Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

«Ոսկե գլոբուսի» թոփ 5 նորաձևության թրենդները․ փայլեր, պաստել, ջրահարսներ

12.01.2023

«Ոսկե գլոբուսի» կարմիր գորգի վրա մենք տեսանք տարատեսակ հանդերձանք։ Այնուամենայնիվ, որոշ ընդհանուր հատկանիշներ չեն կարող անտեսվել: Ներկայացնում ենք մրցանակաբաշխության հինգ հիմնական թրենդները։

1. Ծաղիկներ

Ինչպես չզգալ գարնան մոտենալը, երբ ծաղիկները դարձել են կարմիր գորգի նորաձեւ կերպարների գրեթե գլխավոր դետալը՝ շրջանցելով անգամ սեզոնին արդիական ձեռնոցներին։ Կտորից կոկոնները զարդարում էին և՛ զգեստները, և՛ սմոքինգները:

600x400

Ջենի Սլեյթը՝ Rodarte-ով

600x400

Սեպիդե Մոաֆին՝ Haus of Milad-ով

2. Պաստել

Նուրբ խամրած երանգներն այս արարողության ֆավորիտներն էին: Անգամ կարմիր գորգի վրա ամենուր հանդիպող վարդագույնը ներկայացված էր իր հանգիստ տարբերակներով:

600x400

Մարգո Ռոբին՝ Chanel-ով

600x400

Անյա Թեյլոր-Ջոյը՝ Dior-ով

3. Mermaidcore

Որոշ հյուրեր ակնհայտորեն ներշնչված էին ջրահարսների կերպարներով և ստորջրյա աշխարհի գեղեցկությամբ: Դրա մեղավորն ակնհայտորեն «Փոքրիկ ջրահարսը» ֆիլմն է, որը էկրան կբարձրանա 2023 թվականին։ Գլուխկոտրուկներ, որոնք հիշեցնում են կորալային խութեր, հոսող ջուր, օվկիանոսի երանգով կտորներ և հյուսվածքներ:

600x400

Ջեսիկա Չեսթեյնը՝ Oscar de la Renta-ով

600x400

Միշել Ուիլյամսը՝ Gucci-ով

4. Մանուշակագույնի երանգներ

Վարդագույնին, որը կրկին շատ տարածված էր, հաջողությամբ դիմադրությունն ցույց տվեց մանուշակագույնը: Շատ աստղեր նախընտրել էին այս երանգի հանդերձանքները, իսկ գույնը ներկայացված էր լայնորեն՝ բաց պաստելի երանգներից մինչև մուգ մանուշակագույն:

600x400

Հայդի Քլումը՝ Kevin Germanier-ով

600x400

Սելենա Գոմեսը՝ Valentino-ով

5. Փայլեր

«Ոսկե գլոբուսի» վերադարձը սովորական ձևաչափով՝ մրցանակաբաշխության շրջանակներում ռասիզմի և կոռուպցիայի հետ կապված սկանդալի հետ կապված դադարից հետո, հյուրերի համար տոն էր։ Դե, ի՞նչն ավելի լավ կընդգծի նման մթնոլորտը, քան շողշողացող հանդերձանքը։ Այստեղ հայտնիները նոր անիվ չհայտնագործեցին և ապավինեցին վաղուց փորձարկված երեկոյան դրես-կոդին: Արծաթ, ոսկի, փայլեր՝ ամբողջական հավաքածու։

Ի դեպ, արժե ավելի ուշադիր լինել արծաթափայլ երանգի հանդերձանքներին։ Հաշվի առնելով, որ այն նկատվել է նաև նորաձևության ընթացիկ հավաքածուներում, կարելի է վստահորեն ասել, որ այն կլինի տարվա թրենդներից մեկը։

600x400

Սալմա Հայեկը՝ Gucci-ով

600x400

Անժելա Բասեթը՝ Pamella Roland-ով

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8466 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի աշուն-ձմեռվա մազերի ամենանորաձև գույնը

10.11.2026
«Դդմային լատեն» դարձել է աշուն–ձմեռ սեզոնի գլխավոր գունային միտումը։

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1074 անգամ
13.11.2026
Դիտվել է 374 անգամ
15.11.2026
Դիտվել է 324 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster