Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Քիմ Քարդաշյանը փորձել է Մերիլին Մոնրոյի ևս մեկ զգեստ

11.05.2022

Met Gala Costume ինստիտուտի պարահանդեսից հետո Քիմ Քարդաշյանը փորձել է Մերիլին Մոնրոյի ևս մեկ խորհրդանշական զգեստ՝ այն, որով հոլիվուդյան դերասանուհին 1962 թվականին մասնակցել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը:

Վերջերս Նյու Յորքում կայացած Met Gala-ն հիշվեց հիմնականում Քիմ Քարդաշյանի հակասական արտաքինով, ով կարմիր գորգի վրա վերստեղծեց Մերիլինի լեգենդար կերպարներից մեկը։

Պարզվել է, որ նույն օրը երեկոյան, վերադառնալով հյուրանոց, հեռուստաաստղը հագել է դերասանուհու մեկ այլ հիշարժան զգեստ, որը ստեղծել է դիզայներ Նորման Նորելը։ Քիմը Instagram-ի բաժանորդների հետ կիսվել է հին հագուստով լուսանկարներով:

600x400

Զգեստն աստղին հանձնել է Julien՝s Auctions-ը։ Բացի այդ, Քիմը հնարավորություն ուներ ձեռքերում պահելու Հենրիետայի մրցանակի բնօրինակ արձանիկը, որը Մոնրոյին շնորհվել էր նույն «Ոսկե գլոբուսում»։ Երջանիկ պատահականությամբ դրա ներկայիս սեփականատերը հեռուստաաստղի ընկեր, հոլիվուդյան ֆլորիստ Ջեֆ Լիթեմն է:

600x400

«Ես որոշեցի, որ սա նշան է, կարծես բոլոր աստղերը հավասարվել են: Այս կերպ իմ ներքին Մերլինին բացահայտելու հնարավորոթյունը, այս առանձնահատուկ գիշերը, մեծ արտոնություն է, որը ես կհիշեմ իմ ողջ կյանքում»,- խոստովանել է Քիմը։

600x400600x400

Հարկ է նշել, որ Քիմի հրապարակման մեկնաբանություններում միայն հիացմունքի արտահայտություններ չեն եղել. շատ համացանցային օգտատերեր նրան դատապարտեցին նման արժեքավոր հանդերձանքները վտանգի ենթարկելու համար: Համացանցում շրջանառվող տեսանյութը ցույց է տվել, որ ոճաբանները Met Gala-ից առաջ փորձում են ռեալիթի աստղին տեղավորել Մերլինի զգեստի մեջ՝ չափազանց կոպիտ քսելով ձեռքերը հանդերձանքին՝ անհանգստություն առաջացնելով:

Ոմանց դուր չի եկել նաև այն, որ Քիմը խոսել է իր նիհարելու մասին այս զգեստը կրելու հնարավորության համար։ Դերասանուհի Լիլի Ռեյնհարթը բացահայտորեն իր վրդովմունքն է հայտնել այս առնչությամբ՝ ասելով, որ սխալ է օգտատերների համար նման օրինակ ծառայելը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1743 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

40 «լեգենդար» կանայք նկարահանվել են բրիտանական Vogue-ի հրաժեշտի համարի շապիկին

09.02.2024
Թողարկվել է բրիտանական Vogue-ի վերջին շապիկը, որը պատրաստել է նախկին գլխավոր խմբագրը. դրանում նկարահանվել են 40 հերոսուհիներ

Ով է ամենակատարյալ քթով հայտնի կինը

19.01.2024
Վիրաբույժներ Ռախնա Մուրթին և Ջոնաթան Ռոսը անվանել են ամենակատարյալ քթերով հայտնի կանանց անունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-03-2024 10:32
Ամեն տարի Gallup World Poll-ը տվյալներ է հավաքում տարբեր ոլորտներից՝ դասակարգելու համար, թե աշխարհի որ երկրներն են ամենաերջանիկը: Հրդպարակվել է Երջանկության համաշխարհային զեկույցը 2023թ.-ի համար՝ որոշ փոփոխություններ կատարելով լավագույն տասնյակում, թեև առաջին հորիզոնականը մնացել է նույնը։ Լավագույն հնգյակն է՝ 1. Ֆինլանդիա, 2. Դանիա, 3. Իսլանդիա, 4. Իսրայել, 5. Նիդեռլանդներ։ 
19-03-2024 10:05
Սեզոնային դեպրեսիայի դեպքում մարդը զգում է ապատիա, էներգիայի նվազում, խնդիրներ ունի քնի և կենտրոնացման հետ, զգուշացնում են մասնագետները։ Եթե վատ տրամադրությունն ու ապատիան երկար ժամանակ չեն անհետանում, պետք է դիմել բժշկի։ Դեպրեսիայի որոշ ախտանշաններ կարելի է ինքնուրույն թեթևացնել․ խորհուրդ է տրվում պարբերաբար լինել մաքուր օդում, քայլել նույնիսկ ամպամած օրերին, շփվել սիրելիների հետ և ավելի հաճախ ժպտալ։ Օգտակար է նաև քնելը։
19-03-2024 09:56
Բոստոնի համալսարանի գիտնականները կապ են գտել սոցիալական մեդիայի օգտագործման և կոսմետիկ պրոցեդուրաների միջև: «Սելֆիի մշակույթի» արդյունքում օգտատերերը զարգացրել են «Snapchat դիսմորֆիա» և սկսել են ուղիներ փնտրել իրենց ֆիլտրացված պատկերները ստանալու համար: Հետազոտության համաձայն, օգտատերերի թիվը, որոնք դիտարկում են էսթետիկ պրոցեդուրաներ անել 64%-ից հասել է 86%-ի, իսկ վիրաբույժի հետ խորհրդակցողների թիվը՝ 44%-ից 68%-ի։
19-03-2024 02:58
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դևա Կասելը, դարձել է Dior-ի նորաձևության և դիմահարդարման նոր դեսպանը: «Ես միշտ մեծ հարգանք եմ տածել Դիորի տան նկատմամբ, և այն կանացի ու նրբագեղ կերպարը, որը նա ներկայացնում է, միշտ ստիպել է ինձ երազել»,- ասել է մոդելն ու դերասանուհին։
19-03-2024 01:45
Հոլիվուդյան աստղերը  իրենց հանդերձանքն են ցուցադրել  Լոս Անջելեսում 2024 թվականի GLAAD Media Awards մրցանակաբաշխության ժամանակ: Այսպես, Սիդնեյ Սվինին իսկական արքայադստեր տեսք ուներ Miu Miu կապույտ զգեստով։ Երկար  հանդերձանքն ընդգծել է 26-ամյա դերասանուհու շքեղ դեկոլտեն։ Նա կերպարը համալրել է մի քանի մինիմալիստական զարդերով: 66-ամյա Շերոն Սթոունը հյուրերին ուրախացրել է փետուրներով զարդարված սպիտակ ատլասե վերնաշապիկով՝ խորը դեկոլտեով։ Rami Al Ali-ի հանդերձանքը համալրվել է սև բարձր գոտկատեղով տաբատով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.03.2024
Դիտվել է 349 անգամ
13.03.2024
Դիտվել է 274 անգամ
16.03.2024
Դիտվել է 251 անգամ
14.03.2024
Դիտվել է 227 անգամ
15.03.2024
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster