Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչ պատճառով են մարդիկ դավաճանում

31.05.2022

Դավաճանություն, անհավատարմություն, խաբեություն՝ այստեղ անվանումն այնքան էլ կարևոր չէ, այն զանգվածային մշակույթի հիմքն է։ Այնպիսի վերնագրերով հոդվածներ, ինչպիսիք են «Ինչո՞ւ է նա դավաճանում», «Ինչպե՞ս պաշտպանել ձեր ամուսնությունը», «Չափազանց գայթակղիչ ու անհավատարիմ» և «Հավատարիմ ամուսին ունեցող կանանց գաղտնիքները» հեղեղում են ամսագրերը և ինտերնետային կայքերը:

Այդ հոդվածները, որոնք հիմնականում խորհուրդ են տալիս ընթերցողներին լինել հնարավորինս սեքսուալ և մի փոքր կասկածամիտ, սովորաբար դավաճանությունը վերաբերվում է որպես անհավատարմություն անկողնում:

Չնայած դրանում որոշակի ճշմարտություն կա, սակայն դրսում սիրավեպերի մեծ մասը կապված չէ սեքսի հետ։ Իրականում, շատ անհավատարիմ տղամարդիկ և կանայք ընդունում են, որ ամուսնու կամ կնոջ հետ տանն ունեցած սեքսն ավելի լավ է, քան դրսինը:

Սակայն, եթե ոչ սեքսի համար, ապա ինչու՞ են մարդիկ սիրավեպեր ունենում

Զգալ հպում և ֆիզիկական ջերմություն

Մեզ համար շատ ավելի հեշտ է ապրել առանց սեքսի, քան առանց հպման։ Սիրեկանի հետ մեկ ժամ տևողությամբ ժամադրության ընթացքում սեքսը կարող է տևել ընդամենը 10 րոպե, իսկ մնացած 50-ը՝ գրկախառնվելու համար է: Կամ կարող է ընդհանրապես սեքս չլինի:

Որոշ մարդիկ պատրաստ են ռիսկի ենթարկել ամեն ինչ, պարզապես իրենց դեմքին նուրբ, հանգիստ հպումներ զգալու համար:

Կողքիդ ունենաս մեկին, ում հետ կարող ես խոսել

600x400

Ցավոք սրտի, շատ զույգեր գրեթե չեն խոսում միմյանց հետ. իսկ եթե խոսում են, հիմնականում երեխաների մասին է կամ ... էլի երեխաների: Սիրո վաճառքով զբաղվող կանայք հավաստում են, որ շատ հաճախորդներ ավելի շատ ցանկանում են խոսել, քան բուն սեքս են ուզում (նրանց պնդմամբ՝ խոսելն ու լսելը շատ ավելի մեծ աշխատանք է, քան սեքսով զբաղվելը):

Զգալ ավելի շատ որպես կին /տղամարդ

Սեքսն ավելին է, քան հաճույքը։ Առնվազն, մարդիկ հնարավորություն ունեն ստուգելու, որ նա «իսկական տղամարդ» է («իսկական կին»), անկախ նրանից, թե ինչ իմաստ են նրանք դնում այս հասկացությունների մեջ:

Փախուստ առօրյա կյանքից

Երբ մարդիկ իրենց խեղդված են զգում առօրյայի մեջ, երբ նրանք չեն զգում ուրախություն կամ բերկրանք, երբ ապագան պատկերվում է այնպես, ինչպես տխուր ներկան, սիրավեպ ունենալը կարող է դառնալ փախուստ առօրյայից:

Իհարկե, սրանով ոչինչ չի շտկվի՝ աշխատավայրում ձեր խնդիրները կմնան նույնը, ձեր երեխան ավելի լավ չի սովորի դպրոցում, ձեր որովայնը ոչ մի տեղ չի կորչի, բայց ամեն ամիս կամ երկու ամիսը մեկ՝ մի քանի ժամով  դուք մոռանաք այդ ամենի մասին։

Զգալ սպասման ուրախությունը

Ամուսնության հարցերով մասնագետները երկար ժամանակ միասին ապրող բոլոր ամուսնական զույգերին խորհուրդ են տալիս հնարավորինս բազմազանեցնել սեքսը։ Կողքից սիրավեպ սկսելով՝ մարդիկ այդպիսի բազմազանություն են ստանում։ Նրանք ժամադրվում են միասին լինելու համար, անհամբերությամբ սպասում են դրան, խոսում այն մասին, թե ինչ լավ է լինելու, մտածում են, թե ինչ հագնել այդ առիթի համար, օրվա ընթացքում չափավոր են ուտում, և որ ամենակարևորը՝ պատրաստվում են վայելքի:

Եթե ամուսնացած զույգերը նույն կերպ վարվեն, ապա սեքս-թերապևտները կկորցնեն իրենց հաճախորդների կեսին:

Ցանկություն ունենալ և զգալ, որ ցանկալի ես

600x400

Լիովին հնարավոր է լինել սիրված, բայց գրավիչ կամ ցանկալի չզգալ․ սա տեղի է ունենում միասին ապրող զույգերի մեծ մասի հետ: Եվ չնայած նրանք գնահատում են մտերմությունը, հարգանքը և սերը, շատերն ուզում են իրենց ցանկալի զգալ: Նրանցից ոմանց համար սիրավեպը հենց դա զգալու հնարավորություն է։

Սիրեկանի կամ սիրուհու հետ սեքսը կարող է ընդհանրապես առանձնահատուկ կամ նույնիսկ հաճախակի չլինել, բայց տեսնելը, որ ձեր զուգընկերը ներշնչվում է, երբ մերկանում եք, շատ կարևոր է որոշ մարդկանց համար: Սա չի փոխարինում սիրուն կամ ապահովության զգացմանը, բայց որոշ մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ պարզելու համար, որ իրենք ցանկալի են:

Զգալ վտանգի զգացում

Կարծիք կա, որ կողքից սիրավեպ ունեցող մարդիկ սիրում են վտանգի զգացում ապրել, բռնվելու հավանականությունը հուզում է նրանց։ Ամենայն հավանականությամբ, նման մարդիկ ենթագիտակցորեն ցանկանում են մերկացվել, որպեսզի օգտվեն առիթից՝ խզելու իրենց վրա ծանրացած հարաբերությունները, սակայն իրենք ինչ-որ կերպ չեն համարձակվում վերջ տալ դրանց։

Բայց շատ դեպքերում մարդիկ, ովքեր վախենում են բացահայտվելուց, սարսափելի մեղավոր են զգում և չեն կարողանում նույնիսկ լիարժեք վայելել կողքի սիրավեպը, քանի որ անընդհատ մտածում են՝ արդյոք թաքցրե՞լ են «հանցագործության» բոլոր հետքերը: Շատ քչերն են ասում, որ իրենց ամուսնությունը, տունը և երեխաների հետ հարաբերությունները վտանգելն իսկապես գրավիչ է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 649 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հրաժեշտի սեքս. լավ է դա, թե ոչ այդքան

29.07.2022
Ինչո՞ւ է ցանկություն առաջանում բաժանվելուց առաջ դա անել (առնվազն) ևս մեկ անգամ։

Սիրո մեջ երջանիկ լինելու 5 եղանակ

14.07.2022
Ինչպես սովորել հարաբերություններ կառուցել առանց կապվածության և տառապանքի:

Ով է կանանցից խլում կյանքի լավագույն տարիները

06.07.2022
Իսկ ինչո՞ւ հենց կանայք են ասում, որ ամուսնուն տվել են իրենց կյանքի լավագույն տարիները։

7 հայտանիշ, որ տղամարդը չի թողնի նրան՝ հանուն ձեզ

08.06.2022
Ժամանակակից աշխարհում հավատարմությունն ու միամուսնությունն այլևս ընքնըստինքյան ենթադրելի բան չէ, ուստի նոր հայտնված տղամարդը, ով սիրախաղ է անում ձեզ հետ, կարող է արդեն ընկերուհի ունենալ:

Ինչ պատճառով են մարդիկ դավաճանում

31.05.2022
Դավաճանություն, անհավատարմություն, խաբեություն՝ այստեղ անվանումն այնքան էլ կարևոր չէ, այն զանգվածային մշակույթի հիմքն է։

Պահպանեք 2-2-2 կանոնը, և սերը կձգվի հավերժ

13.04.2022
Զարմանալի չէ, որ անգամ ներդաշնակ միությունները փլուզվում են առօրյա կյանքի լծի տակ։ Բայց, բարեբախտաբար, կա գաղտնի բանաձև, որը պաշտպանում է հարաբերությունները ձանձրույթից և լճացումից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2022 08:52
Դերասանուհի Սալմա Հայեքը կարող է միանալ «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ եթերաշրջանի նկարահանումներին։ Բացի Հայեքից թիմին հնարավոր է միանա նաեւ Էննի Մերֆին։ Ավելի վաղ դերասանական կազմ էին մտել Ահարոն Փոլը, Ջոշ Հարթնեթը, Քեյթ Մարան, Զազի Բիթզը եւ Ռորի Կալկինը։
20-08-2022 08:49
116 տարեկանում մահացել է Լեհաստանի ամենատարեց բնակիչը եւ աշխարհի երկրորդ ամենատարեց կինը՝ Թեկլա Յունեւիչը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Յունեւիչն ապրում էր Լեհաստանի հարավային Սիլեզիա մարզում: Նա ծնվել է 1906 թ. հունիսի 10-ին:
18-08-2022 09:04
Հնդկաստանի բնակչուհին ամուսնու հետ վիճաբանելուց հետո թունավորել է երկու որդիներին եւ դստերը։ Տղաները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ աղջիկը մահացել է՝ չնայած բժիշկների ջանքերին։
18-08-2022 08:59
Իսպանիայում անցորդները փրկել են տեղի բնակչուհուն, ում շատրվանում փորձում էր խեղդել 52-ամյա մի տղամարդ: Գինովցած իսպանացին մի կնոջ հետ լողում էր շատրվանում. որոշ ժամանակ անց նրանց մի երիտասարդ է մոտեցել եւ առաջարկել է նկարվել, սակայն երբ ստացել է հեռախոսը, փախել է, ինչից հետո տղամարդը որոշել է, որ իր ընկերուհին գողության հանցակից է, եւ փորձել է խեղդել նրան շատրվանում։
17-08-2022 09:57
Շոտլանդիայում ուժի մեջ է մտել օրենք, որը երաշխավորում է, որ կանանց համար հիգիենայի ապրանքները հասանելի կլինեն բոլոր նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն: Շոտլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ ինքն աշխարհում առաջինն է, որը օրինականորեն պաշտպանել է դաշտանի համար նախատեսված անվճար ապրանքների հասանելիության իրավունքը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.08.2022
Դիտվել է 10156 անգամ
16.08.2022
Դիտվել է 8733 անգամ
20.08.2022
Դիտվել է 6754 անգամ
17.08.2022
Դիտվել է 927 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster