Ամառը նորաձև սանրվածքի ժամանակն է։ Կարճ տարբերակները վերջին մեկ տարվա ընթացքում չեն լքել գեղեցկության թրենդների ցանկը, սակայն ոչ բոլորն են դեռ արդիական։
Նորաձևությունը տեղում չի կանգնում և թելադրում է իր կանոնները։ Մինչ մենք կհասցնեինք ընտելանալ փիքսի կտրվածքին, ոճաբանների նոր առաջատարների ցանկում հայտնվեց Prada Bob-ը: Իսկ ինչպե՞ս հարմարվել նման գերձայնային արագությանը։ Բարեբախտաբար, այսօր կան բազմաթիվ սանրվածքներ, որոնք կարող եք ստանալ՝ մի փոքր փոփոխելով ձեր ունեցածը:
Թվում է, թե վերջին մի քանի տարիների ընթացքում բոլորն արդեն փորձել են թեթև վարագույր–խոպոպները: Սա զարմանալի չէ, քանի որ նման սանրվածքը սազում է ցանկացած ոճին ու դեմքի ձևին, և չի պահանջում կերպարի արմատական փոփոխություն։ Այնուամենայնիվ, ժամանակն է նոր բան մտածելու։ Անկասկած մի քանի սեզոնից այն կրկին կվերադառնա նորաձևություն, սակայն առայժմ առաջարկվում է դիտարկել սանրվածքի ավելի հետաքրքիր տարբերակներ։
«Շէգին» նույնպես 2024 թվականին կորցրել է իր արդիականությունը։ Մազերի գզգզված տարբերակը ու չափավոր երկարությունը, որը ստեղծում է ռոք երաժիշտ աղջկա կերպար, այս սեզոնին ծիծաղելի տեսք ունի: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք ձեր գլխին ստեղծել նույնքան թեթև, բայց ավելի էլեգանտ ինչ-որ բան, հետևեք ժամանակակից մեկնաբանությանը, որն այժմ կոչվում է «կատվի սանրվածք» կամ kitty cut․ այն պահպանում է հյուսվածքային տարրերը, բայց ավելի նրբագեղ տեսք ունի:
Անհավասար կտրվածքով երկարաձգված բոբն արդիական էր մի քանի տարի առաջ, այժմ ժողովրդականություն է ձեռք բերել պարզ բոբը: Այնուամենայնիվ, նորաձեւության հրապարակումները ամառվա գլխավոր սանրվածք համարում են Prada Bob-ը։ Այս թրենդը շրջանառության մեջ դրվեց Կաննի կինոփառատոնի ժամանակ դերասանուհի Ջոյ Քինգի կողմից՝ նա կտրել էր իր շքեղ գանգուրները և պատրաստել կարճ բոբ՝ Prada-ի ոճով։ Պարտադիր չէ, որ այս սանրվածքը լինի կատարյալ ուղիղ և խիստ, թեթև ու նուրբ ոճավորման տարբերակները միանգամայն հնարավոր են:
«Գարսոն» սանրվածքը նույնպես բավականին երկար ժամանակ է, ինչ մեզ հետ է, սակայն 2024 թվականին այն հայտնվել է հակաթրենդների ցանկում։ Կարճ սանրվածքների սիրահարներին կարելի է խորհուրդ տալ ուշադրություն դարձնել բիքսիին՝ մազերի ոճային կարճ սանրվածքին՝ երկարացված հետևի մասով։ Ի դեպ, շատ աստղեր արդեն փորձել են այս թրենդը։
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: