Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025

Եթե զգում եք, որ կա ինչ-որ բան, որը դուք չեք հասկանում ժամանակակից ժամադրությունների մասին, առաջարկում ենք թարմացնել ձեր գիտելիքները: Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Մի սևեռվեք մեկ պոտենցիալ զուգընկերոջ վրա

Ծանոթությունների հավելվածների դարաշրջանում ժամադրությունները ստացել են հոսքային բնույթ. պոտենցիալ զուգընկերոջը բաց թողնելն այլևս խնդիր չէ, քանի որ հաջորդ ժամադրությունը կազմակերպելու համար պարզապես անհրաժեշտ է վերցնել սմարթֆոնը: Սրտի ուզածի չափ կարող եք կարոտով հիշել հին օրերի մասին, սակայն աշխարհը փոխվել է, և դրա հետ մեկտեղ՝ ծանոթությունների էթիկետը նույնպես: Այժմ միանգամայն նորմալ է միանգամից մի քանի հանդիպումներ նշանակելը: Այստեղ մենք չենք խոսում թեթևաբարո լինելու մասին, պարզապես հպանցիկ հանդիպում մեկի հետ՝ մի բաժակ սուրճ խմելու և այնուհետև որոշելու, թե որքանով եք շահագրգռված շփումը շարունակելու հարցում: Եթե դուք չափազանց լուրջ եք վերաբերվում յուրաքանչյուր հանդիպման, ապա ինքնասպառվելն անխուսափելի է: Երկրորղ հանդիպման վերաբերյալ տղամարդու նախաձեռնության բացակայությունը ձեզ ամեն անգամ կմտատանջի:

Անտեսիր, երբ քեզ անտեսում են

Այո, սա, թերևս, ժամանակակից հաղորդակցության ամենատհաճ հատվածն է։ Երբ որոշ հաղորդակցություններ անխուսափելիորեն տեղափոխվում են առցանց հարթակ, շատ հեշտ է անհետանալ ուրիշի կյանքից: Չաթում պարզապես լռելը և ձեր հաղորդագրություններին չպատասխանելն ընկալվում է որպես նվաստացում: Ժամանակ մի վատնեք մտածելու, թե որն է եղել սխալը. ուրիշներին անտեսելը, անշուշտ, վատ սովորություն է, բայց ճշմարտությունն այն է, որ մեր շուրջը չափազանց շատ տեղեկատվություն կա. «լռություն խաղալը» կարող է նաև պայմանավորված լինել հոգնածությամբ, ոչ թե արհամարհանքով: Ի՞նչ կարիք կա բացատրություն ստանալ մի մարդուց, ում համար ակնհայտորեն դուք առաջնահերթություն չեք: Սպամ մի ուղարկեք՝ ի պատասխան անտեսված լինելու. հարգեք ինքներդ ձեզ:

Գնացեք կարճ ժամադրությունների

Կյանքի ժամանակակից տեմպն այլևս երկար «տաքացման» գործընթաց չի պահանջում։ Ավելի ու ավելի շատ զույգեր են նախընտրում հնարավորինս արագ ճանաչել միմյանց, որպեսզի ժամանակ չկորցնեն անհեռանկար հարաբերությունների վրա։ Ճշմարտությունն այն է, որ շտապելը կարող է մթագնել ձեր դատողությունը, և փոխադարձ հետաքրքրությունը պարզապես զարգանալու ժամանակ չունենա: Իրավիճակից ելքը․ կիրառեք կարճ՝ 60-90 րոպեանոց ժամադրություններ: Այդպիսով, ավելի հավանական է, որ անհամբերությամբ կսպասեք հաջորդ հանդիպմանը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով «մարսել» այն ամենը, ինչ իմացել եք նախորդ հանդիպման ժամանակ: Նաև՝ ժամանակ չեք ունենա միմյանցից ձանձրանալու մինչ այն, քանի դեռ չեք սկսել կարոտել ձեր հանդիպումները:

Ազնիվ եղեք

600x400

Լավ վարքագիծ է համարվում նպատակների անկեղծ ներկայացնելը, լինեն դրանք լուրջ հարաբերություններ, թե մեկ գիշերվա համա սիրախաղ։ Չարժե լռել ձեր իրական ցանկությունների մասին, եթե չեք ցանկանում վատնել ձեր ժամանակը: Եթե խոսքն առցանց ծանոթության մասին է, ապա այդ հարցը քննարկեք մինչև իրական հանդիպումը, որպեսզի հնարավոր զուգընկերոջդ բացահայտումներից հետո չփախչեք նրանից: Յուրաքանչյուր ոք ունի տարբեր նպատակներ, և դա բնական է. ժամադրվեք այն մարդկանց հետ, ովքեր կիսում են հնարավոր հարաբերությունների վերաբերյալ ձեր տեսլականը:

Ոչ մի դեպքում մի խոսեք ձեր նախկինի մասին

Ժամանակակից ժամադրության ոսկե կանոնն է՝ խուսափեք խոսել ոչ միայն ձեր անցյալի բաժանությունների և հարաբերությունների, այլև անգամ ժամադրությունների մասին: Փորձեք անել այնպես, որ առաջին մի քանի հանդիպումներն անցնեն թեթև և ամնիջական. այդ առումով ոչինչ չի փոխվել: Նախ, ժամադրությունների քանակը, որոնց դուք եղել եք, կարող է մոլորեցնել ձեր ուղեկցին, ում կարող է թվալ, թե դրանք ձեր ունեցած լուրջ հարաբերությունների քանակն է: Երկրորդ, երբ դուք շատ ժամադրությունների փորձ ունեք, տղամարդը կսկսի կասկածել, որ դուք կանգ կառնեք իր վրա՝ ոչ մի անձնական բան՝ վիճակագրություն և հավանականության տեսություն:

Մի շտապեք գրել ժամադրությունից հետո

Նախկինում հեռավորությունը պահպանվում էր բնական ճանապարհով. ուղղակի մշտական կապ չկար նույնիսկ տան հեռախոսների միջև։ Մեր օրերում դուք կարող եք հաղորդագրություն ուղարկել օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի: Բայց դա անելու կարիք չկա։ Տեքստում զգացմունքները լավ չփոխանցելու թյուրըմբռնումներից խուսափելու և միմյանց կարոտելու ժամանակ ունենալու համար մի շտապեք նախաձեռնել առցանց շփում։ Ավելի լավ է կենտրոնանալ անմիջական հանդիպումների վրա և չշտապել դրանցից հետո հետադարձ կապ հաստատել: Ավելորդ հրճվանքը կարող է տղամարդուն ստիպել իներցիայով համանման պատասխան տալ. և՛ ձեզ, և՛ նրան ժամանակ է պետք, որպեսզի կարողանաք լսել ինքներդ ձեզ:

Մի համակերպվեք հանդիպումների հետաձգման հետ

Ֆորս-մաժորը չենք հաշվվում. եթե պոտենցիալ զուգընկերոջ մոտ արտակարգ իրավիճակ է, իհարկե, հանդիպումը կարելի է հետաձգվել: Բայց եթե դա տեղի է ունենում պարբերաբար, ավելի լավ է պարզապես դադարեցնել շփվելը: Հանդիպումները հետաձգելու տարօրինակ արդարացումները ցույց են տալիս, որ ձեզ կամ լուրջ չեն վերաբերվում, կամ դիտավորյալ մանիպուլյացիայի են ենթարկում՝ ստիպելով հանդիպման ձգտել փնտրել: Սրանցից ոչ մեկը, ամենայն հավանականությամբ, ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 1520 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 15:45
45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 975 անգամ
06.05.2025
Դիտվել է 597 անգամ
03.05.2025
Դիտվել է 380 անգամ
07.05.2025
Դիտվել է 335 անգամ
08.05.2025
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster