Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես վերականգնել մազերն ամռանից հետո. 6 քայլ չորության և փխրունության դեմ

08.08.2025

Ամառն արձակուրդների, արևի և լողի ժամանակն է, բայց մազերի համար այս եղանակը հաճախ դառնում է իսկական փորձություն։ Որպեսզի աշնանը մազերը չփչանան, կարևոր է ժամանակին սկսել վերականգնել դրանք և վերանայել խնամքը։

Արևի ճառագայթները, ծովի աղի ջուրը, լողավազանի քլորը և հաճախակի լվանալը՝ այս ամենը կարող է մազերը դարձնել չոր, փխրուն և անփայլ։ Ձեր վարսերի ամրությունը, փայլը և առաձգականությունը վերականգնելու համար բավական է մազերի խնամքին ավելացնել մի քանի պարզ, բայց արդյունավետ քայլեր։

Ներկայացնում ենք ապացուցված խորհուրդներ, որոնք կօգնեն ձեր մազերին վերականգնվել ամռանից հետո։

Պաշտպանեք մազերն արևից

300x400

Նույնիսկ եթե շոգն արդեն նահանջում է, ուլտրամանուշակագույն ճառագայթումը շարունակում է ազդել: Այն չորացնում է մազերը, դրանք դարձնում փխրուն և գունաթափ: Մաշկաբանները խորհուրդ են տալիս երկար զբոսանքների ժամանակ մազերը և գլխամաշկը ծածկել գլխարկով կամ գլխաշորով: Վերջիններս ոչ միայն պաշտպանություն են, այլև նորաձև աքսեսուար, որը կաշխուժացնի ձեր կերպարը:

Եթե լողի սեզոնը ձեզ համար դեռ չի ավարտվել, հիշեք. աղը և քլորը լվանում են ձեր մազերի բնական յուղերը: Լողալուց հետո անպայման լվացեք մազերը թարմ ջրով և քսեք խոնավեցնող դիմակ:

Թույլ տվեք գլխամաշկին «շնչել»

300x400

Շոգը կարող է պահպանվել նաև վաղ աշնանը, և ձեր գլխամաշկը կշարունակի քրտնարտադրել: Քրտինքը, ճարպը, ոճավորող միջոցների մնացորդները և փոշին խցանում են ծակոտիներն ու ծանրացնում մազերը: Օգտագործեք մաքրող շամպուն շաբաթը մեկ անգամ՝ կուտակված կեղտը նրբորեն հեռացնելու համար:

Եթե ամռանն արևայրուք եք ստացել գլխամաշկից, լվացեք մազերը սառը ջրով և ընտրեք նուրբ շամպուններ: Որպեսզի ձեր գլխամաշկը շնչի, կրեք ավելի ազատ սանրվածքներ, ինչպիսիք են հյուսերը կամ ցածր պոչերը:

Լողալուց հետո վերականգնեք խոնավությունը

300x400

Ծովը և լողավազանը հավասարապես չորացնում են ձեր մազերը՝ զրկելով դրանք բնական պաշտպանությունից: Խոնավեցնող բաղադրիչներով դիմակներն ու բալզամները կօգնեն ձեր մազերը դարձնել ավելի փափուկ և հեշտ կառավարվող, իսկ գլխամաշկը՝ պակաս զգայուն:

Ազդեցությունն ուժեղացնելու համար դիմակը քսելիս օգտագործեք տաք սրբիչ կամ ցնցուղի գլխարկ: Լավ են աշխատում արգանի, կոկոսի կամ շի յուղերով միջոցները, ինչպես նաև կերատինային բանաձևերը, որոնք օգնում են վերականգնել վնասված մազերի կառուցվածքը:

Նվազեցրեք թերմոհարդարումը

300x400

Ամռանից հետո ավելի լավ է նվազեցնել վարսահարդարիչի, գանգրացնող և հարթեցնող արդուկների օգտագործումը: Տաք գործիքները խոնավությունը քաշում են մազերից, դրանք դարձնում փխրուն և արագացնում են ճյուղավորված ծայրերի առաջացումը:

Եթե չեք կարող առանց սարքավորումների, ընտրեք մեղմ ռեժիմներ՝ ցածր ջերմաստիճաններով և անպայման օգտագործեք ջերմային պաշտպանություն: Թեթև ալիքներ ստեղծելու համար տաք սարքավորումների հիանալի այլընտրանք են բնական օդային չորացումը, փաթաթիչները կամ մազերի հյուսումը:

Կտրեք վնասված ծայրերը

300x400

Նույնիսկ եթե լավ եք խնամել ձեր մազերը, արևը և ջերմությունը կարող են իրենց հետքը թողնել: Թեթև կտրվածքը կթարմացնի ձեր տեսքը և կօգնի ազատվել ճյուղավորված ծայրերից: Ամեն 6-8 շաբաթը մեկ ծայրերը կտրելը կատարյալ է, նույնիսկ, եթե դրանք այդքան էլ վատ չեն:

Եթե ձեր մազերը լուրջ վնասված են, կարող եք մտածել ավելի նկատելի կտրվածքի մասին՝ թույլ կետերը հեռացնելու և առողջ մազերն ավելի արագ ու խիտ աճելու համար:

Վերանայեք լվացման հաճախականությունը

300x400

Ամռանը մենք հաճախ ենք լվանում մեր մազերը՝ շոգի, ակտիվության և լողի պատճառով, բայց արժե, որ աշնանը մազերը հանգստանան։ Օրը մեկ կամ ավելի քիչ հաճախ լվանալը թույլ կտա բնական յուղերին վերականգնել մազերի փափկությունը, առաձգականությունը և ամրությունը։

Աստիճանաբար նվազեցրեք լվացման հաճախականությունը, որպեսզի գլխամաշկը ժամանակ ունենա հարմարվելու, և մազերը յուղոտ տեսք չունենան։ Այդ ընթացքում կարող եք թարմացնել ձեր սանրվածքը չոր շամպունով կամ պարզապես լվանալ մազերը սառը ջրով։

Պաշտպանեք ձեր մազերը արևից, խոնավացրեք, կտրեք վնասված ծայրերը և նվազեցրեք ջերմային սանրվածքների քանակը։ Այս մոտեցումը կօգնի ձեզ դիմավորել նոր սեզոնը ամուր, փայլուն և առողջ գանգուրներով։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2958 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 734 անգամ
24.04.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster