Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչ հագնել ձմռանը. 7 հագուստ՝ ցրտին դիմակայելու և նորաձև մնալու համար

25.11.2021

Իրականում կատարյալ ձմեռային զգեստապահարանի համար կա միայն երկու հիմնական պահանջ՝ այն պետք է լինի տաք և ոճային։ Սա ավելի հեշտ է ասել, քան անել: Իսկապես, տաք հագուստով դուք կարող եք արագ նմանվել կաղամբի կամ Michelin-ի գովազդի տղամարդուն, և ոճային հագուստի մասին խոսելն անգամ ավելորդ է դառնում։

Բայց իրականում հիմնական ձմեռային զգեստապահարան հավաքելը, որը կպահի ձեզ տաք և միևնույն ժամանակ կօգնի ոճային տեսք ունենալ, այնքան էլ դժվար չէ. պարզապես պետք է ճիշտ համադրել նոր միտումներն ու փորձություն անցած դասականը:

Այսպիսով, ի՞նչ յոթ հագուստ պետք է նկատի ունենալ՝ գալիք երեք ամիսվա համար:

Բամբակե լիցքով վերարկու

Ի դեպ, Michelin-ի տղամարդու մասին։ Եթե դուք, իսկապես, ուզում եք նմանվել նրան, ապա արեք դա ոճային տեսքով։ Եվ այս հարցում ձեզ կօգնի բամբակե լիցքով վերարկուն կամ բաճկոնը. առանց այս վերնազգեստի առաջիկա սեզոնը դուք հաստատ չեք կարող անցկացնել:

600x400

Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել ձևվածքին՝ այս պարագայում դասական վերարկուի ուրվագծերն առավել թարմ տեսք ունեն, ավելին, այն կարելի է կրել գոտիով, ինչը կօգնի հավասարակշռել համամասնությունները։

600x400

Ձմեռային տպավորիչ հագուստն այժմ դառնում է նորաձևության գլխավոր թրենդներից մեկը, ուստի մեծ է հավանականությունը, որ առաջիկա մի քանի տարիներին մենք վերարկուներ կկրենք: Այնպես որ՝ գնելու ճիշտ ժամանակն է։

600x400

Teddy ջամփեր

Հարմարավետ Teddy մորթյա ջամփերները ձմեռվա համար վաղուց դարձել են դասական, բայց նաև խոստովանենք, որ արդեն մի փոքր ձանձրալի են: Եթե հոգնել եք ձմեռային փողոցներում ծաղրածուի տեսք ունենալուց, և չեք ցանկանում բաժանվել տաք ու հարմարավետ հագուստից, ապա ժամանակն է նոր հայացքով նայել ջամփերներին։

600x400

Բացի այդ, սպորտային և արշավային նորաձևությունը կրկին հանրաճանաչության նոր փուլ է մտնում: Միայն թե գագաթնակետին այժմ ոչ թե հեծանիվային արտահագուսն ու սպորտային կոշիկներն են, այլ արշավային կոշիկները, ժիլետները, ֆլիզ բաճկոնները:

600x400

Մեծ չափսերով փափուկ ջամփերն անպայման կդառնա ամենօրյա կերպարի ակնառու դետալը և կաշմիրի սվիտերի թարմ այլընտրանքը։

Կաշվե տաբատ

Իհարկե, ձմռանը, առաջին հերթին, պետք է մտածել ջերմության և հարմարավետության մասին, իսկ ձմեռային կատարյալ զգեստապահարանը պետք է բաղկացած լինի տարրական տաք իրերից և ոճային դասականներից (օրինակ՝ նույն սվիտերներից), բայց միևնույն ժամանակ, ձեզ հարկավոր է առնվազն մեկ տպավորիչ հագուստ։

600x400

Արհեստական կաշվից տաբատները միավորում են գրեթե բոլոր այս կետերը: Դրանք հեշտությամբ կարելի է մաքրել, ներդաշնակեցնել ցանկացած վերնահագուստի հետ (և այս կերպարն անմիջապես շատ ավելի տպավորիչ է թվում), և, իհարկե, դրանք բավականին հարմարավետ են՝ շնորհիվ փափուկ կարերի ու առաձգականության: Բայց սաստիկ ցրտերի ժամանակ նախընտրելի է դրանց տակից հագնել զուգագուլպա կամ տաք ներքնազգեստ:

600x400

Գործված ժիլետ

Այս ձմռանը ժիլետն անփոխարինելի է ոչ միայն նրանց համար, ովքեր ուզում են տաքանալ, այլև նրանց, ովքեր ցանկանում են արդիական տեսք ունենալ։ Այն կարող եք համադրել ինչպես մեծ չափչսերով վերնաշապիկների, այնպես էլ երկարավիզ բլուզների կամ շապիկների հետ (եթե օրը շատ ցուրտ չէ):

600x400

Չեզոք գույները հեշտությամբ կներդաշնակեն դասական ամենօրյա զգեստապահարանում, սակայն էքստրավագանտ տեսքի սիրահարները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն այժմ մոդայիկ գունեղ տրիկոտաժին:

600x400

Գործված զգեստ

Այս հագուստն, անկասկած, երկար ժամանակ է, ինչ իր տեղը գրավել է ձմեռային հիմնական իրերի ցանկում, բայց ակնհայտորեն չարժե այն թերագնահատել։ Նման զգեստը հարմարավետ է և տաք. ասես փաթաթված լինես սիրելի վերմակով (իսկ ձմռանն այս զգացողությունը հաճախ ուզում ես տնից տանել քեզ հետ), միաժամանակ այն նրբագեղ է իր մինիմալիզմով (արժե ուշադիր նայել մոնոխրոմատիկ մոդելներին):

600x400

Ավելացրեք բարձրաճիտ կոշիկներ և ոճային տեսքն ապահովված է։ Փորձարկումների սիրահարները կարող են հիշել 2000-ականների թրենդը և լրացուցիչ «ջերմացնել» կերպարը տաբատով կամ լայնացող փողքերով ջինսերով։

600x400

Մեծ շարֆ

Փափուկ բրդից պատրաստված մեծ շարֆերը պարզապես անփոխարինելի են ձմեռային զգեստապահարանում։ Եթե դուք հակված եք արագ մրսելու, ապա այս աքսեսուարը միշտ արժե ձեզ հետ վերցնեք: Բացի այդ, ձմռան մռայլ ամիսներին, երբ շատերը հագնում են մուգ բաճկոններ, վառ շարֆը միակ միջոցն է՝ ինչ-որ կերպ «գունավորելու» ձեր կերպարը։

600x400

XL շարֆերը կարելի է ոճավորել տարբեր ձևերով. անփութորեն փաթաթեք պարանոցին, շալի նման գցեք ուսերին կամ խաչաձև փաթաթեք ու կապեք գոտկատեղի շրջանում:

600x400

Հաստ ներբաններով երկարաճիտ կոշիկ

Զանգվածային ներբաններով երկարաճիտ կոշիկներն այլևս նորություն չեն. առնվազն երկու սեզոն բոլորը խենթանում են դրանց համար և, նույնիսկ, այն կարողացել է ընդգրկվել դասականների շարքում: Հաստ ներբանը ոտքերը լրացուցիչ պաշտպանում է ցրտից, իսկ դրանց դաժան տեսքը սրություն է հաղորդում ցանկացած կերպարի։

600x400

Նորաձեւությանը հետևող կանայք դրանք համարձակորեն համադրում են ջինսերի ու շրջազգեստների հետ։ Ընդհանրուր առմամբ, բոլոր տեսակետներից շատ շահավետ մոդայիկ գտածո է։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2068 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 704 անգամ
01.05.2024
Դիտվել է 680 անգամ
30.04.2024
Դիտվել է 244 անգամ
03.05.2024
Դիտվել է 123 անգամ
04.05.2024
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster