Այն, ինչը մինչև վերջերս թվում էր դեռահասների զվարճալի փորձարկում, հանկարծակի դարձավ ցանկալի։ Իսկ վերջերս շատերը հիշեցին փայլերով մանիկյուրի, փայլուն պիտակների և այն բոլոր մանրամասների մասին, որոնք վերջին տարիներին օգտագործել են միայն «անճաշակները»։

300x400

Այսօր 90-ականների մանիկյուրի տարբերակները շատ ավելի բազմազան են թվում: Մինիմալիզմի սիրահարները կարող են եղունգների հիմքին ամրացնել մեկ փոքրիկ զարդաքար կամ եղունգների անկյուններում մի քանի թափանցիկ զարդաքարեր: Ավելի վառ երանգի սիրահարները փորձում են բազմագույն քարեր՝ գունավոր հիմքի վրա կամ հա դրանքմատեղում փայլուն օմբրեի հետ: Իսկ սոցիալական ցանցերի հարթակներում կան ավելի համարձակ տարբերակներ՝ ֆրանսիական մանիկյուր զարդաքարերով՝ դասական սպիտակ գծի փոխարեն, կամ տարբեր չափերի պատահականորեն ցրված քարեր ամբողջ մակերեսի վրա:

300x400

Հետաքրքիր է, որ հենց կարճ եղունգներն են դարձել այս դիզայնի հիմնական չափանիշը: 90-ականներին երկար «ճանկերը» բացառություն էին, իսկ կոկիկ կարճ եղունգները զարդարող քարերն ավելի պարզ և թեթև տեսք ունեին: Հիմա դա ևս աշխատում է. նախ, այն հարմար է, և երկրորդ, վառ մանիկյուրը չի ծանրաբեռնում կերպարը:

300x400

Ինչպե՞ս կրկնօրինակել այս մանիկյուրը։ Ամենամատչելի ձևը պսպղուն քարերով պատրաստի հավաքածուներ գնելն է և դրանք թափանցիկ վերնամասով ամրացնելը։ Դրանք վաճառվում են գեղեցկության սրահներում, առևտրային հարթակներում, մասնագիտաղված խանութներում։ Գլխավորը չափը չանցնելն է. եթե ձեր եղունգները փոքր են, ընտրեք մանրանկարչական դետալներ։ Նրանց համար, ովքեր պատրաստ են վստահել վարպետին, կան ավելի շատ տարբերակներ. փայլուն քարերը կարելի է սոսնձել գել լաքի մեջ, հարթ անցումներ անել փայլով կամ նույնիսկ լիարժեք նախշ հավաքել։

300x400

Գլխավորը նախապես որոշելն է, թե ինչ դիզայն եք ուզում։ Մեկ փայլուն եղո՞ւնգ։ Երկրաչափությո՞ւն։ Թե՞ ռետրո ոճի ծաղկային կոմպոզիցիա։ Որոշեք գաղափար, որպեսզի մեկ շաբաթում չհոգնեք այս մանիկյուրից։

 300x400

Այս դիզայնը կատարյալ է նրանց համար, ովքեր սիրում են ոճի համարձակ փորձարկումներ և չեն կրում ձանձրալի հիմնական հագուստ: Այս դեպքում խորհուրդ է տրվում համարձակորեն համատեղել բազմագույն փայլաքարերը, ծիածանագույն գույները և մեծ տարրերը: Չնայած այն կարող է նաև հարմարեցվել ուսման և աշխատանքի համար: Օրինակ, պատրաստեք նյուդային ֆոն՝ մի քանի թափանցիկ քարերով:

300x400

Այս մանիկյուրի մեկ այլ առավելությունն այն է, որ չի պահանջում գույների լիարժեք համընկնում զգեստապահարանի հետ։ Պսպղուն քարերը փայլում են լույսի ներքո, և դրա շնորհիվ կարող են ծառայել որպես ունիվերսալ աքսեսուար, որը համապատասխանում է գրեթե ցանկացած կերպարի։

300x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3860 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 377 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster