Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչ հագնել բարձրաճիտ կոշիկների հետ 2022-ի աշնանը՝ նորաձև լինելու համար

02.11.2022

Սեզոնից սեզոն բարձրաճիտ կոշիկները մնում են մեր սիրելի պարտադիր պարագաները: Դրանց դասական ձևը արդիական է՝ անկախ թրենդներից, սակայն դետալները՝ կրունկի բարձրությունն ու ձևը, պրինտը, երանգները կարող են ամբողջությամբ փոխել կերպարը։ Հետևաբար, դուք պետք է անպայման սովորեք, թե ինչպես «սանձել» այս մոդելը. այս հմտությունը դեռ բազմաթիվ անգամ ձեզ օգտակար կլինի:

Կան բաներ, որոնցում չի կարելի սխալվել, իսկ ոճային բարձրաճիտ կոշիկները հենց այդպիսի դեպք են։ Նախ՝ բարձր վերնամասերի պատճառով դրանք տաք են, և երկրորդ՝ դրանցով կարելի է հեշտությամբ կրել տարբեր երկարության կիսաշրջազգեստներ, փեշերի կտրվածքով զգեստներ, ջինսե տաբատներ և լայն չինոսներ՝ գրեթե ցանկացած աշնանային հագուստ: Կրունկներով կոշիկները հիանալի տեսք ունեն երկարավուն վերարկուի հետ զուգակցված, տափակները հիանալի համադրվում են բաճկոնների հետ: Մի խոսքով, սա սեզոնի աստվածային պարգև է. մնում է որոշել, թե ինչ ոճային տեսք ունենալ այս աշնանը։

Եկեք տեսնենք, թե նորաձևությունը բարձրաճիտ կոշիկների ինչպիսի կիրառության է նախընտրություն տալիս այս սեզոնում. ներկայացնում ենք տպավորիչ և բավականին պարզ հանդերձանքների ընտրանի Նորաձևության շաբաթներից:

Շրջագեստի հետ

Տրիկոտաժե շրջազգեստը և բարձր երկարաճիտ կոշիկները ստեղծված են միմյանց համար. այս համադրությունը փորձարկվել է տարիներ շարունակ: Հիմնականն այն է, որ փեշը ծածկում է կոշիկների վերին մասը․ հակառակ դեպքում տգեղ բաց հասված կմնա։ Բայց ավելի հաստ կտորկերից կիսաշրջազգեստների դեպքում նման հնարք կարելի է անել՝ թողնելով շատ փոքր «երևացող» հատված, բայց այս դեպքում անպայման զուգագուլպաներ հագեք:

600x400

600x400

Ջինսի հետ

Հիմնային տարբերակ է, որը, սակայն, միշտ չէ հաջողվում է գեղեցիկ ոճավորել։ Կոշիկներ և տաբատներ ընտրելիս նախօրոք մտածեք դրանց համատեղելիության մասին՝ ջինսը կտեղավորվի՞ երկարաճիտ կոշիկների մեջ, թե՞ այն «պղպջակներ» կառաջացնի: Որպեսզի սխալ ընտրություն չանեք, ուշադրություն դարձրեք ուղիղ ջինսերին. ընդհանուր առմամբ դրանք մեկից ավելի անգամ ձեզ օգտակար կլինեն, իսկ բարձրաճիտ կոշիկների հետ միասին փրկիչ կդառնան։

600x400

 600x400

Կաշվե տաբատով

Երկարաճիտ կոշիկներ կրելու ևս մեկ գերժամանակակից տարբերակ է դրանց համադրումը կաշվե տաբատի հետ: Հետաքրքիր հյուսվածքը «թանկ» տեսք է հաղորդում և լավ համադրվում է ինչպես փայլուն, այնպես էլ փայլատ կոշիկների հետ: Բայց, եթե ուզում եք տաբատ կրել առանց փողքերը երկարաճիտ կոշիկների մեջ խցկելու, ապա ձեզ հակառակն է առաջարկվում՝ ընտրեք ավելի ազատ ձևի մոդելներ, որպեսզի երկարաճիտ կոշիկները կոկիկ տեղավորվեն տաբատի տակ։

600x400

600x400

Մինի կիսաշրջազգեստով

Մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկների համադրությունը մինիի հետ կարող է պոտենցիալ վտանգավոր լինել, եթե ընտրեք չափազանց կիպ ուրվագիծ: Բայց մինին և պարզապես բարձրաճիտ կոշիկները բավականին «բարեկամական» հարաբերությունների մեջ են, հատկապես, եթե ավելացնեք ծավալուն վերնաշապիկ: Համաձայն ենք, որ նման համադրությունը կարող է ցուրտ սեզոնի համար շատ համահունչ չլինել, բայց, նախ, ոչ ոք չի չեղարկել հատուկ երեկոները, և երկրորդ, գարնանն այս համադրությունն անպայման կկրկնվի։

600x400

600x400

Տաբատով կոստյումի հետ

Այո, կոստյումի տաբատները խցկված են բարձրաճիտ կոշիկների մեջ՝ ձեր աչքերը ձեզ չեն խաբում: Նման ոչ սովորական ոճը տարբերակ է համարձակների համար, բայց կարող եք վստահ լինել, որ դրանք իսկապես սիրված են։ Վերջին Նորաձևության շաբաթների յուրաքանչյուր երրորդը ներառել էր այս հետաքրքիր հնարքը, և երբ կոշիկը համադրվում է բարձր իրանով տաբատի և մեծ չափսերով բաճկոնի հետ, այն հիանալի տեսք է ստանում:

600x400

600x400

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 6980 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 377 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster