Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Քննադատություն Հայդի Քլումին՝ դստեր հետ ներքնազգեստի գովազդի համար

04.11.2022

Լենի Քլումը մոր՝ սուպերմոդել Հայդի Քլումի հետ մասնակցել է իտալական Intimissimi ապրանքանիշի գովազդային արշավին։ Լուսանկարներում նրանք կեցվածք են ընդունել ժանյակավոր ներքնազգեստով։

Համացանցում ֆոտոշարքը շատերի կողմից քննադատության արժանացավ՝ այն համարվեց չափազանց անկեղծ, ինչպես նաև «տարօրինակ» և «անհանգստացնող»։ Օգտատերերը դատապարտել են Հայդի Քլումին՝ իր 18-ամյա դստերը «սեքսուալացնելու» համար, ոմանք նաև անտեղի են անվանել այն, որ Լենին ներքնազգեստ է ցուցադրում իր մոր հետ։

600x400

Սակայն ինքը՝ Լենին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է մտածում քննադատության մասին, ասել է, որ չի կարդացել բոլոր գրախոսությունները։ Նա խոստովանել է, որ հաճույքով է աշխատել գովազդային արշավի վրա, և իր վերաբերմունքը չի փոխվել քննադատությունների պատճառով:

600x400

«Անկեղծ ասած, ես չեմ նայել շատ արձագանքներ,- ասել է նա:- Ես ընդհանուր առմամբ գոհ եմ քարոզարշավից և հիանալի օր եմ անցկացրել մայրիկիս հետ»:

600x400

Նախկինում նա լրագրողներին խոստովանել էր, որ շատ է սիրում մոր հետ հանդես գալ, քանի որ նա միշտ լավ խորհուրդներ է տալիս իրեն։

600x400

Սա Լենի և Հայդի Քլումի առաջին համատեղ նկարահանումները չէ. 2020 թվականի դեկտեմբերին նրանք միասին նկարահանվել են գերմանական Vogue-ի համար։ Այդ նկարահանումները Լենիի համար դեբյուտային էին մոդելային ասպարեզում։ Դրանից հետո Լենին մեկ անգամ չէ, որ նկարահանվել է ամսագրի համար նախատեսված ֆոտոշարքերում և ապրանքանիշի գովազդային արշավներում, ինչպես նաև մասնակցել է նորաձևության ցուցադրությունների:

 600x400

Լենին Հայդի Քլումի դուստրն է իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեից, ում հետ սուպերմոդելը բաժանվել է աղջկա ծնվելուց առաջ։ Երբ Լենին մեկ տարեկան էր, նրան որդեգրեց երգիչ Սիլը, ում հետ Հայդի Քլումն ամուսնացավ 2005 թվականին։ Զույգը բաժանվել է 2012թ.:

600x400

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 668 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երիտասարդության գաղտնիքը. 109-ամյա կնոջ երկարակեցության այս պարզ գաղտնիքը ոչ բոլորին է հայտնի

08.06.2023
Ճիշտ սովորությունները կարող են փոխել ձեր կյանքը դեպի լավը: Իսկ եթե, հավատարիմ մնաք դրանց, կկարողանաք ապրել 100 տարուց ավելի:

«Էմիլին Փարիզում» ֆիլմի աստղ Լիլի Քոլինզից գողացել են 10 հազար դոլար արժողությամբ մատանիներ

13.05.2023
Ամերիկացի դերասանուհի Լիլի Քոլինզից թալանել են 10 հազար դոլար արժողությամբ զարդեր։ Դրանց թվում է ամուսնական մատանին։

Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը երկրորդ անգամ մայր կդառնա

03.05.2023
Սերենա Ուիլյամսը սպասում է իր երկրորդ երեխային: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ թենիսիստուհին ամուսնու հետ Met Gala-ին ներկայացել էր կլորացած փորն ընդգծող զգեստով։

Քրոնիկ հոգնածության համախտանիշ. ինչպես զգալ և ինչ անել

29.04.2023
Փորձենք պարզել, թե ինչու դուք կարող եք մշտապես զգալ շատ հոգնած ու անտարբեր, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկել։

Այս ոչ ակնհայտ պատճառներով է, որ դուք չեք կարողանում նիհարել

15.04.2023
Հրաժարվելով մթերքների պատկառելի ցանկից, դուք ձեր մարմինը մեծ սթրեսի եք ենթարկում: Ուստի նման հացադուլի ավարտից հետո միանգամայն հնարավոր է գիշերը հայտնվեք սառնարանի մոտ՝ երշիկը ձեռքին։

16 աստղ «մերկ» զգեստներով «Օսկարի» մրցանակաբաշխության միջոցառումներին

16.03.2023
«Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխության կարմիր գորգին «մերկ» զգեստների պակաս դարձյալ չզգացվեց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2023 10:23
Նախկին թագավորական ծովային հետեւակ Էլոն Միզոնը փոստային ինդեքսների վիճակախաղում մրցանակ է շահել կնոջ շնորհիվ, ով ստորագրել է մասնակցելու համար մահից անմիջապես առաջ: 77-ամյա բրիտանացին 4 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից ստացել է 493 076 դոլար: Միզոնը շահումն անվանել է «հրաշք»:
08-06-2023 10:15
Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունների տարբերությունները:
08-06-2023 03:49
83-ամյա Ալ Պաչինոն, ով պնդել է ԴՆԹ թեստ անցկացնել, համակերպվել է սիրելիի հղիությանը։ Հայտնի ռեժիսորը խոստովանել է, որ շատ հուզված է երեխայի սպասումով. մեծ տարիքում նա այլեւս հայր դառնալու հույս չուներ։
08-06-2023 01:41
Մարզական ընտանիքում նոր համալրում կա. գեղասահքի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան և Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Կոնստանտին Կուչաևը պաշտոնապես ամուսին և կին են դարձել։
08-06-2023 00:54
Մոդել Սոֆյա Մարտինովան, ով աշխատում է Coach, Marc Jacobs, Fendi, Jil Sander, Dolce & Gabbana, Loewe, Giambattista Valli, Alexander McQueen, Miu Miu ապրանքանիշերի հետ և 2020 թվականին դարձել է Dior օծանելիքի դեմքը, հայտարարել է նախկին սիրելի՝ բլոգեր Դանիլա Ֆիլիպովի, կողմից ենթարկվող ցհալածանքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.06.2023
Դիտվել է 5249 անգամ
06.06.2023
Դիտվել է 399 անգամ
07.06.2023
Դիտվել է 107 անգամ
08.06.2023
Դիտվել է 101 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster