Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ամառանը սպիտակով. ինչու է այս գույնի պայուսակը միշտ հարմար

27.05.2025

Ժամանակ չունե՞ք ամառային սեզոնի համար ձեզ նոր հագուստով ուրախացնելու։ Մենք կհուշենք, թե որտեղից սկսել։ Այս աքսեսուարը նույնիսկ նախորդ տարիների կերպարը կդարձնի ավելի թարմ և տպավորիչ։

Այսօր անհրաժեշտ չէ նախկինի պես հոգ տանել պայուսակի պահպանության մասին։ Անհրաժեշտ չէ այն պահել որևէ հատուկ առիթի համար կամ ընտրել «ավելի պարզ» տարբերակ՝ ամեն օրվա համար։ Այսօր միտումը ներկայով ապրելն է։ Այսպիսով, թող ձեր պայուսակը լիարժեք կյանքով ապրի ձեզ հետ՝ միասին եղեք սրճարանում, գնացեք աշխատանքի կամ ճանապարհորդեք։

600x400Անհրաժեշտ չէ այն դիտավորյալ փչացնել, բայց չպետք է նաև վախենալ, որ այն կփոշոտվի կամ կքերծվի։ Նույնիսկ օգտագործ լինելու փոքր հետքերն այն ավելի գրավիչ են դարձնում։ Կարող եք նաև ավելացնել ինչ-որ յուրօրինակ կախիչ–շղթա, շարֆ կապել կամ պարզապես կրել անսովոր համազգեստի հետ։ Կլաչ ցերեկը՞։ Ինչո՞ւ ոչ։ Գլխավորն այն է, որ իրը ձեզ համար հարմար լինի։

600x400

Գարուն-ամառ 2025-ի նորաձևության ցուցադրություններում պայուսակները հենց այդպիսին են՝ ոչ թե մեկ հատուկ առիթի, այլ առօրյա կյանքի համար։ Ի վերջո, դրանք վաղուց դադարել են լինել հարմար աքսեսուար, որտեղ պարզապես «տեղավորվել են» ձեր քարտերը, բանալիները և հեռախոսը։ Դա նաև կերպարի մաս է, որը հաճախ արտացոլում է ձեր ոճը նույնիսկ ավելի բնորոշ, քան հագուստը։ Կարող եք լինել առանց ապարանջանների կամ ականջօղերի, բայց առանց պայուսակի կերպարը թերի տեսք կունենա։ Երբեմն հենց այն է տրամադրություն ստեղծում ողջ հանդերձանքի համար։

600x400

Ամռան սեզոնի համար պոդիումներում ներկայացված գույները տատանվում էին կապույտից և շագանակագույնից մինչև կանաչ և մետաղական։ Բայց բոլոր տարբերակների մեջ առանձնանում էին սպիտակ մոդելները։ Սա դասականն է, որը միշտ աշխատում է։ Այն թարմացնում է կերպարը, դարձնում ավելի թեթև ու չի ծանրաբեռնում։ Միևնույն ժամանակ, նման պայուսակը հիանալի շեշտադրում է։ Այն լավ է համադրվում ինչպես պարզ, այնպես էլ ավելի վառ հագուստի հետ։ Եվ այո, այն հեշտությամբ կարող է փոխարինել սևին, հատկապես՝ ամռանը։

600x400

Կարևոր չէ, թե որ մոդելը կընտրեք։ Ներկայում արդիական են թե մեծ, փափուկ ձևի, թե թափանցիկ երկրաչափական կլաչները, թե կոմպակտ բագետները։ Prada-ն ներկայացրել է երկար ժապավեններով լակոնիկ տարբերակներ, Ferragamo-ն և Proenza Schouler-ը վերանայել են կլաչը որպես ունիվերսալ առօրյա մոդել, իսկ Fendi-ն առաջարկում է Mamma Baguette-ի ծավալուն տարբերակը՝ ավելի ազատ և մեղմ, քան դասականը։ Դրանցից յուրաքանչյուրը կատարյալ տեսք ունի բաց երանգի տարբերակով, գլխավորն այն է, որ այն արտացոլի ձեր ռիթմը։

600x400

Զով օրերին այն հանգիստ կարող եք համատեղել տրենչքոթի և թեթև տաբատի հետ, իսկ շոգ եղանակին՝ շրջազգեստի, շորտերի և սանդալների հետ։ Նույնիսկ կարող եք համադրել ամբողջական սև կերպարի հետ, և այն բոլորովին այլ կերպ կնայվի։ Սպիտակ պայուսակն այն է, որը ձեզ հետ կլինի մեկից ավելի սեզոն։ Այն երբեք ձանձրալի չի լինի և կհամապատասխանի տարբեր հագուստների հետ։ Եվ եթե ընտրեք լավ նյութից պատրաստված մոդել, այն ձեզ կծառայի երկար տարիներ։

600x400

 600x400600x400

600x400600x400

600x400600x400

600x400600x400

600x400600x400

600x400600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5016 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 377 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster