Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Փարիզի նորաձևության շաբաթ․ հայտնի աստղերը Ami-ի ցուցադրությանը

25.06.2022

Ալեքսանդր Մատիուսին Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր նոր հավաքածուն` Ami ապրանքանիշի համար։

Ալեքսանդր Մատիուսին աստղային մասնակցություն էր ապահովել ինչպես բեմում, այնպես էլ դահլիճում: Կառլա Բրունին, Նաոմի Քեմփբելը, Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Էմանուել Բեարտը և այլ հայտնիներ լուսանկարիչների համար կեցվածք են ընդունել Փարիզի համայնապատկերի ֆոնին՝ Սակրե-Կեր բազիլիկի մոտ։

Ami-ն տղամարդկանց հագուստի բրենդ է եղել իր հիմնադրման օրվանից՝ 2011-ից, իսկ 2019-ին այն ընդլայնվեց՝ ներառելով նաև կանացի հագուստ: Նոր հավաքածուն դարձել է փարիզյան մեղմ շքեղության ձոն, որի մասին խոսում են բոլորը, և որը երբեմն այնքան դժվար է բառերով նկարագրել, քանի որ ավելի շատ էներգիայի և խարիզմայի մասին է, քան կոնկրետ բաների:

Մատիուսին կարծրատիպային տարրերը միաձուլել է իրական կյանքի նախատիպերի հետ՝ ստեղծելով հաճելի և հարմարավետ ֆրանսիական զգեստների հավաքածու՝ բաղկացած ամենօրյա համեստ բաճկոններից և ավելի համարձակ, շքեղ կաշվե հագոստներից:

Հավաքածուն ներկայացնելու համար դիզայները հրավիրել է տարբեր սերունդների թոփ մոդելների՝ Քրիստեն Մաքմենամիից մինչև Կարա Դելևին, Լիյա Կեբեդեից մինչև Սաշա Պիվովարովա։ Այդ երեկո հրավիրված մոդելի կարգավիճակում էր հանրային իրադարձությունների հազվադեպ հյուր՝ դերասանուհի Օդրի Տոտուն, ով բացեց շոուն:

600x400

Օդրի Տոտու

600x400
Կարա Դելեվին

600x400
Սաշա Պիվովարովա

600x400
Պալոմա Էլսեսսեր

600x400
Քրիստեն Մակմենամի

600x400
Մարիակարլա Բոսկոնե

600x400
Լիյա Քեբեդե

600x400
Կարեն Էլսոն

600x400
Կարլա Բրունի

600x400
Նաոմի Քեմփբել

600x400
Էմմանուել Բեարտ

600x400
Իզաբել Աջանի

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6576 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

5 միֆ սննդի մասին, որոնք ժամանակն է մոռանալ

21.01.2026
Վերջին շրջանում ավելի ու ավելի պարզ է դառնում, որ շատ տարածված սննդակարգային խորհուրդներ ոչ միայն հնացած են, այլև թունավոր։

2026 թվականի սիրային աստղագուշակը ըստ կենդանակերպի նշանների

16.12.2025
2026 թվականը խոստանում է հարուստ կլինիել սիրային իրադարձություններով, սակայն Հրե Ձիու գալիք տարին ունի որոշ բնորոշ միտումներ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-03-2026 11:57
Աճի հորմոնի կիրառման կողմնակի ազդեցություններից են հեղուկի կուտակումը, մկանային և հոդային ցավերը, գլխացավը: Պարզվել է, որ դրանց թվին է դասվում նաև ինսուլտի զարգացման ռիսկի մեծացումը: Գիտնականներն ասում են, որ լիակատար համոզվածության համար անհրաժեշտ է կատարել նոր հետազոտություններ և միևնույն ժամանակ՝ պնդում, որ հիվանդները պետք է տեղեկացված լինեն հնարավոր ռիսկի մասին:
26-03-2026 11:50
Պատմության մեջ առաջին անգամ կինը ձեռնադրվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս: Սառա Մալալիի՝ որպես Անգլիկան եկեղեցու հոգևոր ղեկավարի, գահակալության արարողությունը տեղի է ունեցել Քենթերբերիում: Քենթերբերիի արքեպիսկոպոսի 1400-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է պաշտոնապես բարձրացել գահին:
26-03-2026 11:40
Քիմ Քարդաշյանը հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ շնորհիվ կուլիսներում ապշեցուցիչ լուսանկարահանման և աղմկահարույց բարեգործական նախագծի։ 45-ամյա հեռուստաաստղը Instagram-ում հրապարակել է հետնաբեմում լուսանկարների շարք՝ կեցվածք ընդունելով «All's Fair» սերիալի շքեղ հանդերձանքներով։ Գրառման հիմնական թեման նրա էկրանային զգեստապահարանի առաջիկա «աճուրդի վաճառքն» էր, որը գնահատվում է մոտ 1 միլիոն դոլար։
26-03-2026 11:22
Դերասանուհի Ջեսիկա Գաննինգը, որը հայտնի է դարձել Netflix-ի 2024 թվականի «Baby Reindeer» դրամայի շնորհիվ, խոստովանել է, որ ռոմանտիկ կամ սեռական հարաբերություններ չի ունեցել մինչև 36 տարեկանում իր լեսբուհի լինելը։ «Ես երբեք հարաբերությունների մեջ չէի եղել։ Որևէ մեկի հետ», - ասել է 40-ամյա դերասանուհին։ «Կարծում եմ՝ ես շատ բան եմ զգացել իմ մարմնավորած կերպարների միջոցով։ Եվ դա լիովին բավարարող էր»։
26-03-2026 10:01
Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.03.2026
Դիտվել է 1787 անգամ
24.03.2026
Դիտվել է 278 անգամ
25.03.2026
Դիտվել է 159 անգամ
26.03.2026
Դիտվել է 97 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster