Կենդանակերպի ամենամիայնակ նշանները
21.01.2022
Կարողանալ դիմանալ միայնությանը և վայելել այն, մեծ նվեր է, ասել է Բեռնարդ Շոուն։ Քչերն են օժտված այս նվերով:
Այստեղ կենդանակերպի այն նշաններն են, որոնց ներկայացուցիչներն առանձնանալու հակվածություն ունեն։
Երկվորյակներ
Երկվորյակները բավականին շփվող են, պատրաստակամորեն գնում են մերձեցման, բայց մինչև որոշակի կետ։ Երբ հարաբերությունները բարեկամությունից վերածվում են ընկերության, նրանք կարող են արգելակել: Պատճառը հայտնի է՝ այս նշանի ներկայացուցիչներն իրականում չեն սիրում ինչ-որ մեկի հետ անկեղծ լինել և ընդհանրապես հակված չեն հետևելու ընկերության կանոններին ու պարտավորություններին։ Ինչ-որ մեկի մասին հոգ տանելը, օգնելը՝ այս ամենը լարում է Երկվորյակներին: Խոսքը նույնիսկ եսասիրության մասին չէ, այլ ավելի շուտ որևէ մեկին իրենց կյանք թույլ չտալու: Միևնույն ժամանակ, այս նշանի ներկայացուցիչներին դժվար է միայնակ անվանել։ Նրանք մարդկանց կարիք ունեն, բայց՝ առանց պարտավորությունների։
Կույս

Լինել ինչ-որ մեկի հետ՝ միայնակ մեռնելու վախից: Խոսքը Կույսի մասին չէ։ Սարսափելի պատմությունները «ծերության ժամանակ մեկ բաժակ ջուր տվող չի լինի» ոգով այստեղ չեն աշխատում. նրանց համար ավելի հեշտ է գումար վաստակել պրոֆեսիոնալ խնամողի դերում, քան հաղորդակցության մեջ մտնել ոչ իրենց կամքով: Այս ամենը չի նշանակում, որ Կույսերը սոցիոպաթներ են։ Ո՛չ, նրանք պարզապես հպարտ ու համառ են, նաև մարդ, ով հույսը դնում է բանականության, այլ ոչ թե զգացմունքների և, առավել եւս, հասարակության մեջ ընդունված չափանիշների վրա։ Բախտը կբերի՞ հանդիպել իսկական ընկերոջ կամ սիրուն՝ հիանալի է: Չի՞ բերի՝ Կույսը ինչ-որ կերպ կգոյատևի:
Խոյ
Խոյի սուր բնավորությունը, ամեն ինչ անձամբ, ուղիղ երեսին ասելու սովորությունը դժվարություններ են ստեղծում շփման մեջ։ Մենակությունից խուսափելու համար Խոյը պետք է անընդհատ աշխատի իր վրա, վերահսկի խոսքը, տոնը, ինքնատիրապետումը։ Սովորաբար այս նշանի ներկայացուցիչները դա անում են, քանի որ հաղորդակցության կարիք ունեն, և, ընդհանրապես, իրենց էությամբ շատ սոցիալական են։ Եվ այնքան, որ երբեմն ծանոթանում է նրանց հետ, ովքեր հոգով ու հայացքներով այնքան էլ հարազատ չեն իրենց։ Արդյունքում Խոյը շուտով սկսում է վիճել նրանց հետ։ Հետևությունը պարզ է՝ միայնակ չմնալու համար համար Խոյը պետք է ուշադիր մոտենա զրուցակիցների և զուգընկերների ընտրությանը։
Ցուլ
Ցուլերի համար իրավիճակը մոտավորապես նույնն է, ինչ Խոյերի դեպքում։ Նրանց խառնվածքն ու համառությունը դժվարացնում են ուրիշների հետ բնականոն, վստահելի և ամենակարևորը՝ կայուն հարաբերություններ կառուցելը։ Ցուլի՝ սխալներն ընդունելու, ուրիշների կարծիքների հետ համաձայնվելու և փոխզիջումների գնալու անկարողությունը հաճախ վանում է մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր անկեղծ համակրանք են զգում։ Ի տարբերություն Խոյերի, Ցուլերը նաև չգիտեն, թե ինչպես ներողություն խնդրել: Հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ են բոլորը խուսափում իրենցից: Եվ իսկապես, ինչո՞ւ։
Ջրհոս

Այս նշանի ներկայացուցիչներն իրանց լավ են զգում առանց ընկերների և նույնիսկ առանց սովորական շփման: Ջրհոսն այնքան կրքոտ է տարված իր գործերով, գաղափարներով, նախագծերով, որ հասարակության կարիքը չունի. դա նրան շեղում է իր սիրելի գործունեությունից: Ի վերջո, կարծում է Ջրհոսը, կան գրքեր, և դրանց հետ շատ ավելի հաճելի է, քան իրական մարդկանց։ Բայց եթե կա մեկը, ով կիսում է Ջրհոսի հետաքրքրությունները, նա չի կարող ավելի նվիրված ընկեր գտնել։ Երբ կա համախոհ մարդ, ինչու՞ բուի պես նստել դատարկ բնակարանում։
Այծեղջյուր
Ջրհոսի ավելի խելացի պատճենը Այծեղջյուրն է: Նրա համար գլխավորը գործն է, մնացած ամեն ինչը երկրորդական է։ Ի տարբերություն Ջրհոսի, Այծեղջյուրն իր կյանքի այս կողմին մոտենում է չափազանց հավասարակշռված՝ առանց ֆանատիզմի։ Նրա կարգախոսն է՝ «Արեցիր գործդ՝ հանգիստ քեֆ արա»։ Վերջացրեցիր աշխատանքը՝ առաջ դեպի կյանքի ուրախություն, սեր և հաղորդակցություն: Բայց մինչ այդ՝ Այծեղջյուրններին անիմաստ է մոտենալ: Կարող եք նրան վիրավորվել, համարվել ձանձրալի ու ճգնավոր, բայց, եթե պետք է, Այծեղջյուրը մեկ տարի մենակ կնստի։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4551 անգամ
Читать на русском
|