Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 13-19-ը 2021 թ

13.12.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Խոյ

Փողի հետ հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն։ Դուք կկարողանաք շահավետ գնումներ կատարել, սկսել խնայել կամ փակել վարկային պարտավորությունները։ Ընտանիքի հետ հարաբերությունները մի փոքր կվատթարանան։ Փորձեք խուսափել վեճերից և առաջինը գնացեք հաշտության։ Դա կօգնի բարելավել շփումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Ցուլ

Իդեալական ժամանակաշրջան է ինքնավերլուծության համար։ Վերանայեք ձեր հայացքը կյանքի նկատմամբ։ Թերևս պետք է ներողություն խնդրել նրանցից, ում մի օր վիրավորել եք։ Ինչ-որ կարևոր բան մոռանալու մեծ հավանականություն կա՝ դրանից խուսափելու համար գրառումներ կատարեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Երկվորյակ

Ծուլությունը ձեզ կհետապնդի ամբողջ շաբաթվա ընթացքում։ Դրա պատճառով կարող են կոնֆլիկտներ առաջանալ թե աշխատավայրում, թե ընտանիքում։ Երկար ճանապարհորդություններն այժմ անցանկալի են. տեղափոխեք դրանք ապագայի: Մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը՝ չափազանց զգույշ եղեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Խեցգետին

Այն խորհուրդները, որոնք ձեզ կտան մտերիմ մարդիկ, արժե հաշվի առնել։ Նյութական խնդիրներ ծագելու դեպքում, մի՛ ծանրացեք դրանց վրա։ Պարզապես առայժմ խնայեք ձեր գումարները: Դեկտեմբերի 19-ին զգոն եղեք՝ ձեզ կարող են խաբել։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Առյուծ

Հարցը, որը վերջերս ձեզ անհանգստացնում էր, վերջապես հաջողությամբ կլուծվի։ Փոխարենը սիրելին դժվար թե ուրախացնի: Նրա հետ կարող եք տարաձայնություններ ունենալ եւ, նույնիսկ, բաժանվեք։ Փորձեք ավելի շատ հանգստանալ և ավելի քիչ մտածել գործերի մասին։ Աշխատավայրում մի քանի օր հանգիստ վերցրեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Կույս

Շաբաթվա սկզբին ձեզ կարող է հաճելի անակնկալ սպասել։ Բայց դրանից հետո ավելի շատ հարցեր կլինեն, քան պատասխաններ։ Շաբաթվա կեսերին կսկսեք ցրված լինել, ինչը չի կարող չազդել ձեր աշխատանքային գործունեության վրա։ Ղեկավարությունը դժգոհ կմնա, ստիպված կլինեք ուղղել սխալները։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Կշեռք

Աստղերը ձեզ խորհուրդ չեն տալիս այս շրջանում հույսը դնել շրջապատի վրա։ Այս ընթացքում մեկնարկած ցանկացած կարևոր նախագիծ ձախողման վտանգի տակ է: Բայց հանգստի հետ կապված ծրագրերը գերազանց կիրականանան։ Ավելի լավ է հանգստանալ բազմամարդ ընկերական շրջապատում:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Կարիճ

Եթե այս ժամանակահատվածում դեռ չեք նշանակել ռոմանտիկ ժամադրություն, ժամանակն է շտկելու այդ բացը: Այս շաբաթը կատարյալ է խոստովանությունների և ջերմ գրկախառնությունների համար։ Կարող եք և պետք է հոգ տանեք ձեր մասին: Դա կբարձրացնի ինքնագնահատականը և կօգնի հավատալ ինքներդ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Աղեղնավոր

Այժմ դուք կարող եք ցանկություն ունենալ ներգրավվել ինչ-որ արկածախնդրության մեջ: Բայց աստղերը զգուշացնում են՝ չարժե: Ընդհակառակը, ժամանակաշրջանը բարենպաստ է անշտապ գործերի և ընթացիկ հարցեր լուծելու համար։ Նրանց, ովքեր դիետա են պահում, կարելի է համբերություն մաղթել։ Այս շրջանում շատ գայթակղություններ կլինեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Այծեղջյուր

Մարդը, ում վրա հույս էիք դրել, կարող է անսպասելիորեն ձախողվել: Նախապես պատրաստեք այլընտրանքային տարբերակ: Զգացմունքներն այս ժամանակահատվածում խիստ կսրվեն։ Մի բարկացեք սիրելիների վրա: Նման առիթի դեպքում ավելի լավ է մարզասրահ գնալ կամ վազել՝ այդպես ժամանակն ավելի օգտակար կանցկացնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը. Ջրհոս

Նոր ծանոթություններն այժմ խոստանում են լինել չափազանց հաճելի և արդյունավետ։ Այս շրջանում տանը մի նստեք. ավելի հաճախ հանդիպեք ընկերների հետ, մասնակցեք մշակութային միջոցառումների: Աշխատավայրում հնարավոր են բախումներ գործընկերների հետ։ Դրանք կարելի է կանխել՝ չեզոքություն պահպանելով։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-19-ը․ Ձկներ

Այս շաբաթ փորձեք ավարտին հասցնել ձեր բոլոր ընթացիկ գործերը: Հետագայում պարզապես ժամանակ չեք ունենա դրանց համար։ Սիրելին կարող է զարմացնել, պատրաստ եղեք ի պատասխան ինչ-որ լավ բան անել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2684 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 693 անգամ
01.05.2024
Դիտվել է 633 անգամ
27.04.2024
Դիտվել է 257 անգամ
30.04.2024
Դիտվել է 238 անգամ
03.05.2024
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster