Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2022-ի աշնան նորաձևության հիմնական միտումները

20.09.2022

Մինչ 2023 թվականի գարուն-ամառ նորաձևության շաբաթները եռում են, առաջարկում ենք կողմորոշվել այստեղ և հիմա: Այս աշնանը դիզայներները զգեստապահարան վերադարձրին 90-ականներն ու 00-ականները՝ ավելի շատ սիրեցին կաշվին ու ջինսը:

Ներկայացնում ենք 10 հիմնական միտումներ, որոնցով պետք է ոգեշնչվել գնումներ կատարելիս։


ՍՊԻՏԱԿ ՇԱՊԻԿ

Սպիտակ շապիկը միանգամից նշվել է մի քանի շոուների ժամանակ։ Ամենատարրական համադրությունը ջինսերի կամ տաբատի հետ է։ Եվ, իհարկե, առանց կրծկալի: Շապիկն ինքնին կարող է լինել բամբակյա, տրիկոտաժե, տարբեր կտրվածքներով և ընդգծված տարբերանշանով:

600x400

600x400

ԲՈՄԲԵՐՆԵՐ

Հարմարավետ և գործնական, բոմբեր բաճկոնները հաստատ ավելորդ չեն լինի, նույնիսկ, եթե դուք հավատարիմ եք դասական ոճին: Ընդգծում ենք Իզաբել Մարանտի ոճը և կրում ենք բաճկոն՝ բարձրաճիտ կոշիկներով և տաբատներով։

600x400

600x400

ՋԻՆՍ

Ջինսի միտումը գնալով մեծ թափ է հավաքում և մեզանից արդեն պահանջում է անել ավելին, քան պարզապես ջինսե տաբատները. նոր սեզոնում կրեք ջինսե կիսաշրջազգեստներ, տոպեր, զգեստներ և բաճկոններ: Diesel-ը մեզ ցույց է տվել ամենաշատ համադրությունները, իսկ Acne Studios-ը կարկատանային զգեստով հիշեցրեց, թե բացի շորտերից ինչ կարելի է անել հին ջինսերից։

600x400

600x400

ՑԱԾՐ ԳՈՏԿԱՏԵՂ

Ցածր գոտկատեղ՝ 2000-ականների հերթական վերադարձը: Ոգեշնչված Բելլա Հադիդի կերպարներից՝ ջինսերն ու կիսաշրջազգեստներն իջեցնում ենք կոնքերի մակարդակին։ Ամռանը դրանք հագնում էինք տոպերով, իսկ այժմ կարող եք մորթյա վերարկու ավելացնել և ձեզ զգալ որպես նորաձև աղջիկ։

600x400

600x400

ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱ

Այս աշնանը մենք չենք հրաժարվում մինի կիսաշրջազգեստներից ու զգեստներից, այլ ավելացնում ենք զուգագուլպաները։ Դասական սև նեյլոն, կիպ, և բազմերանգ նախշապատկերնեով. դրանք կօգնեն ձեզ ստեղծել ոճային տեսք՝ ապահովելով նաև հարմարավետություն:

600x400

600x400

ԿԱՇԻ

Ի՞նչը կարող է ավելի լավ համադրվել աշնան հետ, քան կաշվե իրերը: Նրանց ակնհայտ առավելություն տվեցին Chloe-ը, Alexander McQueen-ը և Bottega Veneta-ն։ Ընտրում ենք կոստյումներ, բաճկոններ, զգեստներ և չենք սահմանափակվում միայն մուգ գունապնակով։ Chloe-ի կրեատիվ տնօրեն Գաբրիելա Հերստը, պատասխանելով էկոլոգիային առնչվող հարցին, ասում է. «Քանի դեռ դուք գիտեք, թե որտեղից է գալիս կաշին և կարող եք հետևել դրան, ապա ամեն ինչ ճիշտ է ընթանում»:

600x400

ՊԻՋԱԿՆԵՐ

Այս սեզոնին դիզայներները ցուցադրեցին բաճկոնների բևեռային ձևերը՝ չափսին համապատասխան և մեծ չափսերով, կիպ և բարձր ուսերով, կրճատված և երկարացված: Եվս մեկ անգամ նրանք հաստատեցին, որ բաճկոնն իդեալական է ոչ միայն գրասենյակային զգեստապահարանի համար։

600x400

600x400

ԿԻՍԱԶՐՋԱԶԳԵՍՏՆԵՐ (ՄԻԴԻ ԵՎ ՄԱՔՍԻ)

Մինչ տոպերն ավելի ու ավելի են կարճանում, կիսաշրջազգեստները, ընդհակառակը, հակված են իջնելուն: Ավելի հաճախ դրանք ուղեկցում են ցածր գոտկատեղով թրենդին, սակայն Շերոն Սթոունի լեգենդար հայտնվելը 1996 թվականին Օսկար մրցանակաբաշխության ժամանակ կիսաշրջազգեստի մեջ մտցված վերնաշապիկով ոչ պակաս արդիական է: Ըստ նյութերի՝ ամեն ինչ նույնպես ընտրովի է՝ ատլասե, ջինսե, կոստյումի գործվածք և, նույնիսկ, կտավ։

600x400

600x400

ՄՈՒՇՏԱԿՆԵՐ

Տաքանում ենք երկար մորթով և պրինտներով մուշտակներով։ Իհարկե, արհեստական էկոլոգիապես մաքուր մորթուց, իսկ երկարության առումով մենք կենտրոնանում ենք մինի և մաքսի տարբերակների վրա:

600x400

600x400

ԿԱՐՄԻՐ

Կարմիրն ավելի ու ավելի է դառնում հիմնական գույնը, այլ ոչ միայն շեշտադրող: Հավաքածուներում դիզայներներն օգտագործում են դրա բոլոր արժեքները։ Բելլա Հադիդը բեմուղի է դուրս գալիս մինի զգեստով կարմիր լատեքսային լեգինսներով և բարձր տակացույով կոշիկներով, իսկ Chanel-ը թագավորական կարմիր գույնով է ներկում իր խորհրդանշական թվիդային կոստյումը:

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1666 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 585 անգամ
01.05.2024
Դիտվել է 416 անգամ
26.04.2024
Դիտվել է 233 անգամ
27.04.2024
Դիտվել է 233 անգամ
30.04.2024
Դիտվել է 180 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster