Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի նոր ընկերուհին, պարզվել է, իսրայելցի մոդել Էդեն Պոլանին է, ով նրանից փոքր է ավելի, քան 30 տարով։ Այս մասին հայտնում է OK!-ն։
Այս շաբաթ Լեոնարդո Դի Կապրիոին երեկույթի ժամանակ լուսանկարել են նոր ընկերուհու հետ։ Պարզվել է, որ անծանոթուհին Էդեն Պոլանին է։
Նա 19 տարեկան է, աշխատում է որպես մոդել և ITM Model Management գործակալության անդամ է։
Էդեն Պոլանի
Էդեն Պոլանին չորս տարով փոքր է դերասանի նախկին ենթադրյալ սիրուհուց՝ սկսնակ դերասանուհի Վիկտորյա Լամասից։
Վիկտորյա Լամաս
2022 թվականի օգոստոսին 48-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն բաժանվեց մոդել Կամիլա Մորրոնեից՝ նրա 25-ամյակը լրանանալուց անմիջապես հետո։
Կամիլա Մորրոնե
Վերջին վեց ամսվա ընթացքում դերասանին բազմիցս նկատել են իր դստերը հասակակից մոդելների հետ ժամադրություններին՝ սկսած 27-ամյա Ջիջի Հադիդից մինչև ուկրաինուհի 22-ամյա մոդել Մարիա Բերեգովան:
Ջիջի Հադիդ
Մարիա Բերեգովա
Լեոնարդո Դի Կապրիոն հայտնի է նրանով, որ նախընտրում է հանդիպել միայն երիտասարդ աղջիկների հետ՝ նրա ընտրյալները, որպես կանոն, 25 տարեկանից ոչ ավելի են։
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: