Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Met Gala-2022-ի ամենավառ կերպարները

03.05.2022

Նորաձևության «Օսկարի» կարմիր գորգը տևեց ավելի քան 4 ժամ՝ մենք տեսանք մի քանի գեղեցիկ զույգերի և միանգամից հարյուրից ավելի աստղերի։ Կայացավ 2022 թվականի ամենասպասված տոնահանդեսը։

2021-ին Կոստյումների ինստիտուտի տոնահանդեսը տեղի ունեցավ իր ավանդական ժամկետից մի փոքր ուշ, ինչը հասկանալի էր՝ «շնորհակալություն» ասենք covid-ին, բայց 2022-ին, չնայած բոլոր դժվարություններին, ամենավառ աստղերը կրկին հավաքվեցին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, որպեսզի կազմակերպեն ընկերական մրցույթ և փայլեն իրենց բարձր նորաձեւության հանդերձանքով:

2022-ի «նորաձևության» ցուցահանդեսի գլխավոր թեման էր «Ամերիկայում. Նորաձևության անթոլոգիա», իսկ դրես-կոդը՝ gilded glamour-ը, ինչը նշանակում է ոսկեզօծ գլամուր։ Մի խոսքով, հյուրերից սպասվում էր, որ կհագնվեն Բրիջերթոնների և ոսկեզօծ դարաշրջանի ոճով։ Տեսնենք, թե ով է դա պահպանել, ով՝ ոչ:

Հեյլի Բիբերը Saint Laurent-ի ապշեցուցիչ հմայիչ հանդերձանքով, կարմիր գորգի վրա փայլեց ... միայնակ: Զարմանալիորեն, այս անգամ մոդելը ներկայացել էր առանց սիրելի ամուսնու, ինչը շատերին իսկապես ապշեցրեց։ Արդյոք Բիբերի ընտանիքում խզո՞ւմ կա: Vogue-ին տված մինի հարցազրույցում աստղը նրբանկատորեն լռել է իր միայնության մասին՝ պատասխանելով միայն տարած վերջին ինսուլտի վերաբերյալ հարցերին։

600x400600x400

Առանց ամուսնու հայտնվեց նաև Քեթի Փերին, ով երկրպագուներին հունից հանեց ոչ այնքան հաջող հանդերձանքով։ Այս տարի աստղը դարձել է Vera Wang մուսան, սակայն սև ու սպիտակ հանդերձանքն ակնհայտորեն չէր տեղավորվում ոսկեզօծ նորաձևության թեմայի մեջ։ Ավա՜ղ։

600x400

Քեթի Փերի

Միջոցառմանը հայտնվեցին նաև «թարմ» զույգեր։ Նիկոլա Պելցն ու Բրուքլին Բեքհեմը դեբյուտ կատարեցին որպես ամուսիններ՝ նախընտրելով Պիերպաոլո Պիչոլիի և Valentino, իսկ նրանցից 2 ժամ անց ասպարեզ դուրս եկավ երեկոյի գլխավոր աստղը՝ Քիմ Քարդաշյանը։ Ռեալիթի հեռուստաաստղը հայտնվեց Մերիլին Մոնրոյի անթերի լեգենդար զգեստով, Կարկիր գորգի վրայով սահելով իր երիտասարդ ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնին թևանցուկ արարծ: Այո, Քիմը միանշանակ գերազանցեց երեկույթի բոլոր հյուրերին, և նույնիսկ իր քրոջը՝ Քլոեին, ով իր կյանքում առաջին անգամ էր ներկա Կոստյումների ինստիտուտի տոնանդեսին: Ի դեպ, այս տարի Քարդաշյան-Ջեններ քույրերն առաջին անգամ ամբողջ կազմով հայտնվեցին Met Gala-ին, ինչի համար երկրպագուներն աներևակայելի ուրախ էին։

600x400

Քիմ Քարդաշյան և Փիթ Դևիդսոն

Այս մասշտաբի ցանկացած միջոցառման նման, Met Gala 2022-ին ևս եղան ինչպես փայլուն, այնպես էլ ոչ այնքան հաջողված կերպարներ: Այնուամենայնիվ, պետք է խոստովանեք, որ տեսնելու բան կար:

600x400
Սառա Ջեսիկա Փարքեր

600x400
Բլեյք Լայվլի

600x400
Քեյսի Մուսգրեյվս

600x400
Բլեյք Լայվլի և Ռայան Ռեյնոլդս

600x400
Կայա Գերբեր

600x400
Էմբեր Վալետտա

600x400
Կամիլա Մենդես

600x400
Կամիլա Կաբելլո

600x400
Քլոե Մորեց

600x400
Էմմա Սթոուն

600x400
Ջուլիանա Մուր

600x400
Ջոն Հո Յանգ

600x400
Քենդալ Ջեններ

600x400
Վինի Հարլոու

600x400
Բիլլի Այլիշ

600x400
Մադլին Պետչ

600x400
Իրինա Շեյք

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6679 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-07-2026 10:45
Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05
Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02
57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58
Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1242 անգամ
16.07.2026
Դիտվել է 457 անգամ
17.07.2026
Դիտվել է 383 անգամ
18.07.2026
Դիտվել է 365 անգամ
21.07.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster