Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դուբայում խեղված ուկրաինացի մոդելն առաջին անգամ պատմել է ողբերգության մասին

22.07.2025

Ուկրաինացի OnlyFans մոդել Մարիա Կովալչուկը, որին մարտին հաշմված գտել էին Դուբայում ճանապարհի եզրին, առաջին անգամ խոսել է իր հետ կատարվածի մասին: 20-ամյա մոդելը և նրա մայրը հարցազրույց են տվել Քսենիա Սոբչակին:

Մարիան պատմել է, որ այս տարվա մարտին ընկերների հետ հանգստանում էր Դուբայում։ Նրանք շուտով մեկնել են, իսկ Կովալչուկը պատրաստվել է թռչել Թաիլանդ։ Նա պատահաբար ուշացել է ինքնաթիռից, իսկ «Five Jumeirah Village» հյուրանոցում ամրագրման ժամկետը լրացել էր, ուստի ստիպված էր դուրս գալ սենյակից։

Հյուրանոցի նախասրահում Մարիան պատահաբար հանդիպում է մի երիտասարդի, որի հետ մի քանի օր առաջ ծանոթացել էր կարաոկեի ժամանակ։ Նրան պատմել է բաց թողնված չվերթի ու հյուրանոցից վտարման մասին, և երիտասարդը հրավիրել է մնալ իր սենյակում։ Մարիայի ծանոթը, որը պարզվել է, որ Դոնեցկից գործարարի որդի է, խոստացել է, որ կխոսի հոր հետ, որպեսզի տա իր մասնավոր ինքնաթիռը, որով նրանք բոլորը միասին կթռչեն Թաիլանդ։

300x400

«Երիտասարդ, ուրախ և լավ տղաներ էին, ինչու՞ ոչ։ Դե, և մենք գնացինք սենյակ», - հիշում է Կովալչուկը այդ երեկոյի մասին։

Շուտով Կովալչուկը, ըստ նրա, հայտնվել է փոքրիկ երեկույթի՝ 19-ամյա Արտյոմ Պապազովի՝ Ռուսաստանում Cinnabon ֆրանշիզայի սեփականատեր Օլեգ Պապազովի որդու սենյակում։ Կովալչուկը պնդում է, որ այնտեղ էին նաև 19-ամյա Ալեքսանդրա Մերցալովան, որի հայրը Մոսկվայում բժշկական կենտրոնի սեփականատեր է, 16-ամյա Միլենա Դոլգանովան՝ Կիևից, որը սոցիալական ցանցերում հայտնի է որպես «Ուկրաինայի ամենաերիտասարդ հոնքերի նկարիչ» և գործարար Դավիթ Դոլգանովի դուստրը, ինչպես նաև 21-ամյա ՄաքսիմԿրաշենիննիկովը՝ Օմսկից և 28-ամյա Ալեքսանդր Լապտինսկին՝ Բելառուսից։

«Մեկ օր ամեն ինչ լավ էր ընթանում, մենք շփվում էինք, քննարկում ինքնաթիռով մեր ուղևորությունը։ Ես նույնիսկ զանգահարեցի մորս և ասացի, որ ամեն ինչ լավ է, այստեղի տղաները նորմալ են», - պատմել է Մարիան, ով շուտով դադարել է շփվել մոր հետ։ Նա նշել է, որ այդ ժամանակ բոլորը սթափ էին, քանի որ երիտասարդները նախօրեին եղել էին մեկ այլ երեկույթի և «հաղթահարում» էին դա հետևանքները։

Երկրորդ օրը, ինչպես հիշում է Մարիան, տղաները «խելագարվեցին խմիչքների հետևանքով»։ Նրանք սկսեցին վիսկի խմել և թմրանյութեր օգտագործել, բայց աղջիկները՝ ոչ (հետագայում Մարիայի արյան մեջ ալկոհոլ կամ արգելված նյութեր չեն հայտնաբերվել)։ Շուտով «տղաները խելագարվեցին». նրանք ճնշում էին գործադրում Կովալչուկի վրա՝ ստիպելով ալկոհոլ խմել, վիրավորում էին նրան և հայտարարում, որ նա «իրենցն է» և կարող են նրա հետ անել այն, ինչ ուզում են։

300x400

«Նրանք սկսեցին ոչ պատշաճ կերպով վարվել, կոտրել շշերը, հատակը։ Այսինքն՝ հատակը պատված էր կոտրված ապակիներով։ Անհնար էր այնտեղ ոտաբոբիկ քայլել», - պատմել է Մարիան։

Առաջինը երեկույթը լքել է Մաքսիմ Կրաշենիննիկովը, իսկ շուտով հեռացել է նաև Ալեքսանդրա Մերցալովան՝ չգիտես ինչու հագնելով Մարիայի զգեստը՝ նրան թողնելով հյուրանոցային խալաթով։ Կովալչուկը նույնպես փորձել է դուրս գալ սենյակից, բայց տղաները հասել են նրան և հետ քարշ տվել։ Երբ բոլորը դուրս են եկել պատշգամբ, նա կրկին դուրս է վազել սենյակից և լսել, թե ինչպես է Միլենա Դոլգանովան գոռում Արտյոմին և Ալեքսանդրին՝ «Նա փախավ»։

Մարիան փորձել է թաքնվել մոտակա շինհրապարակում: Պապազովն ու Լապտինսկին բռնել են նրան և սկսել ծեծել, փորձել են կտրել գլխամաշկը, ապա բարձրությունից նետել են: Աղջիկը ծեծի մեծ մասը չի հիշում, իսկ տեսախցիկների տեսագրությունը նրանց չեն տրամադրել: «Անցել է երեք ամիս, ոստիկանությունը ձգել է մինչև այն պահը, երբ տեսախցիկները կջնջվեն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ: Տեսախցիկները ջնջված են, ապացույցներ չկան»:

300x400

Մարտի 12-ին Մարիան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է մի քանի վիրահատության ողնաշարի և գանգի վրա, երեք օր անցկացրել է արհեստական շնչառության սարքին միացված։ Հետազոտության համաձայն՝ Մարիայի նկատմամբ սեռական բռնություն չի եղել։ Մոդելի մայրը՝ Աննան, մեկ շաբաթից ավելի չգիտեր, թե որտեղ է դուստրը։ Նա դիմել է ոստիկանություն, զանգահարել հիվանդանոցներ, բայց ամեն ինչ ապարդյուն է եղել։

Աննան հայտարարել է, որ ուշքի գալուց հետո ոստիկանության կողմից Մարիայից վերցրած ցուցմունքները կեղծված են։ «Ոստիկանության հետաքննության մեջ նշված է, թե Մաշան ասել է, որ փախել է սեռական բռնությունից։ Եվ իր պատիվը, արժանապատվությունը պաշտպանելու համար որոշել է ինքնասպան լինել։ Այս ցուցմունքները կեղծված են, քանի որ դրանք վերցնելիս, ես կանգնած էի նրա կողքին»։

300x400

Մարիա Կովալչուկի մայրը

Մոր խոսքով՝ Մարիան քննիչներին տվել է Արտյոմ անունը ու նաև ասել, որ հարվածել են իր դեմքին, իսկ փաստաթղթերը խլել։ Շուտով Արտյոմ Պապազովը և Ալեքսանդր Լապտինսկին ձերբակալվել են, բայց ընդամենը մեկ օր են անցկացրել կալանքի տակ։ Այժմ նրանք պնդում են, որ իբր փորձել են գտնել Կովալչուկին և օգնել նրան։ Սակայն Մարիան նշել է, որ վերջին ամիսներին գրել է այս երեկույթի բոլոր մասնակիցներին, բայց իրեն ոչ ոք չի պատասխանել, բացի Մերցալովայից։ Ալեքսանդրան միայն ասել է, որ ողբերգության պահին տանն է եղել և կարող է վերադարձնել զգեստի գումարը։ Ոստիկանությունը չի հարցաքննել աղջկան, և նա, ի վերջո, վերադարձել է Ռուսաստան։

300x400

Ալեքսանդրա Մերցալովա

Ինչպես հաղորդել է «Осторожно Media»–ն, Մարիա Կովալչուկի բազմամիլիոնանոց բուժումը վճարել են Դուբայի իշխանությունները: Աննայի խոսքով՝ սա «պաշտոնյաների, մանկական օմբուդսմենի և ոստիկանության հետ կնքված գործարքի մի մասն էր»: Ի պատասխան՝ աղջկա մայրը խոստացել է «վատ բան չասել» և էմիրությանը բացասական լույսի ներքո չներկայացնել:

Ներկայումս Մարիան չի կարողանում քայլել: Նա օգտագործում է անվասայլակ ու հենակներ և մոր ու հարազատների հետ բնակվում է Նորվեգիայում:

300x400

Հիշեցնեք, որ գարնանը Մարիա Կովալչուկին Դուբայում գտել էին ճանապարհին՝ լուրջ վնասվածքներով. նրան, իբր, լքել էին ճանապարհի եզրին՝ կոտրված ձեռքերով, ոտքերով և ողնաշարով։ Համացանցում ենթադրվում էր, որ Կովալչուկը կապված է եղել էսկորտ ծառայության հետ և դարձել է սադիստ հաճախորդների զոհ, այսպես կոչված Porto Party–ի (VIP երեկույթներ՝ այլասերվածություններով և բռնությամբ, որտեղ աղջիկներին վճարում են տասնյակ հազարավոր դոլարներ) ընթացքում։ Որոշ լրատվամիջոցներ գրել են, որ մոդելը դարձել է ռուս քաղաքացիների զոհ։ Կային նաև այնպիսիք, ովքեր Մարիային էին մեղադրում տեղի ունեցածի համար։ Իբր, նա OnlyFans-ում հարթակում անպարկեշտ բովանդակություն է տարածում (հարցազրույցներից մեկում նա ասել է, որ այդտեղ վաստակում է մոտ երեք հազար դոլար) և դիտավորյալ մասնակցում է նման երեկույթների։

Դիտվել է 1197 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անջելինա Ջոլին պատրաստվում է լքել ԱՄՆ-ն, հենց իր կրտսեր երեխաները դառնան 18 տարեկան

20.08.2025
50-ամյա Անջելինա Ջոլին չի պլանավորում ապրել Միացյալ Նահանգներում: Դերասանուհին մտադիր է տեղափոխվել արտասահման, հենց որ իր կրտսեր երեխաները՝ Նոքսը և Վիվիենը, դառնան 18 տարեկան:

Նա ասաց «այո»․ Քրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

12.08.2025
Ինը տարվա հարաբերություններից հետո ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին։

Դուբայում խեղված ուկրաինացի մոդելն առաջին անգամ պատմել է ողբերգության մասին

22.07.2025
Ուկրաինացի OnlyFans մոդել Մարիա Կովալչուկը, որին մարտին հաշմված գտել էին Դուբայում ճանապարհի եզրին, առաջին անգամ խոսել է իր հետ կատարվածի մասին: 

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-08-2025 10:08
Սրճային ըմպելիքները, ինչպիսիք են՝ լատտեն, ամերիկանոն, էսպրեսոն, վնասակար չեն, բայց դրանց օգտագործման ժամանակն ու ծավալը կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վրա, զգուշացնում են սննդաբանները։ Խորհուրդ է տվվում օրական խմել ոչ ավելի, քան երկու բաժակ սուրճ: Միևնույն ժամանակ, առողջության համար ամենավտանգավորն այս ըմպելիքի այն տեսակներն են, որոնք պարունակում են տարբեր քաղցր հավելումներ՝ շաքար և օշարակներ: Հիշենեք նաև, որ գիշերը սուրճ խմելը կարող է խանգարել քունը։
23-08-2025 10:07
Net-A-Porter առցանց խանութի հիմնադիր, 60-ամյա Նատալի Մասենեն դատական հայց է ներկայացրել իր նախկին ընկերոջ՝ 47-ամյա Էրիկ Թորստենսոնի դեմ: Գործարար կինը նրան մեղադրել է դավաճանության, այդ թվում՝ սեքս աշխատողների հետ, սեռական կախվածության և «անզուսպ» թմրանյութերի օգտագործման մեջ, հաղորդում է Daily Mail-ը: Նորաձևության աշխարհում հայտնի Նատալի Մասենեի 14-ամյա հարաբերությունները շվեդ ձեռնարկատեր Էրիկ Թորստենսոնի հետ սկսել են փլուզվել անցյալ տարի, երբ տղամարդը սկսել է գիշերներն անհետանալ և չարաշահել ալկոհոլը:
23-08-2025 10:06
Լեգենդար The Beatles խմբի բաս կիթառահար, աշխարհահռչակ երաժիշտ, երգերի հեղինակ Փոլ Մաքքարթնին հայտարարել է խմբի նոր ձայնասկավառակի թողարկման մասին: Նրա խոսքով՝ ձայնասկավառակը կկոչվի «Anthology 4»: Հնարավոր երգերի ցանկն արդեն հայտնվել է առցանց։ 
23-08-2025 09:55
Քեթի Փերին, ըստ լուրերի, հետաքրքրված չէ նոր հարաբերություններով՝ Օռլանդո Բլումի հետ ինը տարվա հարաբերությունների ընդհատումից հետո։ Daily Mail-ը գրում է. «Քեթին այս պահին չի ցանկանում հանդիպել ինչ-որ մեկի հետ: Նա դեռ շրջագայության մեջ է. նա միայնակ մայր է և անցնում է մի քանի խոշոր անձնական փոփոխություններով»։
23-08-2025 09:51
Դակոտա Ջոնսոնը կհարմարվի ցանկացած ֆիլմում ցանկացած դերի հետ, պարզապես մի խնդրեք նրան նույնը անել իր մազերի հետ, գրում է People-ը։ Etalk-ին տված հարցազրույցում 35-ամյա աստղը զվարճալի կերպով պատասխանել է այն փաստին, որ իր «մազերը նախանձելի են» շատերի համար՝ թե՛ էկրանին, թե՛ դրանից դուրս։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2025 թ․

01.08.2025
Ամսվա առաջին տասնօրյակը կլինի հետադարձ Մերկուրիի ճնշման տակ, բայց օգոստոսի 11-ին այն կավարտի իր «սխալ» շարժումը, և ամեն ինչ ավելի հեշտ կդառնա։ Դիմացեք, մենք անպայման կհաղթահարենք։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.08.2025
Դիտվել է 894 անգամ
19.08.2025
Դիտվել է 411 անգամ
20.08.2025
Դիտվել է 371 անգամ
22.08.2025
Դիտվել է 283 անգամ
23.08.2025
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster