Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024

Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

Փիքսել ներկումը մազերի վրա քառակուսիներով ներկ քսելու տեխնիկա է։ Նուրբ դետալների շնորհիվ այն թույլ է տալիս «ներկել» ձեր մազերը անսովոր նախշերով, օրինակ՝ զարդարուն գծերով կամ բազմագույն քառակոսիներով:

Արդյունքը շատ ֆուտուրիստական է թվում. առանձին թելերը կազմում են մազերի մի ամբողջական նախշ, որը շարժվելիս «կենդանանում» է:

600x400

Փիքսել-արտ առաջին անգամ սկսել է կիրառել իսպանական X-pression կրեատիվ գործակալությունը։ Նրանք հայտնի դարձան իրենց աշխատանքով դեռ 2017 թվականին, այնուհետև տարածվեց մազերի ներկման անսովոր ձևի հանրաճանաչության առաջին ալիքը։

Այժմ, երբ միտումը հասել է Ասիա, քառակուսի նախշերը կրկին նորաձև են: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

600x400

Փաստն այն է, որ անթերի ուղիղ ասիական մազերի վրա քառակուսիներ նկարելը հեշտ է. դրանց վրա պատկերը մնում է նույնը, ինչ ներկը քսելիս: Իսկ մազերի կառուցվածքի ոչ ծակոտկեն լինելու շնորհիվ վառ երանգներն ավելի երկար են պահպանվում։ Ասիացիների համար շատ ավելի հեշտ է պահպանել պիքսելների գունավորումը, և, հետևաբար, նրանք դա անում են ավելի հաճախ, քան եվրոպացիները:

600x400

Սովորական եվրոպական կամ սլավոնական մազերի վրա (այսինքն՝ փափուկ և ալիքաձև) փիքսել ներկելու համար դուք պետք է մեկ ժամից ավելի անցկացնեք սրահում։ Ամեն ինչ սկսվում է գծանկարը պատրաստելուց. ավելի լավ է այն նախապես ցույց տալ վարպետին, որպեսզի նա կարողանա ուրվագիծ պատրաստել և հասկանալ, թե քանի փիքսել պետք է նկարել, ինչպես նաև, թե ինչպես դրանք լավագույնս տեղադրել ձեր կտավ-մազերի երկայնքով:

600x400

Եթե ձեր մազերը շատ գանգուր են, ապա ձեզ կառաջարկեն կերատինային ուղղում, դա կհեշտացնի սանրվածքի պահպանելը, ինչը նշանակում է, որ դրանց վրայի նախշը ավելի նկատելի կլինի: Եթե ունեք ալիքաձև մազեր, ապա պարզապես ուղղեք դրանք արդուկով, իսկ հետո գունաթափեք մազերի այն հատվածը, որի վրա ցանկանում եք կիրառել դիզայնը։ Ուղիղ մազերով շիկահերների համար պիքսելների ներկումը շատ ավելի հեշտ կլինի. ձեզ հարկավոր կլինի «հաղթահարել» նախշը կիրառելու միայն մեկ փուլ, այնուհետև կարող եք վայելել արդյունքը:

600x400

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 605 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 663 անգամ
23.04.2024
Դիտվել է 196 անգամ
25.04.2024
Դիտվել է 148 անգամ
26.04.2024
Դիտվել է 115 անգամ
27.04.2024
Դիտվել է 28 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster