Մարդիկ, ովքեր բառացիորեն «խեղդվել են» թանաքի մեջ, մի քանի փաստ են ներկայացրել ընթացակարգի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել, թե մարմնի որ մասերի վրա ավելի ցավոտ կլինի դաջվածք անելը:
The Daily Star-ի հաղորդմամբ՝ հայտնի տատուիստները, որոնց մարմինները 95%-ով ծածկված են նկարներով, նշել են, որ դաջվածքի ստեղծմանը պետք է մոտենալ պատասխանատվությամբ, ինչպես նաև ուշադիր ընտրել մարմնի վրա տեղ։ Նրանց խոսքով՝ ամենացավոտ դաջվածքները կատարվում են դեմքին, ափերին ու սեռական օրգաններին։
Բացի այդ, ոմանք ընդգծել են, որ ընթացակարգի ժամանակ ուժեղ ցավ կարող է զգավել ուսի և կրծքավանդակի միջև ընկած հատվածում և կզակի վրա։
Ընդհանուր առմամբ, դաջվածքի սիրահարները շեշտել են, որ մարմնի վրա ցանկացած նկարչություն ցավոտ է, ուստի ընթացակարգին անցնելուց առաջ մի քանի անգամ պետք է մտածել։
13-12-2025 11:59 Մահացած Ալեն Դելոնի կրտսեր որդին՝ Ալեն-Ֆաբիեն Դելոնը, շվեյցարական դատարան դատական հայց է ներկայացրել իր քրոջ՝ Անուշկայի դեմ ՝ հոր կտակի վերաբերյալ։ «Ես պնդում եմ, որ քույրս զրկվի ժառանգությունից։ Ես չեմ ուզում, որ նա դիպչի ժառանգության որևէ մասին, ոչ մի ցենտի», - RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ալեն-Ֆաբիենը։ Նա համոզված է, որ հայրը կորցրել է ինքնատիրապետումը 2019 թվականին՝ առաջին կաթվածից հետո, և դա հաստատել են մի քանի բժիշկներ։
13-12-2025 11:55 Ուռուցքաբան Սիլվիո Գարատինին նշել է, որ կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է քիչ ուտել։ Նա այս անսպասելի երկարակեցության գործոնը բացահայտել է 20minutos-ին տված հարցազրույցում։ «Ինչպես մեր մեծերն էին ասում, սեղանից պետք է հեռանալ թեթևակի քաղցի զգացումով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի ընդունումը 30 տոկոսով կրճատելը կարող է հանգեցնել կյանքի տևողության 20 տոկոսով ավելացման»,- բացատրել է Գարատինին։
13-12-2025 11:51 Ամերիկացի դերասան Փիթեր Գրինը, որը հայտնի է «Դիմակ» և «Քրեական ընթերցվածք» ֆիլմերում իր դերերով, մահացել է 60 տարեկան հասակում Նյու Յորքում, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով նրա մենեջերին։ Վերջինս հայտնում է, որ դերասանի մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության կողմից։ Դերասանի մենեջերը նաև թերթին հայտնել է, որ Գրինը պլանավորում է հունվարին սկսել աշխատանքը նոր նախագծի վրա։
13-12-2025 11:48 Նոր համաշխարհային հետազոտությունը ենթադրում է, որ քունը կարող է ավելի օգտակար լինել ընդհանուր առողջության համար, քան վարժությունները, քանի որ մարդկանց մեծ մասը դժվարանում է հասնել հանգստի և ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակներին։ Հետազոտողների կարծիքով, եթե մարդիկ ժամանակի սղություն ունեն, նրանք պետք է առաջնահերթությունը տան քնին, ոչ թե՝ վարժություններին։
13-12-2025 11:34 Մերի Մագդալինա կեղծանվամբ հայտնի մոդելին մահացած են հայտնաբերել Թաիլանդում: Տեղական ԶԼՄ–ների համաձայն՝ 33-ամյա կինը մահացել է Փհուքեթ կղզում գտնվող իններորդ հարկի բարձրահարկ շենքի պատշգամբից ընկնելուց հետո։ Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ Գոնգորան սոց. ցանցերում հրապարակել էր 1998 թ. «Թրումանի շոու» ֆիլմի վերջին տեսարանը՝ մանկության լուսանկարի հետ միասին: Դրվագում Ջիմ Քերիի կերպարը հանդիսատեսին հրաժեշտ է տալիս հետևյալ խոսքերով. «Եթե այլևս երբեք չտեսնենք միմյանց, բարի օր, բարի երեկո և բարի գիշեր»: Նա նաև փոխել էր իր ինստագրամյան էջերից մեկի անունը՝ «ՄերիՄագդալինանՄահացավ»։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: