«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո
16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։
Նատալյա Բարդոն հերթական անգամ երկրպագուներին ստիպեց կառչել էկրաններից «Մաքս և Գաս» սերիալի թողարկումից հետո։ Նախագծում նա մարմնավորում է վառ հերոսուհի Նաստյային՝ գլխավոր հերոս Մաքսի ընկերուհուն, ում դերը կատարել է Նիկիտա Կոլոգրիվին։ WomanHit.ru-ն զրուցել է դերասանուհու հետ ու մի քանի հարց ուղղել նկարահանումների դժվարին իրողությունների մասին։
- Նատալյա, նախ պատմեք, թե ինչպե՞ս եք հայտնվել «Մաքս և Գաս» սերիալում: Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր հերոսուհուն:
- Մեկուկես տարի առաջ Վալերիան՝ իմ գործակալը, զանգահարեց ու ասաց, որ ինձ հրաշալի նյութ է ուղարկել, որից ես չեմ կարող հրաժարվել։ Երբ կարդացի նյութը, ինձ դուր եկավ և բուն պատմությունը, և իմ հերոսուհու կերպարը, և դերասանական կազմը, որն այս ֆիլմ եկել էր «Զյոմա» սերիալից: «Մաքս և Գաս» սերիալում սկզբում իմ «Նաստյա»-ն գրված էր շատ նուրբ և տնական, ինչն ինձ այնքան էլ դուր չեկավ, բայց երբ ռեժիսոր Դենիս Պավլովի հետ քննարկեցինք, հասկացանք, որ երկուսս էլ ցանկանում ենք այն ավելի սուր և բազմազան դարձնել: Այդ իսկ պատճառով, հերոսուհին մնաց որպես բնավորություն ունեցող աղջիկա կերպար, որի շուրջ փոխվում են իրադարձությունները։ Սա շատ առումներով փոխում է նրա վարքը: Համոզված եմ, որ վերջինիս հետաքրքիր կլինի հետևել:
-Իհարկե, մեզ հետաքրքրում են նաեւ նկարահանումների ամենադրամատիկ պահերը։ Ի՞նչ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել նկարահանման հրապարակում։
-Նկարահանումները հեշտ չէին, բայց դրանք դրամատիկ անվանել չեմ կարող։ Շատ լավ թիմ է։ Ճաշակով ու լավ հումորի զգացումով ռեժիսոր ու օպերատոր։ Իսկ ահա իմ հերոսուհու պատմության մեջ դրաման բավական է։ Իմ կարծիքով, սա ժամանակակից պատմություն է երիտասարդների, նրանց մեծանալու, ինչպես նաև հասուն լինելու անհնարինության կամ չցանկանալու մասին։ Ես վաղուց էի մտածում այս թեմաների շուրջ, և շատ ուրախ եմ, որ կարողացա ապրել այս պատմությունը։

-Ինչպե՞ս պատրաստվեցիք նկարահանման գործընթացին։
- Ես ստիպված չէի իմ մեջ որևէ բան փոխել: Պատմությունը հնարավորինս իրական է, և ինձ մնում էր միայն լինել ինքս այն հանգամանքներում, որում գտնվում է իմ հերոսուհին: Ես նախապատրաստվեցի ուշադիր և հանգամանալի։ Դուրս գրեցի իմ բոլոր տեսարանները, վերլուծեցի դրանք, զանգահարոււմ էի Նիկիտա Կոլոգրիվին, և մտածում էինք միայն այն մասին, թե ինչպես այս պատմությունը հնարավորինս հավաստի ու իրական դարձնել: Ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ նոթատետրում ունեի հարցեր, որոնց պատասխանները միասին էինք փնտրում։ Ինձ համար կարևոր է հասկանալ հերոսուհուն ու հստակ իմանալ, թե ինչ և ինչու է նա դա անում, ինչու է այդպես վարվում:
-Սերիալն առանց գլխավոր հերոսների սիրային տեսարանների չմնաց։ Ինչպե՞ս եք սովորաբար պատրաստվում նման պատմություններին: Կադրում Ինչ-որ մեկի հետ համբուրվելը դժվա՞ր է ձեզ համար, թե ընկույզ կոտրելու պես մի բան է։
-Եթե կինոյում սիրային տեսարաններն արդարացված չեն, ես հրաժարվում եմ դրանք խաղալ։ Բայց այստեղ իմ բախտը շատ բերեց։ Իմ հերոսուհու հիմնական սիրային գիծը դեպի Մաքսն էր։ Շատ ուրախ եմ, որ Նիկիտա Կոլոգրիվին այստեղ հանդես է եկել ոչ միայն որպես դերասան, այլ նաև որպես ստեղծագործական պրոդյուսեր։ Դրա շնորհիվ տեսարանները նկարահանվեցին հնարավորինս անկեղծ և միաժամանակ երկուսի համար հարմարավետ։ Երկրորդ տողը Բասանովիչի հետ է (դերասան Դմիտրի Չեբոտարև՝ խմբ․)։ Նա հիանալի գործընկեր է։ Ընդհանրապես, «Մաքսի և Գասի» պատմությունը շատ ավելին է, քան «սիրո տեսարանների և համբույրների մասին»։

Նատալիան կինոյում չի վախենում սւրային տեսառաններից․ կադր «Մաքս և Գաս» ֆիլմից
- Հիմա անսպասելի հարց, որը վաղուց հետաքրքրում է ընթերցողներին։ Դուք նախկինում շիկահեր էիք, իսկ հիմա դարձել եք շագանակագույն մազերով կին։ Ինչո՞ւ։
-Արդեն 3 տարի է, ինչ ապրում եմ մազերի բնական գույնով։ «Աղջիկները Մակարովի հետ» նախագծում և «Ուղղում և պատիժ» ֆիլմում, օրինակ, նկարահանվում եմ իմ հարազատ մազերի գույնով։ Եվ ինձ վրա ազդեց այն, որ ես հոգնել էի լինել «ոչ ինքս»։
-Այնքան ժամանակ, երբ ձեզ տեսնում ենք սերիալներում, դուք ընդհանրապես չեք գիրացել։ Խոստովանեք, ի՞նչ եք դրա համար անում:
- Դրա համար ես շատ բան եմ անում, և դա իմ աշխատանքի մի մասն է: Մարզվում եմ երկու օրը մեկ, հավասարակշռված դիետա եմ պահում։ Հիմնականում տնական սնունդ եմ ընդունում, շաքար չեմ ուտում, սնձան, կաթնաշաքար չեմ օգտագործում։ Չեմ ուտում յուղոտ, տապակած, ապխտած և կծու սնունդ։ Բայց միևնույն ժամանակ՝ իմ սննդակարգը շատ բազմազան է։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 538 անգամ
Читать на русском
|