Փարիզում շարունակվում է Նորաձևության շաբաթը, և այս հրապարակման մեջ հավաքել ենք վերջին օրերի ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ամենահետաքրքիր ու աստղային ցուցադրությունները։ Մարիա Շարապովան և Դեմի Մուրը ներկա գտնվեցին Chloe-ի ցուցադրությանը, Բելլա և Ջիջի Հադիդները, ինչպես նաև Քեյթ Մոսի դուստրը՝ Լիլուն, Coperni շոուի ժամանակ պոդիումում տեսան Թինա Կունակին և այլ հրավիրվածների, իսկ Balmain-ի հյուրերի թվում էին Ադրիանա Լիման, Սերենա Ուիլյամսը, այլ հայտնիներ։
Balmain
Coperni
Նոր հավաքածուում շեշտը դրվել է մինի զգեստների վրա, կան նաև մինի կիսաշրջազգեստների ու պիջակների տեսքով կարճ-թոփերի հավաքածուներ՝ Miu Miu-ի բարձրացրած ալիքը դեռ չի պատրաստվում մարել։ Յուրահատում դետալ էին գլխարկները, որոնք այժմ պարզապես բաճկոնների ու սվիտերների բնական մաս են դարձել։
Chloe
Chloe-ի համար իր նոր հավաքածուն ներկայացրեց Գաբրիելա Հերսթը։ Նրա հյուրերն էին Դեմի Մուրը, Մարիա Շարապովան և Լյուսի Բոյնթոնը, իսկ Ամբեր Վալետտան, ում արդեն տեսել էինք շոուների հյուրի կարգավիճակում, այս անգամ բեմահարթակ էր բարձրացել։
Գալիք աշնանը Chloe-ն առաջարկում է ավելի ուշադիր լինել կաշվե հագուստների նկատմամբ. դրանցից հանգիստ կարող եք ամբողջական կերպարներ ստեղծել, բայց որպես ծավալուն մորթյա բաճկոններին այլընտրանք, որոնք առայժմ կարելի է անվանել հաջորդ սեզոնի գլխավոր թրենդներից մեկը՝ առաջարկվում են երկար պոնչոները։
16-07-2026 10:13 Հայկական խոհանոցը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ Taste Atlas վարկածի։ Վրաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Թուրքիան՝ 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Իրանը՝ 42-րդ տեղը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է իտալական խոհանոցը։ Ցանկում ներառվել է 100 երկիր։
16-07-2026 10:10 Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
15-07-2026 08:50 Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
15-07-2026 08:44 Warner Bros.-ը ներկայացնում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փորողը» նոր ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Թոմ Քրուզը, ով անհավանական կերպարանափոխության է ենթարկվել՝ նա 30 տարով «ծերացել» է: Երկրպագուներն ասում են, որ նույնիսկ չեն կարողանում ճանաչել իրենց կուռքին նրա նոր դերում և նրա համար Օսկար են կանխատեսում:
15-07-2026 08:39 Ամռանը շատերը բողոքում են աչքերի չորությունից, այրոցից, քորից կամ այն զգացումից, կարծես աչքի մեջ ավազ է լցվել։ Ըստ մասնագետների՝ երբեմն պատճառը կապում ենք միայն էկրանի, անքնության կամ հոգնածության հետ, բայց իրականում չոր աչքերի առաջացմանը կարող են նպաստել նաև օդորակիչը, քամին, շոգ ու չոր օդը, ալերգիաները, լինզաները և նույնիսկ այն, որ երկար ժամանակ կենտրոնացած աշխատելիս ավելի քիչ ենք թարթում աչքերը։