Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կանացի զգեստապահարանի այս բաղադրիչը խենթացնում է տղամարդկանց․ իսկ դուք այն կրո՞ւմ եք

06.08.2024

Ամառվա գալուստով հակառակ սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունը թրենդների նկատմամբ զգալիորեն աճել է։

Ռոմանտիկ կատակերգությունները բազմաթիվ կարծրատիպեր են ծնում։ Հիշեք, օրինակ, դասական տեսարանները, որոնցում հերոսուհիները ժամադրության են գնում: Ի՞նչ են հագնում տղամարդուն «նվաճելու» համար։ Ամենից հաճախ դրանք խորը դեկոլտեով զգեստներ են, թափանցիկ բլուզներ, կիպ տաբատներ, բարձրաճիտ կամ բարձրակրունկ կոշիկներ... Պարոնը, տեսնելով գայթակղիչ գեղեցկուհն, կորցնում է խոսելու ունակությունը, լարված մաքրում է կոկորդն ու նրան ողողում հաճոյախոսություններով։

Լինում են, իհարկե, բոլորովին այլ պատմություններ։ Բայց սովորաբար սիրային ֆիլմերում գեղեցկադեմ տղամարդկանց ճակատագրական սիրուհիներն ու երջանիկ կանայք տիկնայք են, ովքեր նախընտրում են վերը նկարագրված հանդերձանքն ու վառ դիմահարդարումը։ Իսկ պաշտոնական կոստյումների, մեծ չափերի ու սպորտային կոշիկների սիրահարներն այս պահին տառապում են ուշադրության պակասից։

Իրական կյանքը, իհարկե, տարբերվում է գեղարվեստականից։ Բայց հիմար կարծրատիպերը երբեմն այնքան հոգնեցնում են, որ դառնում են կեղծ նորմ։ Դուք կարող եք դրանում համոզվել՝ կարդալով գրականությունը: Այստեղ դուք կգտնեք կարմիր շրթներկ, ժանյակավոր զուգագուլպաներ, շատ կարճ կարճ կիսաշրջազգեստ։ Շտապենք ուրախացնել ձեզ. տղամարդիկ նույնպես տեղյակ են հիմնական տրենդներից, ուստի այս բոլոր «սեքսուալ և հաջողակ» հատկանիշները նրանց առանձնապես հետաքրքիր չեն:

600x400

Կարող եք ինքներդ դրանում համոզվել. պարզապես TikTok-ում դիտեք տեսանյութերը և դրանց տակ գտնվող «sundress season» հեշթեգով մեկնաբանությունները: Անգլերենից թարգմանված արտահայտությունը նշանակում է «սարաֆանի սեզոն». այո, այո, պարզվում է, որ հագուստի հենց այս տարրն է հիացմունք առաջացնում հակառակ սեռի շատ ներկայացուցիչների մոտ: Ի դեպ, դա զարմանալի չէ. ամառ է, երբ աղջիկներն իրենք ուրախությամբ հագնում են թեթև անթև զգեստներ:

600x400

Այստեղ կարևոր է նշել, որ ոմանք սարաֆանները հասկանում են որպես առաձգական կրծկալով կարճ զգեստներ, մյուսները՝ միջին երկարության և առանց ժապավենի մոդելներ, իսկ ոմանք՝ մինչև հատակը հասնող օդային զգեստներ: Բայց բոլոր տարբերակներին միավորում է կանացիությունը։ Այս հեշթեգն ակնհայտորեն Ամերիկա չի հայտնաբերել. ո՞ր տղամարդն ուրախ չի լինի հիանալ գրավիչ կնոջով, ով կրում է իր նրբագեղությունն ընգծող զգեստ:

600x400

Երկրպագուներն, ի դեպ, ակտիվորեն կիսվում են իրենց հույզերով թեմատիկ տեսանյութերի ներքո։ Ահա թե ինչ են նրանք գրում. «Այո, պարոնայք: Հիմա ժամանակն է․ եկեք նայենք ձեր զգեստներին, տիկնայք», «Աղջիկները դրանց մեջ զարմանալի տեսք ունեն», «Ահա թե ինչ են ուզում տղամարդիկ՝ տեսնել իրենց կանանց զգեստներով, քանի որ դրանից կանացիություն է ճառագում, և ընդհանրապես, դա շատ սեքսուալ է», «Սարաֆանն ամեն առավոտ արթնանալու պատճառ է»։ Հանդիպում են նաև հատուկ նախասիրություններ. «Լավագույնը կետիկներով սարաֆանն է և բարակ գոտին»,- գրում է օգտատերերից մեկը։

600x400

Ինչ էլ որ լինի, մենք առաջարկում ենք ամբողջ տարին կրել միայն այն, ինչ ձեզ դուր է գալիս։ Գլխավորը հարմարավետությունն է, և որ կերպարն ինքնավստահություն տա և դրական տրամադրություն ստեղծի օրվա համար։ Իսկ թե կոնկրետ ինչ կլինի դա՝ smart casual, սպորտային շիկ, բոհո կամ «հանգիստ շքեղության» ոճով հանդերձանք, առանձնապես կարևոր չէ: Ինչպես ասել է Իվ Սեն Լորանը՝ «Տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ զգեստի մեջ ամենակարևորը կինն է, ով այն կրում է»:

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6255 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 734 անգամ
24.04.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster