Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերոջ՝ ռեփեր և պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, որից բաժանման մասին հայտարարել էր այս տարվա մայիսին։ Ընկերը Շերից փոքր է 40 տարով։
77-ամյա երգչուհին և 37-ամյա ռեփերն ընթրել են Բևերլի Հիլզի Funke ռեստորանում ընկերների, այդ թվում՝ Քայլի Ջեների նախկին ընկերոջ՝ Թայգայի հետ։
Շերի և Ալեքսանդր Էդվարդսի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2022 թվականի սեպտեմբերին։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին համացանցում հայտնվեցին պրոդյուսերի հետ նրա նշանադրության մասին լուրեր այն բանից հետո, երբ երգչուհուն հանրության առաջ նկատեցին մատնե մատին մեծ մատանիով:
Սակայն ավելի ուշ ինսայդերները հերքեցին այս լուրերը՝ ասելով, որ մատանին պարզապես նվեր է։
Շերը նախկինում էլ է հարաբերություններ ունեցել երիտասարդ տղամարդկանց հետ: Օրինակ՝ երգչուհին իր կարիերայի հենց սկզբում հանդիպել է Թոմ Քրուզի հետ՝ այն ժամանակ վերջինս 23 տարեկան էր, իսկ ինքը՝ 38։ Նրա նախկին ընկերներից են նաև կիթառահար Ռիչի Սամբորան, ով իրենից փոքր է 13 տարով, և սցենարիստ ու Marvel կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը. նա Շերից փոքր էր 12 տարով (մահացավ անցյալ տարվա օգոստոսին՝ 65 տարեկան հասակում):
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: