«Հարի Փոթերի» ֆիլմի հատուկ թողարկման պրեմիերայի ժամանակ ծիծաղելի սխալ է տեղի ունեցել։ Կինոնկարի առաջին մասի թողարկման 20-ամյակին նվիրված ֆիլմի հեղինակները, Էմմա Ուոթսոնի մանկական լուսանկարը շփոթել են Էմմա Ռոբերթսի լուսանկարի հետ։
Հատուկ թողարկման մեջ 31-ամյա բրիտանացի դերասանուհին, ով մարմնավորել է Հերմիոնա Գրեյնջերին, պատմում է իր մանկության մասին։ Այդ պահին փոքրիկ Էմմա Ուոթսոնի լուսանկարի փոխարեն էկրանին հայտնվել է Էմմա Ռոբերթսի՝ ամերիկացի դերասանուհի, «Pretty Woman»-ի աստղ Ջուլիա Ռոբերթսի զարմուհու լուսանկարը։ Բրիտանուհին իր բլոգում հումորով է մոտեցել այս իրավիճակին։
«Ես այդքան սիրունիկ չեմ եղել»,- լուսանկարի տակ մակագրել է Ուոթսոնը: Նա նաև ավելացրել է «Էմմաները հավերժ քույրեր են» հեշթեգը և ծիծաղող էմոջի դրել։ Ռոբերթսն այս գրառումն ավելացրել է իր stories-ում և մակագրել. «Հա-հա․․․ Ես դրան չեմ հավատում»:
Հատուկ թողարկման հեղինակներն արդեն ուղղել են սխալը՝ Ռոբերտսի լուսանկարը փոխարինել են Ուոթսոնի մանկական լուսանկարով։ Հեղինակները հումոր են արել իրենց Instagram-ի պաշտոնական էջում՝ նշելով, որ իրենց վրա ազդել է շրջանառող թուրմը:
Էմմա Ուոթսոնը բազմիցս խոստովանել է, որ «Հարրի Փոթերը» իր համար ավելին է, քան պարզապես ֆիլմերի շարք։ «Սա իմ ընտանիքն է, իմ տունը, իմ աշխարհը, և Հերմիոնան դեռևս իմ սիրելի գեղարվեստական կերպարն է: Մի անգամ մի լրագրող հարցազրույցի ժամանակ ասաց, որ շատերը նյարդայնանում են, թե որքան հաճախ եմ նշում, որ ուրախ եմ Հարրի Փոթերի մի մասնիկը լինելու համար... Այո, հասկանում եմ, բայց իսկապես երջանիկ եմ»,- գրել է Էմման։
Ուոթսոնը նաև պատմել է, որ իր համար կարևոր էր անցնել այդ ճանապարհով։ «Մենք երեխա էինք, հետո մեծացանք։ Ես նայում եմ իմ գործընկերներին և այնքան հպարտանում, երբ հասկանում եմ, թե ովքեր են նրանք դարձել։ Ես հպարտ եմ, որ մենք այդքան բարի էինք միմյանց հանդեպ, աջակցում էինք և ինչ-որ կարևոր ու բովանդակալից բան արեցինք շատերի համար»,- Instagram-ում խոստովանել է Ուոթսոնը։
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։