Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են մեկ միլիոնը։ Ինքն իրեն բլոգեր չի համարում, թեև սոցիալական հարթակներում հրապարակումներ անում է գրեթե ամեն օր՝ բավարարելով տասնյակ հազարավոր օգտատերերի սպասումները։
Երիտասարդ ատամնաբույժ Մերի Հովնանյանը խոստովանում է, որ instagram և facebookսոցիալական ցանցերում առաջին հրապարակումներն արել է՝ առաջնային այցելուներ գրավելու նպատակով, քանի որ այդպիսիք կլինիկաներում դժվարությամբ էին հավաքվում։ Եվ, եթե սկզբնական շրջանում հաճախորդների մինչև 20% էր համացանցից տեղեկանում ու այցելում, ապա այժմ նման պացիենտների թիվը հասնում է 50%-ի։
Հրապարակվող նյութերը հեղինակային են՝ ինքնուրույն է գրում տեքստերը, պատրաստում լուսանկարներն ու տեսանյութերը, իրականացնում տեխնիկական մշակումը, մոնտաժը, երաժշտական ձևավորումը։ Սկզբնական շրջանում հրապարակումները տեքստային ու լուսանկարային էին, սակայն ժամանակի հետ ինքնուրույն յուրացրեց նաև տեսանյութեր պատրաստելու հմտությունները, ինչը էապես բարձրացրեց իր սոցիալական հաշիվների դիտողականությունը։ Հիմա՝ հերթը հասել է YouToob-յան ալիքին, որը հետևողական աշխատանք է պահանջում։
Մերի Հովնանյանի հավատամքն ատամների խնամքի մասին հանրությանն առավելագույն տեղեկությունների հաղորդելը, լուսավորելը, հիգիենայի կանոններին ծանոթացնելն է։ «Շատ ավելի նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը, քան շտապեն ատամնաբուժարան։ Իմ հրապարակումների գլխավոր խնդիրը մարդկանց ճանաչողությանը նպաստելն է, որպեսզի ճիշտ վաքագծի շնորհիվ կարողանան ձգել իրենց ատամների երկարակեցությունը»,- նշում է ատամնաբույժ-բլոգերը։
Նրա խոսքով՝ շատ բժիշներ կան, որոնք իրենց սոցիալական էջերը վստահում են վարել ուրիշներին՝ ակնկալելով իրենց ծառայությունների հանրայնացումը։ Բայց հաճախ այդ էջերի վարողները ոլորտին բնորոշ քիչ տեղեկություններ են ունենում, ուստի դրանք վերածվում են ոչ թե տեղեկատվական, այլ զուտ գովազդային էջերի։ Նախընտրելի է, որ մասնագետներն իրենք վարեն իրենց էջերը՝ դրանով իսկ ապահովելով հարուստ և յուրահատուկ բովանդակություն։
Այս տեսանյութը բժշկուհի Հովնանյանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում գումարային ունեցել է մեկ միլիոնից ավելի դիտում։
Արդեն որպես փորձառու՝ բժշկուհի Հովնանյանը խորհուրդ է տալիս, որ սոցցանցերում հրապարակվեն պարզ, կարճ, հեշտ ընկալվող նյութեր, պահպանվեն հրապարակումների հաճախականությունն ու կատարման ճաշակը։ Այդ ամենը հարկ է անել նպատակային ու սիրով՝ որպես ազատ ժամերի հաճելի և հանրօգուտ զբաղմունք։
03-11-2026 08:42 «Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
03-11-2026 06:26 Համաշխարհային գեղեցկության ոլորտում Մարիո Դեդիվանովիչ անունը հոմանիշ է Քիմ Քարդաշյանի անվանը։ Նրանք միասին աշխատում են ավելի քան 15 տարի։ Հենց Մարիոն էր, որ ստեղծեց Քիմи համար յուրահատուկ դիմահարդարումը՝ հարուստ հիմքով, առատ քանակությամբ փոշով, դրամատիկ ուրվագծերով և բաց մերկ շրթունքներով, որոնք աշխարհի միլիոնավոր կանայք տարիներ շարունակ կրկնօրինակել են։ Տարիների ընթացքում նրա հայտնի հաճախորդների ցանկը զգալիորեն ընդլայնվել է. այսօր Մարիոյի մշտական հաճախորդներն են Ջենիֆեր Լոպեսը, Սալմա Հայեկը և Պրիանկա Չոպրան։ Դեդիվանովիչի օրական վաստակը կազմում է 60,000 դոլար։
03-11-2026 06:21 Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը Տոկիոյում նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 500 կարգի հաղթողի կոչումը։ Սա նրա կարիերայի վեցերորդ WTA տիտղոսն է։ Եզրափակչում նա 6-4, 5-7, 6-2 հաշվով հաղթել է կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։
02-11-2026 09:33 Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52 Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։