Շրթներկը ճիշտ օգտագործելու խորհուրդներ
16.05.2012
Շրթներկը շատ լեդիների երբևէ օգտագործած առաջին կոսմետիկ միջոցն է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրա օգտագործումը սկսվում է 12-13 տարեկանից, երբեմն էլ ավելի վաղ տարիքից ու տևում է շատ երկար: Անգամ բավական մեծահասակ տիկնայք, ովքեր արդեն չեն զբաղվում կանոնավոր դիմահարդարմամբ, տնից դուրս գալուց առաջ չեն մոռանում շրթներկ քսել:
Ու չնայած այս ամենին' հաճախ դրական արդյունքի միտված այդ կոսմետիկ միջոցը տգեղացնում է դեմքը: Իսկ պատճառը պարզ է՝ շրթներկի սխալ օգտագործում…
Շուրթերը տեսքի բերելը բնավ էլ շրթներկից չի սկսվում: Առաջին հերթին շուրթերին տոնային հիմք քսեք ու համոզվեք, որ այն ծածկել է բոլոր ճեղքերն ու ճաքերը:
Հետո շուրթերի մատիտով անցկացրեք կոնտուրը: Դրա գույնը պետք է համապատասխանի շրթներկի գույնին, կարող է մեկ տոն ավելի մուգ լինել: Եթե կոնտուրն անցկացնելիս Ձեր ձեռքը դողում է, դրեք կետիկներ, որոնցով այն պիտի անցնի, ապա միացրեք այդ կետիկները: Եթե ստացվի չափից դուրս մուգ գիծ, անձեռոցիկով կարող եք զգուշորեն բարակեցնել այն:
Ապա քսեք շրթներկի առաջին շերտը: Քսել պետք է կենտրոնից դեպի ծայրերը և ոչ թե հակառակը: Կարող եք խառնել մի քանի գույն. դա ռելիեֆ կհաղորդի շուրթերին: Ապա անձեռոցիկով մի քիչ թուլացրեք գույնը: Մի քիչ դիմափոշի քսեք շուրթերին, որը կնպաստի շրթներկի ավելի երկար մնալուն: Եվ վերջապես քսեք շրթներկի վերջին շերտը: Եթե ցանկանում եք, որ շուրթերն ավելի հյութեղ տեսք ունենան, կարող եք վերջում վազելին քսել:
Դիտվել է 8483 անգամ
|