Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գեղեցկության 6 կանոն 60-ամյա Դեմի Մուրից, ով դեռ գերազանցում է երիտասարդ աղջիկներին

28.06.2023

Դժվար է հավատալ, բայց 2022 թվականի նոյեմբերին ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը նշեց իր 60-ամյակը։ Չնայած այն հանգամանքին, որ աստղը թևակոխել է իր յոթերորդ տասնամյակը, նա դեռ տպավորիչ տեսք ունի՝ և՛ դեմքով, և՛ մարմնով:

Միևնույն ժամանակ, դժվար թե հնարավոր լինի Մուրին մեղադրել «գեղեցկության ներարկումների» կամ այլ հակատարիքային պրոցեդուրաների չարաշահման մեջ։

Աստղի խոսքով՝ երիտասարդությունը պահպանելուն իրեն օգնում է ինքնախնամքը։ Թե խնամքի ինչ հնարքներ կան Մուրի զինանոցում դերասանուհին պատմել է «Rambler»-ին:

Լող

600x400

Աստղն անտարբեր է մարզասրահում հյուծող մարզումների նկատմամբ։ Այնուամենայնիվ, նա ապավինում է այլ ֆիզիկական ակտիվությունների, օրինակ՝ լողին: Դերասանուհին հաճախ է հանգստանում ջրի մոտ, ուստի լողը նրա համար ապրելակերպ է դարձել։ Այս սպորտաձեւը ոչ միայն բարձրացնում է տոկունությունը, այլեւ տոնուսավորում է մկանները։

Սիրված ընտանի կենդանի

600x400

Մուրի տանն ապրում է ինը կենդանի, որոնց նա վերցրել է ապաստանից: Բայց ամենից հաճախ աստղին կարելի է հանդիպել Պիլաֆ անունով չիհուահուայի հետ: Թվում է, թե ինչ կապ կա տնային կենդանիների և Մուրի արտաքին տեսքի հետ: Շատ պարզ է՝ գիտնականները բազմիցս հաստատել են այն փաստը, որ շան հայտնվլով մարդիկ դառնում են ավելի ակտիվ, իսկ արյան ճնշումը նվազում է։

Հոգեկան առողջություն

Դեմի Մուրը համոզված է, որ անհնար է արտաքինից լավ տեսք ունենալ, եթե հոգեպես վատ ես զգում։ Ահա թե ինչու աստղը բազմիցս նշել է հոգեթերապիայի կարևորությունը և ձեր գիտակցության մասին հոգ տանելու անհրաժեշտությունը ոչ պակաս, քան հոգում եք ձեր մարմնի մասին.

«Լսեք, ես մեծ գաղտնիք չունեմ: Բայց միանշանակ գտնում եմ, որ գեղեցկությունը սկսվում է ձեր ներքինից: Արտաքինից դուք կարող եք անել այն, ինչ ցանկանում եք, բայց, եթե ձեզ լավ չեք զգում, ապա բոլոր ջանքերն արդյունք չեն տա», - պարզաբանել է Մուրը հարցազրույցում։

Դեմքի մաշկի խնամք

Տասնամյակներ շարունակ Մուրը հավատարիմ է մնացել դեմքի մաշկի խնամքի հիմնական կանոնին։ Աստղը միշտ հանգամանորեն, բայց նրբորեն հեռացնում է դիմահարդարման մնացորդները, իսկ հետո մաքրում մաշկն ու քսում խոնավեցնող դիմակ։ Մուրը նախընտրում է բնական, առանց բուրմունքի միջոցներ:

Անթերի մազեր

600x400

Դերասանուհուն դժվար է պատկերացնել առանց խիտ ու փարթամ սև մազերի։ Եվ իհարկե, նման մազերը հսկայական խնամք են պահանջում։ Մուրի կանոններից մեկն այն է, որ մազերին հնարավորություն տալ հանգստանալ ֆեներից և հարդարման այլ միջոցներից: Բացի այդ, դերասանուհին իրեն պարբերաբար գլխի մերսում է անում, ինչը խթանում է արյան շրջանառությունը և մազերի աճը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1614 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 665 անգամ
15.05.2024
Դիտվել է 188 անգամ
17.05.2024
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster