Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Արյունոտված Բելլա Հադիդին նկատել են Փարիզի կենտրոնում. ահա թե ինչ է պատահել

15.04.2025

Ջարդված մոտոցիկլետ, արյուն ասֆալտին, ցնցված ամբոխ և ձեռքերին ու ոտքերին կտրվածքներով թոփ-մոդել․ պատկեր, որը թույլ նյարդերով մարդկանց համար չէ, բայց այն է, ինչ փարիզեցիները տեսան իրենց պատուհաններից:

Բելլա Հադիդը կրկին ուշադրության կենտրոնում է, և այս անգամ դա պայմանավորված չէ նորաձևության ցուցադրությամբ կամ աստղերի հերթական երեկույթով: Գրեթե երկու տարի բացակայությունից հետո թոփ մոդելը ներխուժեց տեղեկատվական դաշտ, բայց դա արեց այնքան բարձրաձայն, որ Փարիզը բառացիորեն շունչակտուր եղավ:

600x400

Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերին՝ Բելլայի երկար սպասված վերադարձով, երբ նա բացեց Saint Laurent-ի ցուցադրությունը, որը մոդելի առաջին հայտնվելն էր երկար ընդմիջումից հետո՝ Լայմի հիվանդության դեմ պայքարելու պատճառով: Այդ ժամանակից ի վեր Հադիդը հայտնվել է գովազդային արշավներում, միջոցառումներին, սոցցանցերում, և թվում էր, թե ամեն ինչ իր հունով է ընթանում։ Սակայն անցած ուրբաթ Փարիզի փողոցներում արված կադրերը ցնցել են նույնիսկ նրա ամենանվիրված երկրպագուներին: Արյուն, ջարդված մոտոցիկլետ, կտրվածքներով ձեռքեր ու ոտքեր, շուրջը անհանգիստ ամբոխ... Եվ ահա թե ինչ էր պատահել։

600x400


Բելլա Հադիդն այժմ նկարահանվում է Ռայան Մերֆիի նոր նախագիծում, և այս ամենը տեսարան է «Սիրունիկը» նկարահանվող սերիալից։ 28-ամյա մոդելը փորձել է վառ կարմիր կաշվե կոստյումով սեքսուալ բայքերի դերը. նա ցատկել է մոտոցիկլետի վրա և, ըստ սցենարի, վթարի է ենթարկվել։ Մոտոցիկլետից ընկնելը, արյունը, վնասվածքները՝ այս ամենը ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում նկարահանված տեսարանի մի մասն էր:

600x400

Այսպիսով, խուճապի մատնվելու պատճառ չկա. Հադիդը առողջ է, էներգիայով լի և ներքաշվել է դերասանական աշխատանքի մեջ այնպես, կարծես երբեք չի էլ հեռացել ուշադրության կենտրոնից:

600x400

Բելլայի համար այս նախագիծը ոչ միայն նոր գլուխ է, այլ, կարելի է ասել, անձնական հաղթանակ։ Տարիներ շարունակ Լայմի հիվանդությամբ տառապելուց հետո, որն առաջացնում է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են անքնությունը, ցավը, սրտխառնոցը, շփոթությունը և շնչառական խնդիրներ, նման տեմպերով աշխատանքի վերադառնալը սխրանք է:

600x400

Հիշեցնենք, որ տզերով փոխանցվող բորելիոզի առաջին նշանները նրա մոտ ի հայտ էին եկել դեռևս 2012 թվականին, սակայն ախտորոշումը տրվել է միայն 2015–ին։ Այդ ժամանակից ի վեր պարբերաբար սրացումներ էին տեղի ունենում, և վերջին երկու տարին հատկապես դժվար է եղել նրա համար։

600x400

Բայց հենց այն ժամանակ, երբ բոլորը մտածեցին, որ նա վերջնականապես հեռացել է նորաձևությունից, Բելլան վերադարձավ ոչ միայն որպես մոդել, այլ որպես դերասանուհի՝ «Ամերիկյան սարսափ պատմությունների» հեղինակի պոտենցիալ հիթում: «Սիրունիկը», որի հիմքում կոմիքսների շարքն է, պատմում է մի խորհրդավոր հիվանդության մասին, որը մարդկանց դարձնում է անդիմադրելիորեն գեղեցիկ, բայց մահացու, և, իբր, հսկայական կառավարական դավադրության մաս է կազմում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5727 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-07-2026 10:45
Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05
Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02
57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58
Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1240 անգամ
16.07.2026
Դիտվել է 452 անգամ
17.07.2026
Դիտվել է 382 անգամ
18.07.2026
Դիտվել է 364 անգամ
21.07.2026
Դիտվել է 193 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster