Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ոճաբանները պարզաբանում են, թե ինչպես պետք է հագնվեն պլյուս-սայզ կանայք ամռան շոգին

25.06.2024

Ոճային տեսք կարելի է ունենալ բացարձակապես ցանկացած սեզոնում, գլխավորը՝ կտորների համադրման կանոններն իմանալն է։ Սրբագրման տեխնիկայի իմացությունը ձեզ կօգնի ստեղծել կատարյալ ուրվագիծ, որն ընդգծում է պլյուս–սայզ կազմվածքի առավելությունները:

Ոճաբանները վերլուծել են կազմվածքի հինգ առանձնահատկություն, որոնք հեշտությամբ կարելի է շտկել հագուստի օգնությամբ։

Լիքը կոնքեր

Եթե դուք լիքը կոնքեր ունեք, ապա նախապատվությունը տվեք A ուրվագծի կիսաշրջազգեստներին՝ ընտրելով միդի կամ մաքսի երկարությունը։ Կարճ կիսաշրջազգեստները կարող են ստեղծել «հորիզոնական գծի» էֆեկտ, որը ներքևի մասին ավելի մեծ տեսք կհաղորդի:

600x400

Երկրորդ, փորձեք խուսափել խոշոր պրինտներից և հյուսվածքներից, որոնք հավելյալ ծավալ են հաղորդում ազդրերին՝ թավշյա, վելվետ, փայլուն գործվածքներ:

Կերպարներ ստեղծելիս շեշտը տեղափոխեք կերպարի վերին հատվածի վրա, օրինակ՝ այն կարելի է դարձնել վառ, իսկ ներքևը՝ միատոն։

Մեծ կրծքեր

600x400

Մեծ կրծքերի պարագայում շեշտադրումը մարմնի վերին մասից հանում ենք։ Խուսափում ենք խոշոր դետալներից՝ վրադիր գրպանների, շղարշների, ծալքերի տեսքով. դրանք էլ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն անհամամասնությունների վրա:

Խորհուրդ է տրվում ուրվագիծը երկարացնել V–ձև պարանոցով և զարդեր՝ երկար շղթաների, վզնոցների, և ուլունքների տեսքով։ Օրինակ, երկարավուն մարգարտյա վզնոցը կընդգծի և կփոխի նույնիսկ առօրյա տեսքը:

Ի վերջո, աշխատեք չկրել կիպ հագուստ, որը կարող է ընդգծել ձեր կազմվածքը:

Թմբլիկ ոտքեր

600x400

Լայն տաբատներնի այժմ հանրաճանաչության գագաթնակետին են՝ պալացիո ջինսեր (wide leg), մետաքսե տաբատներ։ Եթե ունեք թմբլիկ ոտքեր, ապա նախապատվությունը տվեք այս ոճերին։

Ամենակարևորը, որ տաբատը կատարյալ նստի․ ուրվագիծը շտկելու համար խորհուրդ է ընտրվում կրել բարձր գոտկատեղով տաբատ և ջինս։ Կարող եք նաև օգտագործել «ուղղահայաց գույնի» ոճական տեխնիկան. ստեղծեք միաերանգ կերպարմեր, և տեսողականորեն ձեր ոտքերն ավելի երկար և բարակ տեսք կունենան:

Թմբլիկ ձեռքեր

600x400

Ձեռքերը տեսողականորեն շտկելու համար առաջարկվում է հրաժարվել կիպ հագուստից, որը, ընդհակառակը, ուշադրությունը կենտրոնացնում է խնդրահարույց հատվածի վրա։ Նախապատվությունը տվեք մեծ չափսերով շապիկներին կամ երկար թևքերին։

Կերպարներ ընտրելիս ուշադրություն դարձրեք նաև ավելի մուգ, խորը երանգներին, քանի որ բացերը տեսողականորեն լրացուցիչ ծավալ են ավելացնում։

Նորաձևության ևս մեկ հնարք. երկար թևքերը մի փոքր ծալեք, որպեսզի դաստակները տեսանելի լինեն. սա ձեզ կանացիություն և նրբագեղություն կհաղորդի:

Ոտքի մեծ չափս

600x400

Այս դեպքում կարող եք օգտագործել մոդայիկ color-block տեխնիկան։ Այս կանոնը թույլ է տալիս մեկ կերպարում միավորել մի քանի գույներ կամ հարուստ երանգներ։ Օրինակ, կարող եք ընտրել կոնտրաստային երանգի քթով կոշիկներ. սա ձեր ոտքին տեսողականորեն ավելի փոքր տեսք կհաղորդի:

Աշխատեք հնարավորինս հեռացնել շեշտադրումները ձեր ոտքերից՝ ընտրեք մերմնագույն բարակ կապիչներով կոշիկներ, նախապատվությունը տվեք կլոր քթով մոդելներին։

Խնդրահարույց որովայն

600x400

Եթե փորի հետ կապված խնդիր ունեք, ընտրեք թեթև ոճի վերին հագուստ կամ զգեստներ։ Կարևոր է նաև, որ հագուստը ուղիղ ձևվածք ունենա:

«Ուղղահայաց գիծ» ստեղծելու համար օգտագործեք հագուստի երկրորդ շերտը, օրինակ՝ վերնաշապիկի կամ բլուզի վրայից բաճկոն հագեք:

Եվ՝ խորհուրդ բոլորին

Միշտ ուշադրություն դարձրեք ձեր հագուստի նյութին: Ընտրեք միայն բնական նյութեր, որպեսզի շոգին հարմարավետ զգաք, իսկ ձեր արտաքինը լինի ոճային, հարմար և տեղին։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1972 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորին ընդառաջ․ ինչ պետք է անել արդեն այսօր

28.11.2024
Ամանորին մնացել է մեկ ամսից քիչ ավելի, սակայն նախատոնական եռուզեռն արդեն զգացվում է։

Գազօջախի մաքրում. այրիչները լվանում ենք առանց մեծ ջանքերի

25.10.2024
Ինչպես վերականգնել այրիչների մաքրությունը և փայլը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ:

Դիետոլոգը բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարել խորտիկների միջոցով

20.09.2024
Չնայած փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելու առավելություններին, կարևոր է պահպանել ժամանակացույցը:

Կատարյալ է սրտի համար. սրտաբաններն անվանել են ամենաառողջ շիլաները

29.08.2024
Ներառեք դրանք ձեր սննդակարգում:

Հայտնի են օրգանիզմի դետոքսի համար լավագույն բանջարեղենը

07.08.2024
Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։

Բժիշկները բացատրել են, թե ինչպես խնամել արևից գունաթափված մազերը

16.07.2024
2024 թվականի ամառն անհավանական շոգ ու արևոտ է։ Նման եղանակին կարող է տուժել ոչ միայն ձեր մաշկը, այլեւ մազերը։ Մասնագետներն առանձնացրել են խնամքի պարզ կանոններ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-12-2024 12:21
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, հայտարարել է իր եւ գորընկերոջ՝ Ջասթին Լոնգի նշանադրության մասին։ 26-ամյա աղջիկը Instagram-ում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ 5 Seconds of Summer խմբի երաժշտական պրոդյուսերի հետ։
07-12-2024 12:16
Մրայա Քերին արդարացնում է իր փոփ-դիվայի համբավը: 55-ամյա երգչուհին սկսել է Սուրբ Ծննդյան հերթական համերգային շրջագայություն իր «All I Want For Christmas Is You» երգի թողարկումից մոտ 30 տարի անց՝ ևս մեկ անգամ ամրապնդելով տոնական սեզոնի թագուհու իր կարգավիճակը:
06-12-2024 11:06
Պտղի ներսում օգտակար տարրերի քանակը կախված է խնձորի գույնից: Ըստ սննդաբանների՝ կանաչ խնձորն ունի ամենաքիչ շաքարը և կալորիան, բայց միաժամանակ՝ ամենաշատ թթուներն ու բջջանյութը։ Դրանք դրական են ազդում ատամների առողջության վրա, չեն առաջացնում ալերգիա, այրում են ճարպերը և օգտակար են դիաբետով հիվանդների համար։ Դեղին խնձորն ունի ավելի շատ շաքար և պեկտին, հատկապես օգտակար է լյարդի համար։ Կարմիրն օգտակար է սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունների դեպքում, նպաստում է մաշկի գեղեցկությանը և դեմքի հարթ երանգին։
06-12-2024 11:00
Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում գրիպով և համարվում են թեթև քաշ ունեցողներից ավելի վարակիչ: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Բժիշկները հայտնաբերել են, որ գիրությունը թուլացնում է իմունային համակարգը և առաջացնում քրոնիկ բորբոքային պրոցեսներ: Հենց այդ պատճառով է, որ վիրուսը երկար է պահպանվում գեր մարդկանց օրգանիզմում:
06-12-2024 10:54
Կանադայի ծայր հյուսիսային շրջանի բնակիչը ցատկել է սպիտակ արջի վրա, որպեսզի պաշտպանի իր կնոջը հարձակումից, հայտնում է BBC։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն սպասվում է, որ կվերականգնվի: Ամուսինները դուրս էին եկել՝ գտնելու իրենց շներին, երբ արջը, որը գտնվում էր նրանց ճանապարհին, նետվել է կնոջ վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.12.2024
Դիտվել է 1665 անգամ
02.12.2024
Դիտվել է 974 անգամ
03.12.2024
Դիտվել է 412 անգամ
05.12.2024
Դիտվել է 276 անգամ
06.12.2024
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster