Գարունը օրեցօր ավելի ու ավելի է մոտենում, և այժմ գալիս է ժամանակը, երբ արժե մոտիկից ծանոթանալ նորաձևության ոլորտի աշխարհի առաջատարների կողմից ներկայաղված նորաձևության միտումներին:
Ոչ քիչ կարևորություն ունեն նորաձև երանգները․ Pantone գույնի ինստիտուտն արդեն հայտարարել է 2023 թվականի գարուն-ամառ սեզոնի համար։
18-1750 Viva Magenta/Կարմին կարմիր
Ամբողջ 2023 թվականի «ամենակարևոր» և «հիմնական» գույնը ճանաչվել է կարմին կարմիրը՝ Viva Magenta-ն։
Գույնի ինստիտուտի կարծիքով, դա նշանակում է «ուժի նոր ազդանշան», անկեղծ ուրախություն, խրախուսում է փորձարկումները և ստիպում ստեղծագործել: Ոգեշնչման աղբյուրը եղել է բնական կոխինայը, որն օգտագործվում է կարմիր ներկի կարմին պատրաստելու համար: Կարմին կարմիրը կարելի է կրել ինչպես մոնոխրոմ հանդերձանքով, այնպես էլ համակցված։ Ամենապարզը կարմիր կարմինով շրթներկ գնելն է:
2023 թվականի գարուն-ամառ սեզոնի հիմնական նորաձև գուները ներկայացված են 10 երանգներով, որոնց թվում տեսնում ենք բավականին հագեցած գույներ։
2023 թվականի գարուն-ամառվա սեզոնի հիմնական գունապնակը
Ի դեպ, այս ընտրությունը պատահական չէ. Pantone գույնի ինստիտուտը միջազգային փորձագետների խմբի հետ միասին տարբեր եվրոպական մայրաքաղաքներում անցկացվող երկու ամենամյա հանդիպումների ժամանակ հավաքում և վերլուծում է մի շարք տվյալներ, որպեսզի դրանցից ընտրի հարմար երանգներ ոչ միայն նորաձևությանը, այլև ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին համահունչ։
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։