Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Dolce Bob, Paris Chic և ևս 5 նորաձև սանրվածք 2025 թվականի ամռան համար

24.06.2025

Եկեք ոգեշնչվենք այս սեզոնի հիմնական միտումներից և ընտրենք նորաձև սանրվածք, որի միջոցով կհավաքենք շատ հաճոյախոսություններ և գեղեցիկ սելֆիներ կանենք։

Ամառը փոփոխությունների համար կատարյալ ժամանակ է, և տեսքը թարմացնելու ավելի արագ միջոց չկա, քան նոր սանրվածքը։ Տաք ամիսների սկսվելուն պես ավելի ու ավելի շատ կանայք են որոշում խիզախ փորձարկումներ անել՝ կարճ սանրվածք, համարձակ շերտեր, անտեսանելի աստիճանական կտրվածքներ և շեշտադրում բնականի վրա։ Մազերը դառնում են ոչ միայն կերպարի մի մասը, այլև նորաձևության վառ արտահայտություն, որն արտացոլում է սեզոնի տրամադրությունը։

2025 թվականը խոստանում է հատկապես առատաձեռն լինել հետաքրքիր լուծումներով. անցյալի պաշտամունքային ուրվագծերը վերադառնում են նորաձևության, բայց ժամանակակից մեկնաբանությամբ` շեշտը ձևից տեղափոխվում է շարժունակության վրա, և ոճն այժմ թելադրում են ոչ թե շքեղ պոդիումները, այլ TikTok-ը և այլ սոցիալական ցանցերը։

Այսպիսով, ինչպիսի՞ սանրվածքներ ժողովրդականության գագաթնակետին կլինեն այս ամռանը։

Dolce Bob. բոբ՝ Միջերկրական ծովի նրբերանգով

600x400

Նուրբ, ծավալուն և մի փոքր անփույթ. կարծես նոր եք վերադարձել ափամերձ ամառային արձակուրդից, որտեղ վայելել եք աղի ծովի ջրի փրփուրը: Սա կատարյալ սանրվածք է նրանց համար, ովքեր ցանկանում են նորաձև տեսք ունենալ առանց լրացուցիչ ջանքերի:

Ում կհամապատասխանի. գրեթե բոլորին, հատկապես նրանց, ովքեր ունեն օվալաձև կամ սրտաձև դեմք: Բազմակողմանի ձևը և ոճավորման հեշտությունն այս բոբ սանրվածքը դարձնում են սեզոնի հիթ:

Pixie Rebel. համարձակ փիքսի խիզախների համար

600x400

Կարճ սանրվածք, որը բացում է դեմքը և ընդգծում այտոսկրերը: 2025 թվականի ամռանը սա պարզապես փիքսի չէ, այլ մարտահրավեր. գերկարճ երկարությունը և հստակ գծերը կերպարը դարձնում են հնարավորինս արտահայտիչ:

Ում կհամապատասխանի. արտահայտիչ դիմագծերով և օվալաձև գլխով կանանց:

Ո՞վքեր կարող է դիտարկել. նրանք, ովքեր պատրաստ չեն ձևի հաճախակի փոփոխությունների կամ ցանկանում են մազերն ավելի երկար պահել:

Butterfly Waves. օդային կասկադ

600x400

Այս սանրվածքի հիմնական առանձնահատկությունները բազմաշերտությունն ու դինամիկան են: «Թիթեռը» ազատության և շարժման մասին է. գանգուրները գեղեցիկ կերպով շրջանակում են դեմքը՝ առանց բարդ ոճավորման ստեղծելով ծավալ և թեթևություն:

Ում կհամապատասխանի. միջին երկարության մազեր ունեցողներին և նրանց, ովքեր երազում են «կենդանի» ուրվագծի մասին՝ առանց ուղղիչի և լաքի:

Ովքեր պետք է խուսափեն. շատ բարակ կամ թույլ մազեր ունեցողները. սանրվածքը կարող է չպահպանել ցանկալի ձևը։

Paris Chic. ֆրանսիական կարե՝ անփութության էֆեկտով

600x400

Կարեն ժանրի դասականն է, բայց այս սեզոնին այն նորաձև է հնչում: Նուրբ գծեր, թեթև ծավալ և ամենակարևորը՝ այնպիսի տպավորություն, կարծես ամբողջ կյանքում ապրել եք Փարիզում և ամեն ինչ գիտեք տեղի ֆրանսիացի սրտակերների մասին: Այն առօրյա, բայց էլեգանտ տեսք ունի:

Ում կհամապատասխանի. օվալաձև կամ եռանկյունաձև դեմքով կանանց, հատկապես, եթե մազերը բարակ են և ցանկանում եք խտություն ավելացնել:

Ովքեր պետք է խուսափեն. եթե ձեզ դուր չեն գալիս ճակատի մազափնջերը, ապա այս սանրվածքում դրանք որոշում են ամբողջ կերպարի ոճը:

Sleek Luxe. երկարություն, փայլ և առանց ավելորդ ջանքերի

600x400

Եթե ցանկանում եք պահպանել երկարությունը և անթերի տեսք ունենալ, սա ձեր տարբերակն է: Հարթ, ծանր, առողջ տեսք ունեցող մազերը վերադարձած թրենդ են:

Ում կհամապատասխանի. խիտ, փայլուն մազերով և մինիմալիստական ոճի սիրահար կանանց:

Ովքեր պետք է խուսափեն. եթե ձեր մազերը վնասված են կամ հակված են խճճվելու, սանրվածքը կարող է ընդգծել թերությունները:

Bixie Breeze. պիքսիի և բոբի խառնուրդ

600x400

Չե՞ք կարողանում ընտրություն կատարել բոբի և պիքսի միչև։ Դրա կարիքը չկա։ Bixie-ն համատեղում է երկու սանրվածքների լավագույն հատկանիշները՝ թեթևություն, ծավալ, որակ։ Շատ արդիական է նոր ամառային սեզոնում։

Ում կհամապատասխանի․ նրանց, ում մազերը բարակ են և տեսողական ծավալի կարիք ունեն։

Ովքեր պետք է խուսափեն. նրանք, ովքեր ունեն չափազանց խիտ և չենթարկվող մազեր. hարդարելիս կարող է դժվար լինել։

Ասիմետրիկ սանրվածքներ

600x400

Ամռան հիմնական շեշտադրումներից մեկը ասիմետրիկ ձևերն են: Անկյունային կտրվածքներ, մի կողմում երկարացված թելեր, անսպասելի անցումներ՝ այս ամենը կերպարին հաղորդում է ստեղծագործականություն և անհատականություն:

Ում կհամապատասխանի․ նման սանրվածքներն ընդգծում են դեմքի ուրվագծերը և կատարյալ են նրանց համար, ովքեր ցանկանում են առանձնանալ՝ առանց կերպարը մանրամասներով ծանրաբեռնելու:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4595 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 377 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster