Հանրաճանաչ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան օրերս հայտնվել է նոր ֆիլմի պրեմիերային, որտեղ գլխավոր դերն է կատարել։
Աստղը հայտնվել է կարմիր գորգի վրա և բոլորի ուշադրությունն իր վրա գրավել։ Լեդի Գագային հաջողվել է նման էֆեկտի հասնել իր գեղեցկության շնորհիվ, ինչպես նաև ոչ առանց գայթակղիչ հանդերձանքի օգնության։
Լոնդոնյան պրեմիերայի համար դերասանուհին ընտրել է կիսաթափանցիկ մանուշակագույն զգեստ, երկարաճիտ կոշիկներ՝ փայլերով և սև գուլպաներ։ Կերպարը համալրվել է աքսեսուարներով ու ոճային դիմահարդարմամբ։
Շատ օգտատերեր ոգեւորությամբ են ընդունել Լեդի Գագայի մասնակցությամբ նոր կադրերը, սակայն եղել են նաեւ այնպիսիք, ովքեր երկիմաստ են արձագանքել աստղի գայթակղիչ կերպարին։ Նրանք երգչուհու հագուստը չափազանց համարձակ են համարել կարմիր գորգի համար։ Սակայն դա միայն ավելացրել է լուսանկարի ժողովրդականությունը, իսկ քննարկումը շարունակվում է։
27-03-2026 11:29 Գարդիանը հայտնում է, որ վիրտուալ դերասանուհի Թիլլի Նորուդի ստեղծող Էլին վան դեր Վելդենը հայտնել է, որ նախագծի մեկնարկից հետո ինքը մահվան սպառնալիքների և զվարճանքի ոլորտի կողմից խիստ քննադատության է ենթարկվել։ Նախագիծը իսկական խուճապ է առաջացրել Հոլիվուդում, երբ հաղորդվել է, որ գործակալները հետաքրքրություն են հայտնել արհեստական բանականության դերասանուհու հետ համագործակցելու հարցում։
27-03-2026 11:27 Մելանիա Թրամփը՝ առաջին տիկնանց խմբի հետ միասին, հավաքվել էր «Fostering the Future Together» գլոբալ կոալիցիայի գագաթնաժողովում՝ քննարկելու գլոբալ հարցեր և տեխնոլոգիաների ապագան: Այնուամենայնիվ, հենց նրանց տպավորիչ դիզայներական պայուսակների հավաքածուն էր, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ էր, որը անմիջապես գրավել է հանրության ուշադրությունը: Ամենաթանկարժեք իրերից մեկը Hermès Birkin Sellier 30 Black Box հազվագյուտ պայուսակն էր, որի արժեքը գերազանցում է 82,500 դոլարը:
27-03-2026 11:11 Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը դուրս են եկել Մայամիում (ԱՄՆ) անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Անցած տարվա եզրափակիչում Արինա Սաբալենկան հաղթել էր ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։
26-03-2026 11:57 Աճի հորմոնի կիրառման կողմնակի ազդեցություններից են հեղուկի կուտակումը, մկանային և հոդային ցավերը, գլխացավը: Պարզվել է, որ դրանց թվին է դասվում նաև ինսուլտի զարգացման ռիսկի մեծացումը: Գիտնականներն ասում են, որ լիակատար համոզվածության համար անհրաժեշտ է կատարել նոր հետազոտություններ և միևնույն ժամանակ՝ պնդում, որ հիվանդները պետք է տեղեկացված լինեն հնարավոր ռիսկի մասին:
26-03-2026 11:50 Պատմության մեջ առաջին անգամ կինը ձեռնադրվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս: Սառա Մալալիի՝ որպես Անգլիկան եկեղեցու հոգևոր ղեկավարի, գահակալության արարողությունը տեղի է ունեցել Քենթերբերիում: Քենթերբերիի արքեպիսկոպոսի 1400-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է պաշտոնապես բարձրացել գահին:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: